ՈՒրբաթ, 26.04.2024, 22:49
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Մայիս » 9 » Արձանագրություն 12.04.2013
15:14
Արձանագրություն 12.04.2013

Կլոր սեղան քննարկման ամփոփում

Սույն թվականի ապրիլի 12-ին, «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան ԵՄ-Հայաստան ԵՀՔ  "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովման” շրջանակում իրականացված բարեփոխումների, այդ  թվում  նաև`  օրենսդրական, կիրարկման արդյունքների քննարկման նպատակով:

 

Կլոր սեղանն անցկացվեց «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ի կողմից`  ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ   իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

Քննարկմանը մասնակցեցին «Հանրային ցանցի» անդամ 12 կազմակերպություն, միջին մասնագիտական և արհեստակցական, բուհական կրթության հաստատության 28 ներկայացուցիչ, ՀՀ Կրթության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ազգային ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենը, «Հանրապետական Զբաղվածության գործակալության» ծառայության ծրագրերի բաժնի պետը, Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգողը:

 

Կլոր  սեղանի նպատակն էր`

1.   Ներկայացնել ԵՄ-Հայաստան ԵՀՔ 2007-2010թթ. գործողությունների  պլանի շրջանակում "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության  ապահովման” համար  իրականացված բարեփոխումները, այդ թվում նաև օրենսդրական, կիրառման արդյունքները`

Ø  միջին մասնագիտական

Ø  բուհական կրթության

Ø  աշխատաշուկայում գործազուրկների մրցունակության բարձրացման,

Ø  քաղաքականությունների, օրենսդրական և կառավարման համակարգերի      բարեփոխումները

 

2.   Ներկայացնել կրթության ոլորտի քաղաքականությունների և ռազմավարական զարգացման միտումները ԵՄ-Հայաստան ԵՀՔ  2011-2013թ. գործողությունների պլանի համաձայն:

 

3.    Ներկայացնել կրթական հաստատությունների  փորձառությունն իրականացված ծրագրերի, այդ թվում նաև` «TEMPUS» ծրագրի շրջանակներում:

 

4.    Ստացված տեղեկատվության և քննարկումների արդյունքների հիման վրա մշակել և ներկայացնել ուղերձներ պատկան կառույցներին, ինչպես նաև առաջարկներ ՀԶԾ նախագծի աշխատանքային խմբին և կառավարությանը:

Համաձայն ՀՀ Կրթության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետի զեկույցի` ակնհայտ դարձավ, որ ոլորտում արձանագրվել է նկատելի առաջընթաց: ՀՀ-ում գործում է նախնական մասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական հարյուրից ավելի հաստատություն, ինչպես նաև ԲՈՒՀ-երում իրականացվում են ՆՄՄԿ ծրագրեր, որոնք իրենց ուսանողներին ընդհանուր միջնակարգ կրթությունը շարունակելու հետ միասին մասնագիտական պատրաստվածություն և որակավորում ստանալու հնարավորություն են տալիս: Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ իրականացվել են լուրջ քայլեր կրթահամակարգի այս օղակների կառավարման համակարգերը եվրոպական չափանիշերին  համապատասխանեցման ու միջազգային ասպարեզում դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ: Որպես լուրջ ձեռքբերում նշվեց ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ինստիտուտի ներդրման, ինչպես նաև ոլորտում անվճար ուսուցման ծավալի աճի  շարունակական միտումը, կրթական ծրագրերի բարելավումն ու նախնական, միջին, բարձրագույն և շարունակական կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

 

«Զբաղվածության պետական գործակալություն» ծառայության ծրագրերն` ուղղված աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորմանը, նույնպես հուսադրող հնչեցին, մասնավորապես շուկայի համապատասխանեցման և գործատուի մոտիվացվածության բարձրացման տեսակետից օրենսդրական բարեփոխումների և պետական ծրագրերի շրջանակի ընդլայնման տեսանկյունից, որոնցից շատերը դեռ բարելավման ընթացքում են: Դրանցից կարևորվեց երկու տարուց ավելի աշխատանք չգտած, աշխատանքային ստաժ ձեռք բերելու միջոցով աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու` UNDP–ի կողմից իրականացվող պիլոտային ծրագիրը, որը 2013թ-ից շարունակվում է պետական բյուջեի միջոցներով:

 

Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց, որ սկսած 90-ական թվականններից ՀՀ-ում «TEMPUS»-ի շրջանակներում Հայաստանի բուհերի կողմից իրականացված 57 ծրագրի մասին, որոնց նպատակն է եղել աջակցել   Բոլոնիայի գործընթացին, նպաստել հաստատության կառավարման, ուսուցման նոր համակարգի անցմանը, այդ թվում նաև "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովմանը”:

 

