| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՀՅՈՒՐԵՐ 3 ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0 |
|
Նորություններ » ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ
Հարգելի գործընկերներ
«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ս.թ. մայիսի 27-ին ժամը 15:00 –17:00 կազմակերպում է շնորհանդես Զարգացման Հայկական Գործակալության կոնֆե- րանսների դահլիճում (հասցեն՝ Մ. Մկրտչյան 5, ՀՀ ԷՆ մասնաշենք, 1-ին հարկ), որի ընթացքում ներ- կայացվելու են «Արմբրենդ» Ազգային գործընկերային համակարգի ստեղծման նախագիծը և կայքը:
Միջոցառմանը հրավիրված են հայկական բիզնեսի, պետական կառույցների, կուսակցություննե- րի, միջազգային, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու շնորհանդեսին և, խնդրում ենք, հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 27.05.14թ. ժամը՝ 12:00, էլ. փոստ՝ info@armbrand.am:
27.05.14թ. Օրակարգ
14:40 – 15:00 մասնակիցների գրանցում
15:00 – 15:05 բացման խոսք, Ռ. Հարությունյան, ԶՀԳ գլխավոր տնօրեն
15:05 – 15:45 «Արմբրենդ» համակարգի և կայքի ներկայացում, Ա. Միրզոյան
15:45 – 16:00 հարց ու պատասխան
16:00 – 16:50 քննարկում՝ առաջարկներ և դիտողություններ
16:50 – 17:00 ամփոփում և ավարտ
Հարքանքով
«ՍԱԿ» ՀԿ նախագահ՝ Ա. Միրզոյան
Լրացուցիչ տեղեկատվության համար, հեռ.՝ +374 93 367 327
|
ՀՐԱՎԵՐ
«Հանրային ցանց» իրավաբանական անձանց միությունը,Քաութերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ես մասնակցում եմ» ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է Հայաստանի և այլ երկրների գործադիր իշխանության համակարգում գործող խորհրդակցական մարմինների (կոլեգիաներ, խորհուրդներ) գործունեությունը, զարգացման հեռանկարները՝ մշակելով Հայաստանում որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության խթանմանն ուղված առաջարկությունների փաթեթ:
Միաժամանակ, «Հանրային ցանցը» ստեղծել է www.orensdrakan-orakarg.am կայքը, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մեկ աղբյուրից տեղեկանալ Հայաստանում օրենսդրական գործըթացների, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի օրակարգում քննարկվող օրենսդական և քաղաքականությունների բարեփոխումների մասին՝ ժամանակին առաջարկություններ ներկայացնելու նպատակով
Սույն թվականի մայիսի 23-ին, ժամը 11։00-13։00-ը Անի պլազա հյուրանոցում կկայանա բարեփոխված www.orensdrakan-orakarg.am կայքի շնորհանդեսը, որին կհաջորդի «Մասնակցային կառավարման հիմնախնդիրները Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում, կներկայացվի խորհրդակցական մարմինների գործունեության վերաբերյալ ՀՑ ուսումնասիրությունը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը։ Խնդրում ենք մասնակցությունը հաստատել pncddunion@gmail.comէլ.փոստի հասցեով կամ ստորև նշված հեռախոսահամարներով։
Շնորհակալ կլինենք համագործակցության համար։
Հարգանքով՝ &
...
Կարդալ շարունակությունը »
|
Մ Ա Մ Լ Ո Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն թվականի հունիսի 6-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի ունեցավ Պետական կառույցների հետ համագործակցության «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ի ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ կազմակերպած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը: Քննարկումը կազմակերպել է «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ը համակարգող «Արազա» ԲՀԿ-ն` ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում: Հանրային քննարկման նպատակն էր օրենքը մշակողներից ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ ցանցի հանրային փորձագետների և ՔՀԿ այլ կառույցների կողմից բարձրացված հարցադրումների պատասխանները, հավաքագրել և քննարկել առաջարկներ միասնական փաթեթով նախարարությանը ներկայացնելու համար: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Արտակ Մանգասարյանը, ՀՀ ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ-ի օրինաց երկիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորների օգնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ապրեսյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, արհեստակցական միությունների, գործատուների միության, մասնավոր զբաղվածության գործակալությունների, ՓՄՁ սուբյեկտների և ցանցի ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդհանուր թվով 72 մարդ:
|
«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 31-ին «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ նիստերի դահլիճում կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով մայիսի 31-ին, 17.00-18.30 անցկացրեց երրորդ կլոր սեղան քննարկումը: Կլոր սեղաններին մասնակցում էին ցանցի խորհրդի անդամները և ծրագրի աշխատակազմը` 18 մարդ: Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» մշակված ու ֆոկուս խմբային նախորդ 2 քննարկման ընթացքում հավաքագրված առաջարկները:
Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Զեկուցողներ` Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ Լենարտ Լեհմանը և տեղական փորձագետ Նարինե Մայիլյանը:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ 17.00 – 17.05 - Բացման խոսք, քննարկման նպատակի ներկայացում Ծրագրի քաղաքականությունների մշակման փորձագետ Թամարա Աբրահամյան 17.05 – 17.15 - Հետազոտության արդյունքների ներկայացում Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ Լենարտ Լեհման 17.15 – 17.25 - Հարց և պատասխան
|
«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 23-ին և 24-ին «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ նիստերի դահլիճում կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկումների
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով մայիսի 23-ին և 24-ին 12.00-15.00 անցկացրեց ֆոկուս խմբային երկու կլոր սեղան քննարկում: Կլոր սեղաններին հրավիրված էին բոլոր նախարարությունների (բացի Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների) և Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ, այդ թվում նաև` հանրային կապերի պատասխանատուները, խնդրով շահագրգիռ «Հանրային ցանցի» անդամ և գործընկեր կազմակերպությունները: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության, Առողջապահության նախարարության 7, ՀՀ ԱԺ-ի` 2 և ՔՀԿ-ների` 44 ներկայացուցիչ: Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» արդյունքներն ու մշակված առաջարկները:
Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատման: Մայիսի 24-ի քննարկման ժամանակ առաջարկվեց, որպեսզի միջազգային փորձը ներկայացնի CIM փորձագետը, որն իրականացրել էր ուսումնասիրությունը, իսկ համեմատական վերլուծությունը` հայաստանյան փորձագետը: Առաջարկն ընդունվեց, CIM փորձագետը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը, ապա պատասխանեց հարցերին:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
|
Կլոր սեղան քննարկումների
ԱՄՓՈՓՈՒՄ
Սույն թվականի ապրիլի 18-ին և
ապրիլի 26-ին «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի (Մերգելյան)
նիստերի դահլիճում տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ` ԵՄ-Հայաստան ԵՀՔ
գործողությունների ծրագրի շրջանակներում` "Տարածքային զարգացման և սոցիալական ծառայությունների
ծրագրերի ներդրման” և "Տարածքային անհավասարությունների նվազեցմանն ու
սոցիալ-տնտեսական ներդաշնակության ապահովմանն” ուղղված բարեփոխումների
արդյունքների վերաբերյալ:
Քննարկման թեմաներն էին`
Ø Եվրոպական
չափանիշերին համապատասխան տեղական ինքնակառավարման, ներառյալ` համայնքային
ծառայությունների ինստիտուտների ամրապնդումը
Ø Վարչական
կառույցների և ընթացակարգերի ամրապնդմամբ բնապահպանական խնդիրների ռազմավարական
պլանավորումը և շահագրգիռ մարմինների գործունեության համ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կլոր սեղան
քննարկման ամփոփում
Սույն թվականի ապրիլի 12-ին, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի
ունեցավ կլոր սեղան ԵՄ-Հայաստան ԵՀՔ
"Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության
ապահովման” շրջանակում իրականացված բարեփոխումների, այդ թվում
նաև` օրենսդրական, կիրարկման
արդյունքների քննարկման նպատակով:

Կլոր սեղանն անցկացվեց «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ի
կողմից` ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների
մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման
գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը
Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցեցին «Հանրային ցանցի» անդամ 12 կազմակերպություն, միջին
մասնագիտական և արհեստակցական, բուհական կրթության հաստատության 28
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
| ՕՐԱՑՈՒՅՑ |
| « Հոկտեմբեր 2025 » |
| Երկ |
Երք |
Չոր |
Հին |
ՈՒր |
Շաբ |
Կիր |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|