Կլոր սեղան
քննարկման ամփոփում
Սույն թվականի ապրիլի 12-ին, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի
ունեցավ կլոր սեղան ԵՄ-Հայաստան ԵՀՔ
"Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության
ապահովման” շրջանակում իրականացված բարեփոխումների, այդ թվում
նաև` օրենսդրական, կիրարկման
արդյունքների քննարկման նպատակով:
Կլոր սեղանն անցկացվեց «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ի
կողմից` ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների
մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման
գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը
Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցեցին «Հանրային ցանցի» անդամ 12 կազմակերպություն, միջին
մասնագիտական և արհեստակցական, բուհական կրթության հաստատության 28 ներկայացուցիչ,
ՀՀ
Կրթության նախարարության աշխատակազմի
ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ազգային
ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենը, «Հանրապետական Զբաղվածության գործակալության»
ծառայության ծրագրերի բաժնի պետը, Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգողը:
Կլոր
սեղանի նպատակն էր`
1. Ներկայացնել ԵՄ-Հայաստան ԵՀՔ 2007-2010թթ.
գործողությունների պլանի շրջանակում "Աշխատաշուկայի
պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովման” համար իրականացված բարեփոխումները, այդ թվում նաև
օրենսդրական, կիրառման արդյունքները`
Ø միջին մասնագիտական
Ø բուհական կրթության
Ø աշխատաշուկայում գործազուրկների մրցունակության
բարձրացման,
Ø քաղաքականությունների, օրենսդրական
և կառավարման համակարգերի
բարեփոխումները
2. Ներկայացնել կրթության ոլորտի
քաղաքականությունների և ռազմավարական զարգացման միտումները ԵՄ-Հայաստան ԵՀՔ 2011-2013թ. գործողությունների պլանի համաձայն:
3. Ներկայացնել կրթական հաստատությունների փորձառությունն իրականացված
ծրագրերի, այդ թվում նաև` «TEMPUS»
ծրագրի շրջանակներում:
4.
Ստացված տեղեկատվության և քննարկումների արդյունքների հիման վրա մշակել և
ներկայացնել ուղերձներ պատկան կառույցներին, ինչպես նաև առաջարկներ ՀԶԾ նախագծի
աշխատանքային խմբին և կառավարությանը:
Համաձայն ՀՀ Կրթության նախարարության
աշխատակազմի ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետի զեկույցի` ակնհայտ դարձավ, որ ոլորտում արձանագրվել է
նկատելի առաջընթաց: ՀՀ-ում գործում է նախնական մասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական
հարյուրից ավելի հաստատություն, ինչպես նաև ԲՈՒՀ-երում իրականացվում են ՆՄՄԿ
ծրագրեր, որոնք իրենց ուսանողներին ընդհանուր միջնակարգ կրթությունը
շարունակելու հետ միասին մասնագիտական պատրաստվածություն և որակավորում ստանալու
հնարավորություն են տալիս: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ իրականացվել են լուրջ
քայլեր կրթահամակարգի այս օղակների կառավարման համակարգերը եվրոպական չափանիշերին համապատասխանեցման ու միջազգային ասպարեզում
դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ: Որպես լուրջ ձեռքբերում նշվեց ՄԿՈՒ
ոլորտում սոցիալական գործընկերության ինստիտուտի ներդրման, ինչպես նաև ոլորտում
անվճար ուսուցման ծավալի աճի շարունակական
միտումը, կրթական ծրագրերի բարելավումն ու նախնական, միջին, բարձրագույն և
շարունակական կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
«Զբաղվածության պետական գործակալություն» ծառայության ծրագրերն` ուղղված
աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորմանը,
նույնպես հուսադրող հնչեցին, մասնավորապես շուկայի համապատասխանեցման և գործատուի մոտիվացվածության
բարձրացման տեսակետից օրենսդրական բարեփոխումների և պետական ծրագրերի շրջանակի
ընդլայնման տեսանկյունից, որոնցից շատերը դեռ բարելավման ընթացքում են: Դրանցից
կարևորվեց երկու տարուց ավելի աշխատանք չգտած, աշխատանքային ստաժ ձեռք բերելու
միջոցով աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու` UNDP–ի կողմից
իրականացվող պիլոտային ծրագիրը, որը 2013թ-ից շարունակվում է պետական բյուջեի
միջոցներով:
Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց,
որ սկսած 90-ական թվականններից ՀՀ-ում «TEMPUS»-ի շրջանակներում Հայաստանի բուհերի
կողմից իրականացված 57 ծրագրի մասին, որոնց նպատակն է եղել աջակցել Բոլոնիայի գործընթացին, նպաստել հաստատության կառավարման, ուսուցման նոր
համակարգի անցմանը, այդ թվում նաև "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի
միջև ներդաշնակության ապահովմանը”:
Երևանի Պետական համալսարանը և Պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրեցին
այս համատեքստում իրենց կողմից իրականացված և իրականացվող ծրագրերն ու
քաղաքականությունը` նշելով ձեռքբերումները մասնավորապես կարիերայի կենտրոնների ստեղծման և
շարունակական գործունեության կազմակերպման շրջանակներում: Միաժամանակ նշեցին բուհի
և արտադրության/գործատուների միջև ձևավորված ֆորմալ սոցիալական գործընկերության և
դրա շրջանակում լուրջ զարգացման բացակայության, սահմանափակ ֆինանսական
աղբյուրների, նախարարության և կառավարության կողմից ոլորտի գործունեության թույլ համակարգման
և խրախուսող քաղաքականության բացակայության մասին:
Քննարկման մասնակիցները զեկույցներից, հարց ու պատասխաններից հետո արձանագրեցին, որ`
Ø Նախարարությունների թափանցիկ գործունեության, հաշվետվողականության և
գործավարական ընթացակարգերը ցածր մակարդակի վրա են, խախտվում են «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքով
սահմանված ժամկետները,
Ø որոշ պաշտոնյաներ, անկախ նախարարի հանձնարարականից, չեն ապահովում հետադարձ
կապ, խուսափում են ՔՀԿ-ների նախաձեռնությամբ իրականացվող հանրային քննարկումների մասնակցությունից:
Թեմատիկ քննարկման համատեքստում արձանագրվեց,
որ "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովման”,
ինչպես նաև ընդհանրապես կրթության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից են`
Ø ոլորտում իրականացվող միջազգային և պետական ծրագրերի համապատասխանեցման,
համակարգման ցածր մակարդակը կամ բացակայությունը,
Ø իրականացվող ծրագրերի թափանցիկության, մոնիթորինգի/վերահսկման,
հաշվետվողականության, ազդեցության գնահատման և դրանց հիման վրա անցումային ծրագրերի
կամ արդյունավետ մոդելների ընտրության բացակայությունը,
Ø պատասխանատու պաշտոնյաների և քաղաքացիական
հասարակության իրազեկվածության, ուստի և մասնակցության արդյունավետության ցածր
մակարդակը,
Ø պետական կառույցների և ՔՀԿ-ների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման ցածր
մակարդակը,
Ø գործատուների և կրթական հաստատությունների միջև փոխշահավետ սոցիալական
գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի և մշակույթի, դրա խթանմանը նպաստող
պետական քաղաքականության, ինչպես նաև օրենսդրության բացակայությունը:
Մասնակիցներն, ամփոփելով
քննարկումը, եզրահանգեցին, որ անհրաժեշտ է մշակել և ներկայացնել համապատասխան ուղերձներ
պատկան կառույցներին և շահագրգիռ կազմակերպություններին:ՈւՂԵՐՁ
ՀՀ
Կառավարությանը
1.
2013-2025թթ. երկրի Հեռահար
Զարգացման Ծրագրում ամրագրել համապատասխան քաղաքականություն, որը որոշակի
արտացոլված էր ԿԶԾ-ում և դուրս է մնացել ՀԶԾ նախագծից:
2.
Նախարարության
կայքում տեղադրել տեղեկատվություն ԵՄ-Հայաստան ԵՀՔ 2011-2013թ. գործողությունների պլանի համաձայն
ոլորտում իրականացվող, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների ծրագրերի
մասին, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքներն ու
հաշվետվությունները:
3.
ՀՀ
կրթության և գիտության նախարարությունը պետք է
ü համակարգի և մոնիթորինգի ենթարկի կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների կողմից
իրականացվող ծրագրերը,
ü նպաստի միջբուհական և միջին մասնագիտական արհեստագործական կրթական
հաստատությունների փորձի փոխանակման կոնֆերանսների կազմակերպմանը,
ü բացահայտված միասնական խնդիրների քննարկմանը և դրանց լուծմանն ուղղված
աշխատանքային կլոր սեղան քննարկումների
կազմակերպմանը:
4.
Բարձրացնել
հանրային ժողովրդավարական կառավարման և քաղաքացիական հասարակության հետ
երկխոսության կայացման պետական քաղաքականության կիրառման վերահսկողությունը և
մշակույթի կիրառման մակարդակը:
5.
Պարզեցնել
միջին մասնագիտական, արհեստագործական և բարձրագույն կրթության հաստատությունների
կողմից իրենց կանոնադրության համաձայն ֆինանսական մուտքերն ապահովող աղբյուրների
ընդլայնման համար սահմանված մեխանիզմների կիրառման ընթացակարգերը:
ՈւՂԵՐՁ
ՀՀ Ազգային Ժողովին
1.
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սոցիալական
հարցերի հանձնաժողովները պետք է դիտարկեն օրենքների նախագծերը` ելնելով ԵՄ-Հայաստան
ԵՀՔ գործողությունների պլանի և ՀԶԾ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի
իրականացման իրավական երաշխիքների ապահովման տեսանկյունից:
2.
Ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք կխրախուսեն գործարարներին ներդրումներ
կատարել կրթական համակարգում կամ ձեռնարկությունների ռազմավարական ծրագրերում
ամրագրեն սոցիալական կորպորատիվ պատասխանատվության բաղադրիչ, մասնավորապես ուղղված
կրթական ոլորտի զարգացումների աջակցմանը:
Բարձրացնել օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության և
երկխոսության կայացման պետական քաղաքականության կիրառման վերահսկողությունը և
մշակույթի կիրառման մակարդակը:
|