Երևանի Պետական համալսարանը և Պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրեցին այս համատեքստում իրենց կողմից իրականացված և իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը` նշելով ձեռքբերումները մասնավորապես կարիերայի կենտրոնների ստեղծման և շարունակական գործունեության կազմակերպման շրջանակներում: Միաժամանակ նշեցին բուհի և արտադրության/գործատուների միջև ձևավորված ֆորմալ սոցիալական գործընկերության և դրա շրջանակում լուրջ զարգացման բացակայության, սահմանափակ ֆինանսական աղբյուրների, նախարարության և կառավարության կողմից ոլորտի գործունեության թույլ համակարգման և խրախուսող քաղաքականության բացակայության մասին:

 

Քննարկման մասնակիցները զեկույցներից, հարց ու պատասխաններից հետո  արձանագրեցին, որ`

Ø  Նախարարությունների թափանցիկ գործունեության, հաշվետվողականության և գործավարական ընթացակարգերը ցածր մակարդակի վրա են,  խախտվում են «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները,

Ø  որոշ պաշտոնյաներ, անկախ նախարարի հանձնարարականից, չեն ապահովում հետադարձ կապ, խուսափում են ՔՀԿ-ների նախաձեռնությամբ իրականացվող հանրային քննարկումների մասնակցությունից:

 

Թեմատիկ քննարկման համատեքստում  արձանագրվեց, որ "Աշխատաշուկայի պահանջարկի և կրթական ծրագրերի միջև ներդաշնակության ապահովման”, ինչպես նաև ընդհանրապես կրթության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից են`

Ø  ոլորտում իրականացվող միջազգային և պետական ծրագրերի համապատասխանեցման, համակարգման ցածր մակարդակը կամ բացակայությունը,

Ø  իրականացվող ծրագրերի թափանցիկության, մոնիթորինգի/վերահսկման, հաշվետվողականության, ազդեցության գնահատման և դրանց հիման վրա անցումային ծրագրերի կամ արդյունավետ մոդելների ընտրության բացակայությունը,

Ø  պատասխանատու պաշտոնյաների և  քաղաքացիական հասարակության իրազեկվածության, ուստի և մասնակցության արդյունավետության ցածր մակարդակը,

Ø  պետական կառույցների և ՔՀԿ-ների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման ցածր մակարդակը,

Ø  գործատուների և կրթական հաստատությունների միջև փոխշահավետ սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի և մշակույթի, դրա խթանմանը նպաստող պետական քաղաքականության, ինչպես նաև օրենսդրության բացակայությունը:

 

Մասնակիցներն,  ամփոփելով քննարկումը, եզրահանգեցին, որ անհրաժեշտ է մշակել և ներկայացնել համապատասխան ուղերձներ պատկան կառույցներին և շահագրգիռ կազմակերպություններին:

ՈւՂԵՐՁ

ՀՀ Կառավարությանը

 

1.   2013-2025թթ. երկրի Հեռահար Զարգացման Ծրագրում ամրագրել համապատասխան քաղաքականություն, որը որոշակի արտացոլված էր ԿԶԾ-ում և դուրս է մնացել ՀԶԾ նախագծից:

 

2.   Նախարարության կայքում տեղադրել տեղեկատվություն ԵՄ-Հայաստան ԵՀՔ  2011-2013թ. գործողությունների պլանի համաձայն ոլորտում իրականացվող, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների ծրագրերի մասին, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքներն ու  հաշվետվությունները:

 

3.   ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է      

ü  համակարգի և մոնիթորինգի ենթարկի կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը,

ü  նպաստի միջբուհական և միջին մասնագիտական արհեստագործական կրթական հաստատությունների փորձի փոխանակման կոնֆերանսների կազմակերպմանը,

ü  բացահայտված միասնական խնդիրների քննարկմանը և դրանց լուծմանն ուղղված աշխատանքային կլոր սեղան քննարկումների  կազմակերպմանը:

 

4.   Բարձրացնել հանրային ժողովրդավարական կառավարման և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կայացման պետական քաղաքականության կիրառման վերահսկողությունը և մշակույթի  կիրառման մակարդակը:

 

5.   Պարզեցնել միջին մասնագիտական, արհեստագործական և բարձրագույն կրթության հաստատությունների կողմից իրենց կանոնադրության համաձայն ֆինանսական մուտքերն ապահովող աղբյուրների ընդլայնման համար սահմանված մեխանիզմների  կիրառման  ընթացակարգերը:

 

ՈւՂԵՐՁ

ՀՀ Ազգային Ժողովին

 

1.   ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական,  Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է դիտարկեն օրենքների նախագծերը` ելնելով ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների պլանի և ՀԶԾ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման իրավական երաշխիքների ապահովման տեսանկյունից:

 

2.   Ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք կխրախուսեն գործարարներին ներդրումներ կատարել կրթական համակարգում կամ ձեռնարկությունների ռազմավարական ծրագրերում ամրագրեն սոցիալական կորպորատիվ պատասխանատվության բաղադրիչ, մասնավորապես ուղղված կրթական ոլորտի զարգացումների աջակցմանը:

 

Բարձրացնել օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության և երկխոսության կայացման պետական քաղաքականության կիրառման վերահսկողությունը և մշակույթի  կիրառման մակարդակը: 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1491 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz