Մրցույթը կազմակերպվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների
գերագույն հանձնակատարի, Երևանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության
վարչության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության,
Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակների կողմից
Հայաստանի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:
Մասնակցության իրավունք ունեն Հայաստանի երիտասարդ
քաղաքացիները (17-ից մին
չև 25 տարեկան): Երիտասարդները պետք է ներկայացնեն կարճ ֆիլմ Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների վերաբերյալ:
Մրցույթի
նպատակն է`
բարձրացնել երիտասարդների
շրջանում Մարդու իրավունքների և Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրի 30 հոդվածների վերաբերյալիրազեկության մակարդակը,
նրանց
հնարավորություն տալ այս թեմային կինոարվետի ստեղծագործական տեսանկյունից
մոտենալ, որով նրանց հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Մարդու
իրավունքների օրվա տոնակատարությանը:
Ֆիլմերի
ներկայացման վերջնաժամկետը` 2011թ. նոյեմբերի 28-ն է:
Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ: