ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Պետական, ոչ պետական, առևտրային և միջազգային կառույցների հետ
ՙՀանրային ցանցի՚ համագործակցության
Մենք` ներքոստորագրյալ ՀՀ-ում գրանցված և գործող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում հասարակական կազմակերպությունների, միությունների, հիմնադրամների և այլն (այսուհետ` Կազմակերպություններ) ներկայացուցիչներս`
կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման խնդիրը,
նպատակ ունենալով պետական կառույցների հետ Կազմակերպությունների համագործակցության կայացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում Կազմակերպությունների ներգրավվածության աստիճանը,
համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է համազգային կարևորության խնդիրների շուրջ Կազմակերպությունների միասնական դիրքորոշման ձևավորմանը, միասնական ճակատով հանդես գալուն, լոբբինգի իրականացման և հանրային շահերի պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, ինչն իր հերթին, գտնում ենք, կխթանի պետական կառույցների օրինաստեղծ գործընթացի արդյունավետությանը,
համարելով, որ մասնակցային գործընթացի զարգացման ներկա փուլում նպատակահարմար է Կազմակերպությունների համակարգված ցանցային համագործակցությամբ հանդես գալ,
ընդունելով, վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված պետական կառույցների հետ ՙՀանրային ցանց՚-ի (ՀՑ) համագործակցության նախաձեռնող խմբի առաջարկը` շահագրգիռ Կազմակերպությունների ցանցի ստեղծման վերաբերյալ,
ընդունելով սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները պայմանավորվեցինք ներքոհիշյալի շուրջ.
1. Ընդհանուր դրույթներ.
Սույն Համաձայնագրում ամփոփված են.
1.1. Կազմակերպությունների փոխհամաձայնեցված դիրքորոշումներն՝ ուղղված պետական կառույցների հետ ՀՑ-ի համագործակցությանն ու Համաձայնագրի իրագործմանը,
ՀՑ անդամ Կազմակերպությունների փոխհարաբերությունների կանոնակարգումը:
2. ՀՑ-ի նպատակն ու խնդիրները.
2.1. Նպաստել պետական կառույցներում օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետության բարձրացմանը` պետական կառույցների և Կազմակերպությունների միջև կառուցողական համագործակցության մեխանիզմների ձևավորման և ներդրման միջոցով:
2.2. Խթանել Ցանցի անդամ կազմակերպությունների փոխադարձ համագործակցությանը և հաշվետվողականությանը,
2.3. Բացահայտել և զարգացնել պետական կառույցների հետ Կազմակերպությունների փոխհամագործակցության եզրերը ուղղված`
օրենքների և օրինագծերի հանրային փորձաքննության ապահովմանը,
մոնիտորինգի, հարցումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը և պետական կառույցներին տրամադրմանը,
պետական կառույցների հանրային լսումների, ընդունելությունների, նամակների և տեղեկատվական ինստիտուտների գործարկմանը,
Կազմակերպություններից պետական կառույցներին ներկայացված տեղեկատվության մատչելիության ապահովմանը,
օրենքների կիրառման նկատմամբ հանրային վերահսկողության և ազդեցության գնահատման գործընթացներին:
3. Ցանցի կառուցվածքը և կառավարումը.
3.1. ՀՑ-ի բարձրագույն մարնինն է Ընդհանուր ժողովը, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ:
3.2. Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները վարում է Համակարգող խորհուրդը (ՀԽ),
3.3. Արտահերթ ժողով կարող է հրավիրվել ՀԽ-ի որոշմամբ, կամ ցանցի անդամ Կազմակերպությունների ընդհանուր թվի 1/3-ի նախաձեռնությամբ.
3.4. ՀՑ-ի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ունի մեկ ձայնի իրավունք:
3.5. ՀՑ-ի Ընդհանուր ժողովը.
3.5.1. իրավասու է ցանցի անդամ Կազմակերպությունների պատվիրակների պարզ մեծամասնության մասնակցության դեպքում,
3.5.2. ընդունում է ՀՑ-ի գործընկերության համաձայնագիրը, ռազմավարությունը, նրանցում կատարում փոփոխություններ ու լրացումներ,
3.5.3. վերակազմակերպում կամ լուծարում է ՀՑ-ն,
3.5.4. ձևավորում է պետական կառույցների հետ համագործակցող մշտական հանձնախմբեր,
3.5.5. լսում և հաստատում է ՀԽ-ի հաշվետվությունը,
3.5.6. քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
3.6. Համակարգող խորհուրդը.
3.6.1. կազմված է հանձնախմբերի մեկական պատասխանատուներից,
3.6.2. գործունեությունը վարում է նիստերի միջոցով,
3.6.3. նիստերն իրավասու են պատասխանատուների կեսից ավելիի մասնակցության դեպքում,
3.6.4. մշակում, հաստատում և իրականացնում է ՀՑ-ի գործողությունների տարեկան պլանը` ելնելով հանձնախմբերի աշխատանքային պլաններից,
3.6.5. ձևավորում է պետական կառույցների և այլ կառույցների հետ համագործակցող ժամանակավոր հանձնախմբեր,
3.6.6. ներկայանում է Քարտուղարի միջոցով
3.7.7. որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում Քարտուղարի ձայնը որոշիչ է,
3.7.8. լիազորում է ՀՑ-ի անունից հանդես գալը:
3.7. Քարտուղարը.
3.7.1. ընտրվում է ՀԽ-ի կողմից 4 տարի ժամկետով, մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
3.7.2. համակարգրում է ՀԽ-ի աշխատանքները,
3.7.3. ապահովում է ՀՑ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխա պետական կառույցների հետ,
3.7.4. կազմակերպում և վարում է ՀԽ-ի նիստերը,
3.7.5. կազմում է հաշվետվություններ ՀԽ-ի աշխատանքների վերաբերյալ,
3.7.6. վարում է ՀՑ-ին անդամակցելու կամ դուրս գալու գրանցամատյանը,
3.7.7. հանդես է գալիս ՀՑ-ի անունից:
3.8. Հանձնախմբերը.
3.8.1. մշտական հաձնախմբերը ձևավորվում են ԱԺ-ում գործող մշտական հանձնաժողովներին համապատասխան և համագործակցում են նրանց, պետական կառույցների և այլ գործընկերների հետ,
3.8.2. ժամանակավոր հանձնախմբերը ձևավորվում են ըստ անժհրաժեշտության,
3.8.3. ձևավորվում են ՀՑ անդամ Կազմակերպությունների ներկայացուցիչներից, համաձայն
վերջիններիս սեփական նախաձեռնության և նախասիրության,
3.8.4. հանձնախմբերի աշխատանքները համակարգում է հանձնախմբերի պատասխանատուն, որն ընտրվում է հանձնախմբերի անդամների կողմից մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,
3.8.5. հանձնախմբերի պատասխանատուի քարտուղար ընտրվելու դեպքում կազմակերպում է պատասխանատուի նոր ընտրություն,
3.8.6. ՀՑ-ի անդամ կազմակերպությունը կարող է ներգրավվել մեկից ավել հանձնախմբերում:
4. ՀՑ-ին անդամակցելու կամ դուրս գալու կարգը.
4.1. Անդամակցումը.
4.1.1. ՀՑ-ին կարող են անդամակցել ՀՀ-ում գրանցված բոլոր այն Կազմակերպությունները,
որոնք ընդունում են ՀՑ-ի նպատակներն ու խնդիրները պատրաստ են մասնակցել նրա գործունեությանը,
4..1.2. ՀՑ-ին անդամակցելու համար Կազմակերպությունը ՀԽ-ի անունով ներկայացնում է գրավոր դիմում, ցանկության դեպքում նշելով, թե որ հանձնախմբ(եր)ում է ցանկանում ընդգրկվել:
4.1.3. ՀՑ-ի անդամակցությունը սկսվում է Համաձայնագիրը ստորագրելու և գրանցամատյանում գրանցվելու պահից:
4.2. Անդամակցության դադարեցումը.
4.2.1. Կազմակերպությունը կարող է դադարեցնել իր անդամությունը սեփական ցանկությամբ` այդ մասին ՀԽ-ին գրավոր դիմում ներկայացնելով:
4.2.2. ՀՑ-ի լուծարման դեպքում:
4.2.3. Կազմակերպության լուծարման դեպքում:
ՀՑ-ին անդամակցած Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները.
5.1. Իրավունքները.
5.1.1. ներգրավվել ՀՑ գործունեության մեջ,
5.1.2. ընտրել և ընտրվել ՀՑ-ի հանձնախմբերում, ՀԽ անդամ, ՀԽ քարտուղար,
5.1.3. ներգրավվել Հանձնախմբերի աշխատանքներում,
5.1.4. ստանալ տեղեկատվություն ՀՑ գործունեության մասին,
5.1.5. ներկայացնել առաջարկություններ քննարկվող հարցերի վերաբերյալ:
5.2. Պարտականությունները.
5.2.1. պահպանել սույն Համաձայնագրի դրույթները,
5.2.2. կամավոր և ակտիվ մասնակցել ՀՑ-ի գործունեությանը, ներկայացնել համապատասխան առաջարկներ ՀԽ-ին և Հանձնախմբերին,
5.2.3. նախատեսված լիազորությունների շրջանակներում աջակցել անդամ Կազմակերպությունների գործունեությանը,
5.2.4. բարեխիղճ և ժամանակին կատարել ՀԽ-ի և Հանձնախմբերի կողմից իր վրա դրված առաջադրանքները.
5.2.5. հաշվետու լինել ՀԽ-ին և Հանձնախմբերին ստանձնած պարտականությունների և կատարված աշխատանքների մասին:
5.2.6. մասնակցել այն քննարկումներին և հանդիպումներին, որոնք կկազմակերպեն ՀԽ-ն և Հանձնախմբերը:
6. ՀՑ-ի վերակազմակերպումը և լուծարումը.
ՀՑ-ի վերակազմավորումն ու լուծարումն իրականացվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու: