Երեքշաբթի, 19.03.2024, 07:02
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Պետական, ոչ պետական, առևտրային և միջազգային կառույցների հետ
ՙՀանրային ցանցի՚ համագործակցության

Մենք` ներքոստորագրյալ ՀՀ-ում  գրանցված և գործող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում հասարակական կազմակերպությունների, միությունների, հիմնադրամների և այլն (այսուհետ` Կազմակերպություններ) ներկայացուցիչներս`

կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման խնդիրը,

նպատակ ունենալով  պետական կառույցների հետ Կազմակերպությունների համագործակցության կայացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում Կազմակերպությունների ներգրավվածության աստիճանը,

համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է համազգային կարևորության խնդիրների շուրջ Կազմակերպությունների միասնական դիրքորոշման ձևավորմանը, միասնական ճակատով հանդես գալուն, լոբբինգի իրականացման և հանրային շահերի պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, ինչն իր հերթին, գտնում ենք, կխթանի պետական կառույցների  օրինաստեղծ գործընթացի արդյունավետությանը, 

համարելով, որ մասնակցային գործընթացի զարգացման ներկա փուլում նպատակահարմար է Կազմակերպությունների համակարգված ցանցային համագործակցությամբ հանդես գալ,

ընդունելով, վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված պետական կառույցների հետ ՙՀանրային ցանց՚-ի (ՀՑ) համագործակցության նախաձեռնող խմբի առաջարկը` շահագրգիռ Կազմակերպությունների ցանցի ստեղծման վերաբերյալ,  

ընդունելով  սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները պայմանավորվեցինք ներքոհիշյալի շուրջ.

1.  Ընդհանուր դրույթներ.
Սույն Համաձայնագրում ամփոփված են.
1.1. Կազմակերպությունների փոխհամաձայնեցված դիրքորոշումներն՝ ուղղված պետական կառույցների  հետ ՀՑ-ի համագործակցությանն ու Համաձայնագրի իրագործմանը,
  ՀՑ անդամ Կազմակերպությունների փոխհարաբերությունների կանոնակարգումը:

2. ՀՑ-ի նպատակն ու խնդիրները.
2.1.    Նպաստել պետական կառույցներում  օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետության բարձրացմանը` պետական կառույցների  և Կազմակերպությունների միջև կառուցողական համագործակցության մեխանիզմների ձևավորման և ներդրման միջոցով:
2.2.    Խթանել Ցանցի անդամ կազմակերպությունների փոխադարձ համագործակցությանը և հաշվետվողականությանը,
2.3.   Բացահայտել  և զարգացնել պետական կառույցների  հետ Կազմակերպությունների փոխհամագործակցության եզրերը ուղղված`
օրենքների և օրինագծերի հանրային փորձաքննության ապահովմանը,
մոնիտորինգի, հարցումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը և պետական կառույցներին տրամադրմանը,
պետական կառույցների  հանրային լսումների, ընդունելությունների,  նամակների և տեղեկատվական  ինստիտուտների գործարկմանը,
Կազմակերպություններից պետական կառույցներին  ներկայացված տեղեկատվության մատչելիության ապահովմանը,
օրենքների կիրառման նկատմամբ հանրային վերահսկողության և ազդեցության գնահատման գործընթացներին:

3.  Ցանցի  կառուցվածքը և կառավարումը.
3.1.  ՀՑ-ի բարձրագույն մարնինն է Ընդհանուր ժողովը, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ:
3.2.  Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները վարում է Համակարգող խորհուրդը (ՀԽ),
3.3.  Արտահերթ ժողով կարող է հրավիրվել ՀԽ-ի որոշմամբ, կամ ցանցի անդամ  Կազմակերպությունների ընդհանուր թվի 1/3-ի նախաձեռնությամբ.
3.4.  ՀՑ-ի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ունի մեկ ձայնի իրավունք:

3.5.  ՀՑ-ի Ընդհանուր ժողովը.
3.5.1.    իրավասու է ցանցի անդամ Կազմակերպությունների պատվիրակների պարզ մեծամասնության մասնակցության դեպքում,
3.5.2.    ընդունում է ՀՑ-ի գործընկերության համաձայնագիրը, ռազմավարությունը, նրանցում կատարում փոփոխություններ ու լրացումներ,
3.5.3.   վերակազմակերպում կամ լուծարում է ՀՑ-ն,
3.5.4.   ձևավորում է պետական կառույցների  հետ համագործակցող մշտական հանձնախմբեր,
3.5.5.   լսում և հաստատում է ՀԽ-ի հաշվետվությունը,
3.5.6.   քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:  

3.6.  Համակարգող խորհուրդը.
3.6.1.  կազմված է հանձնախմբերի մեկական պատասխանատուներից,
3.6.2.  գործունեությունը վարում է նիստերի միջոցով,
3.6.3.  նիստերն իրավասու են պատասխանատուների կեսից ավելիի մասնակցության  դեպքում,
3.6.4.  մշակում, հաստատում և իրականացնում է ՀՑ-ի գործողությունների տարեկան պլանը` ելնելով հանձնախմբերի աշխատանքային պլաններից,
3.6.5.  ձևավորում է պետական կառույցների և այլ կառույցների  հետ համագործակցող ժամանակավոր հանձնախմբեր,
3.6.6.  ներկայանում է Քարտուղարի միջոցով
3.7.7.  որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում Քարտուղարի ձայնը որոշիչ է,
3.7.8. լիազորում է ՀՑ-ի անունից հանդես գալը:

3.7.  Քարտուղարը.
3.7.1. ընտրվում է ՀԽ-ի կողմից 4 տարի ժամկետով, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
3.7.2. համակարգրում է ՀԽ-ի աշխատանքները, 
3.7.3. ապահովում է ՀՑ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխա պետական կառույցների  հետ,
3.7.4. կազմակերպում և վարում է ՀԽ-ի նիստերը,
3.7.5. կազմում է հաշվետվություններ ՀԽ-ի աշխատանքների վերաբերյալ,
3.7.6. վարում  է ՀՑ-ին անդամակցելու կամ դուրս գալու գրանցամատյանը,
3.7.7. հանդես է գալիս ՀՑ-ի անունից:

3.8.  Հանձնախմբերը.
3.8.1. մշտական հաձնախմբերը ձևավորվում են ԱԺ-ում գործող մշտական հանձնաժողովներին  համապատասխան և համագործակցում են նրանց, պետական կառույցների  և այլ գործընկերների  հետ,
3.8.2.  ժամանակավոր հանձնախմբերը  ձևավորվում են ըստ անժհրաժեշտության,
3.8.3.  ձևավորվում են ՀՑ անդամ Կազմակերպությունների ներկայացուցիչներից, համաձայն  
վերջիններիս սեփական նախաձեռնության և նախասիրության,
3.8.4. հանձնախմբերի աշխատանքները համակարգում է հանձնախմբերի պատասխանատուն,  որն ընտրվում է հանձնախմբերի անդամների կողմից մասնակիցների ձայների պարզ  մեծամասնությամբ,
3.8.5. հանձնախմբերի պատասխանատուի քարտուղար ընտրվելու դեպքում կազմակերպում է պատասխանատուի նոր ընտրություն,
3.8.6.  ՀՑ-ի անդամ կազմակերպությունը կարող է ներգրավվել մեկից ավել հանձնախմբերում:


4.  ՀՑ-ին անդամակցելու կամ դուրս գալու կարգը.
4.1.   Անդամակցումը.
4.1.1.  ՀՑ-ին կարող են անդամակցել ՀՀ-ում գրանցված բոլոր այն Կազմակերպությունները,
որոնք ընդունում են ՀՑ-ի նպատակներն ու խնդիրները  պատրաստ են մասնակցել նրա  գործունեությանը,
4..1.2.  ՀՑ-ին անդամակցելու համար Կազմակերպությունը ՀԽ-ի անունով ներկայացնում է գրավոր դիմում, ցանկության դեպքում նշելով, թե որ հանձնախմբ(եր)ում է ցանկանում ընդգրկվել:
4.1.3.  ՀՑ-ի անդամակցությունը սկսվում է Համաձայնագիրը ստորագրելու և գրանցամատյանում  գրանցվելու պահից:
4.2. Անդամակցության դադարեցումը.
4.2.1. Կազմակերպությունը կարող է դադարեցնել իր անդամությունը սեփական ցանկությամբ` այդ մասին ՀԽ-ին գրավոր դիմում ներկայացնելով:
4.2.2.  ՀՑ-ի լուծարման դեպքում:
4.2.3.  Կազմակերպության լուծարման դեպքում:
ՀՑ-ին անդամակցած Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները.

5.1.  Իրավունքները.
5.1.1. ներգրավվել ՀՑ գործունեության մեջ,
5.1.2. ընտրել և ընտրվել ՀՑ-ի հանձնախմբերում, ՀԽ անդամ, ՀԽ քարտուղար,
5.1.3. ներգրավվել Հանձնախմբերի աշխատանքներում,
5.1.4. ստանալ տեղեկատվություն ՀՑ գործունեության մասին,
5.1.5. ներկայացնել առաջարկություններ քննարկվող հարցերի վերաբերյալ:

5.2. Պարտականությունները.
5.2.1. պահպանել սույն Համաձայնագրի դրույթները,
5.2.2. կամավոր և ակտիվ մասնակցել ՀՑ-ի գործունեությանը, ներկայացնել համապատասխան առաջարկներ ՀԽ-ին և Հանձնախմբերին,
5.2.3. նախատեսված լիազորությունների շրջանակներում աջակցել անդամ Կազմակերպությունների գործունեությանը,
5.2.4. բարեխիղճ և ժամանակին կատարել ՀԽ-ի և Հանձնախմբերի կողմից իր վրա դրված առաջադրանքները.
5.2.5. հաշվետու լինել ՀԽ-ին և Հանձնախմբերին ստանձնած պարտականությունների և կատարված աշխատանքների մասին:
5.2.6. մասնակցել այն քննարկումներին և հանդիպումներին, որոնք կկազմակերպեն ՀԽ-ն և Հանձնախմբերը:

6.   ՀՑ-ի վերակազմակերպումը և լուծարումը.
 ՀՑ-ի վերակազմավորումն ու լուծարումն իրականացվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու:

ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz