Երեքշաբթի, 19.03.2024, 12:12
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

     Հարգելի գործընկերներ

 

«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ս.թ. մայիսի 27-ին ժամը 15:00 –17:00 կազմակերպում է շնորհանդես Զարգացման Հայկական Գործակալության կոնֆե- րանսների դահլիճում (հասցեն՝ Մ. Մկրտչյան 5, ՀՀ ԷՆ մասնաշենք, 1-ին հարկ), որի ընթացքում ներ- կայացվելու են «Արմբրենդ» Ազգային գործընկերային համակարգի ստեղծման նախագիծը և կայքը:

Միջոցառմանը հրավիրված են հայկական բիզնեսի, պետական կառույցների, կուսակցություննե- րի, միջազգային, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու շնորհանդեսին և, խնդրում ենք, հաստատել Ձեր մասնակցությունը մինչև 27.05.14թ. ժամը՝ 12:00, էլ. փոստ՝ info@armbrand.am:

 

27.05.14թ. Օրակարգ

 

14:40 – 15:00 մասնակիցների գրանցում

15:00 – 15:05 բացման խոսք, Ռ. Հարությունյան, ԶՀԳ գլխավոր տնօրեն

15:05 – 15:45 «Արմբրենդ» համակարգի և կայքի ներկայացում, Ա. Միրզոյան

15:45 – 16:00 հարց ու պատասխան

16:00 – 16:50 քննարկում՝ առաջարկներ և դիտողություններ

16:50 – 17:00 ամփոփում և ավարտ

 

 

Հարքանքով

 

      «ՍԱԿ» ՀԿ նախագահ՝    Ա. Միրզոյան

 

 

 

Լրացուցիչ տեղեկատվության համար, հեռ.՝ +374 93 367 327 

 

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 942 | Ավելացրել է: Hakobyan | Ամսաթիվ: 26.05.2014

ՀՐԱՎԵՐ

 «Հանրային ցանց» իրավաբանական անձանց միությունը,Քաութերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության  և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ես մասնակցում եմ» ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է Հայաստանի և այլ երկրների գործադիր իշխանության համակարգում գործող խորհրդակցական մարմինների (կոլեգիաներ, խորհուրդներ) գործունեությունը,  զարգացման հեռանկարները՝ մշակելով  Հայաստանում որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության խթանմանն ուղված առաջարկությունների փաթեթ:

Միաժամանակ, «Հանրային ցանցը» ստեղծել է www.orensdrakan-orakarg.am կայքը, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մեկ աղբյուրից տեղեկանալ Հայաստանում օրենսդրական գործըթացների, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի օրակարգում քննարկվող օրենսդական և քաղաքականությունների բարեփոխումների մասին՝ ժամանակին առաջարկություններ ներկայացնելու նպատակով

Սույն թվականի մայիսի 23-ին, ժամը 11։00-13։00-ը Անի պլազա հյուրանոցում  կկայանա բարեփոխված www.orensdrakan-orakarg.am կայքի շնորհանդեսը, որին կհաջորդի «Մասնակցային կառավարման հիմնախնդիրները Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում, կներկայացվի խորհրդակցական մարմինների գործունեության վերաբերյալ ՀՑ ուսումնասիրությունը։

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը։ Խնդրում ենք մասնակցությունը հաստատել pncddunion@gmail.comէլ.փոստի հասցեով կամ ստորև նշված հեռախոսահամարներով։

Շնորհակալ կլինենք համագործակցության համար։

Հարգանքով՝  & ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1086 | Ավելացրել է: Hakobyan | Ամսաթիվ: 19.05.2014

Մ Ա Մ Լ Ո  Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սույն թվականի  հունիսի 6-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի ունեցավ Պետական կառույցների հետ համագործակցության «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ի ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ կազմակերպած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը:
Քննարկումը կազմակերպել է «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ը համակարգող «Արազա» ԲՀԿ-ն` ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Հանրային քննարկման նպատակն էր օրենքը մշակողներից ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ ցանցի հանրային փորձագետների և ՔՀԿ այլ կառույցների կողմից բարձրացված հարցադրումների  պատասխանները, հավաքագրել և քննարկել առաջարկներ միասնական  փաթեթով նախարարությանը ներկայացնելու համար: 
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, Աշխատանքի և  զբաղվածության վարչության պետ      Թադևոս Ավետիսյանը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Արտակ Մանգասարյանը, ՀՀ ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը,  ՀՀ ԱԺ-ի օրինաց երկիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորների օգնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ապրեսյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, արհեստակցական միությունների, գործատուների միության, մասնավոր զբաղվածության գործակալությունների, ՓՄՁ սուբյեկտների և ցանցի ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդհանուր թվով 72 մարդ:
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1122 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 03.07.2013

«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում 
սույն թվականի մայիսի 31-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ  նիստերի դահլիճում 
կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով
մայիսի 31-ին, 17.00-18.30 անցկացրեց երրորդ կլոր սեղան քննարկումը: 
  Կլոր սեղաններին մասնակցում էին ցանցի խորհրդի անդամները և ծրագրի աշխատակազմը` 18 մարդ:
  Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» մշակված ու ֆոկուս խմբային նախորդ 2 քննարկման ընթացքում հավաքագրված առաջարկները:

  Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Զեկուցողներ` Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   Լենարտ Լեհմանը և տեղական փորձագետ Նարինե Մայիլյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
17.00 – 17.05  -  Բացման խոսք, քննարկման նպատակի ներկայացում
Ծրագրի քաղաքականությունների մշակման փորձագետ Թամարա Աբրահամյան
17.05 – 17.15  -   Հետազոտության արդյունքների  ներկայացում
  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   
   Լենարտ Լեհման
17.15  – 17.25  -  Հարց և պատասխան
17.25 – 17.45   -  Հետազոտության արդյու ... Կարդալ շարունակությունը »
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1096 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 01.07.2013

«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում 
սույն թվականի մայիսի 23-ին և 24-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ  նիստերի դահլիճում 
կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկումների 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում»  ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով մայիսի 23-ին և 24-ին 12.00-15.00 անցկացրեց ֆոկուս խմբային երկու կլոր սեղան քննարկում: 
  Կլոր սեղաններին հրավիրված էին բոլոր նախարարությունների (բացի Պաշտպանության և  Արտակարգ իրավիճակների) և Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ, այդ թվում նաև` հանրային կապերի պատասխանատուները, խնդրով շահագրգիռ «Հանրային ցանցի» անդամ և գործընկեր կազմակերպությունները: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության, Առողջապահության նախարարության 7, ՀՀ ԱԺ-ի` 2  և ՔՀԿ-ների` 44 ներկայացուցիչ:
  Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» արդյունքներն ու մշակված առաջարկները:

  Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատման: Մայիսի 24-ի քննարկման ժամանակ առաջարկվեց, որպեսզի միջազգային փորձը ներկայացնի CIM փորձագետը, որն իրականացրել էր ուսումնասիրությունը, իսկ համեմատական վերլուծությունը` հայաստանյան փորձագետը: Առաջարկն ընդունվեց,  CIM փորձագետը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը, ապա պատասխանեց հարցերին:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1141 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 01.07.2013

Կլոր սեղան քննարկումների

ԱՄՓՈՓՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 18-ին և ապրիլի 26-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ` ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի շրջանակներում` "Տարածքային  զարգացման և սոցիալական ծառայությունների ծրագրերի ներդրման” և "Տարածքային անհավասարությունների նվազեցմանն ու սոցիալ-տնտեսական ներդաշնակության ապահովմանն” ուղղված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ:

Քննարկման թեմաներն էին`

Ø  Եվրոպական չափանիշերին համապատասխան տեղական ինքնակառավարման, ներառյալ` համայնքային ծառայությունների ինստիտուտների ամրապնդումը

Ø  Վարչական կառույցների և ընթացակարգերի ամրապնդմամբ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորումը և շահագրգիռ մարմինների գործունեության համ ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1579 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 14.05.2013

Կլոր սեղան քննարկման ամփոփում

Սույն թվականի ապրիլի 12-ին, «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան ԵՄ-Հայաստան ԵՀՔ  "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովման” շրջանակում իրականացված բարեփոխումների, այդ  թվում  նաև`  օրենսդրական, կիրարկման արդյունքների քննարկման նպատակով:

 

Կլոր սեղանն անցկացվեց «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ի կողմից`  ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ   իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

Քննարկմանը մասնակցեցին «Հանրային ցանցի» անդամ 12 կազմակերպություն, միջին մասնագիտական և արհեստակցական, բուհական կրթության հաստատության 28 ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 1482 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 09.05.2013

1 2 3 ... 10 11 »
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz