Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում եմ, որ սույն թվականի նոյոմբերի 16-ին և 23-ին Հանրային ցանցի անդամ ՀԿ-ների 18-35 տարեկան երիտասարդ անդամների համար կիրականացվի Քաղաքանությունների փաստաթղթերի վերլուծության դասընթաց: Գործողությունը միտված է հատուկ դասընթացի միջոցով զարգացնել ցանցի անդամ կազմակերպությունների քաղաքականությունների փաստաթղթերի, օրենքների նախագծերի վերծուծության և օրինագծերի մշակման կարողությունները: Դասընթացը կազմված է լինելու տեսական և գործնական մասերից և մասնակիցներին տրամադրելու է հետևյալ տեղեկատվությունն ու կարողությունները:
Դասընթացին մասնակցության համար բարձրագույն կրթությունը, կամ ոլորտում հասարակական գործունեության առնվազը 3 տարվա փորձը պարտադիր է:
Դիմում հայտում պետք է նշել ՀԿ գործունեության ոլորտը, մեկ պարբերությամբ մեկնաբանել մասնակցության դրդապատճառը և ակնկալիքները սեմինարից:
Կից պետք է ներկայացնել մասնակցի համառոտ կենսագրությունը (CV)
Տեղերը սահմանափակ են, ուստի ցանկացողներին խնդրում ենք հետաքրքրության հայտերը ներկայացնել ոչ ուշ քան սույն թվականի նոյեմբերի 10-ը:
Դիմում հայտերը և ինքնակենսագրականները կարող ենք ընտրել կամաոր, կամ օրինակելի ձևը ներբեռնել ԱՅՍՏԵՂԻՑ
Լրացուցիչ տեղեկատվության համար կապվել 22.29.68 հեռախոսահամարով: