Կիրակի, 22.12.2024, 14:29
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 3
ՀՅՈՒՐԵՐ 3
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ
Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը 
  Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ: 
 Կոնֆերանսում կարևորեցինք եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկու զեկույցը, որում ընդգծվեց, որ ԵՄ-ի նախաձեռնողները նախ եւ առաջ մտածում էին եվրոպական խաղաղության ու հասարակությունների մերձեցման մասին: Ըստ նրա՝ եվրաինտեգրումը կարելի է դիտարկել որպես ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ մարդկանց, հասարակության մերձեցման առումով: Յացեկ Սարիուս-Վոլսկու համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը զգալի դերակատարություն ունի խորհրդարանական կյանքի համար: «ԵՄ-ում խորհրդարանները բաց են քաղաքացիական հասարակության առջեւ, միշտ երկխոսության մեջ են նրանց ներկայացուցիչների հետ: Խորհրդարանում միշտ ձգտում են տեղեկանալ, թե հասարակությունն ինչ է մտածում, եւ այդ խնդրում խորհրդարանականներին մեծապես օգնում են քաղաքացիական հասարակության կառույցները: Պատգամավորները միշտ շփման մեջ են հասարակության ներկայացուցիչների հետ, որը հանգեցնում է ժողովրդավարության համախմբման»: Նրա խոսքով՝ եթե երկրները ցանկանում են լինել ԵՄ անդամ, ապա կարեւոր է, որ դրանց հասարակությունները շփման մեջ լինեն Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: 
  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով Հայաստանում Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմից՝ նկատեց, որ գտնվելով ճգնաժամի մեջ՝ հայկական ազգային պլատֆորմը կարողացել է հաղթահարել այն, եւ այս առումով Հայաստանի դրական փորձը կարող է կիրառելի լին ... Կարդալ շարունակությունը »
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 788 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
  Ազգային ժողովի` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:  
  «Հանրային ցանց»-ից ներկա էր անդամ 4 կազմակերպություն: Ելույթ ունեցավ Ասորիների միության նախագահ Իրինա Գասպարյանը` նշելով, որ վերոհիշյալ փոփոխությունը հիմնականում նպատակաուղղված է եզդիների և քրդերի համայնքների պահանջին: Եվ, եթե այդ պահանջը կա, որը պետք է հիմնավորված լինի համարժեք հետազոտություններով, ապա, գտնում է, որ ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկությունները հարգելու` ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները բավարարելու տեսանկյունից կառավարության նախաձեռնությունը հիմնավորված է և միանգամայն ընդունելի:
(մանրամասն տե'ս  

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 735 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով

 
   
  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով: (մանրամաս տե'ս ու  հղումը,  տուր ԱԺ-ի կայքին, ինչպես մի օրինակ արել ես ստորև)
 Այս Խորհրդարանական լսումներին «Հանրային ցանցից» մասնակցեց 4 ներկյացուցիչ` «Վորլդ Վիժն Հայաստան» և «Արազա» կազմակերպություններից:  
 Հանրակրթության մասին օրենքի մեջ փոփոխությունները շատ կարևոր են ներառական կրթության և նոր կառավարման ու կրթական համակարգի ներդրման ու իրականացման ընթացքում առկա բացերը լրացնելու համար, սակայն ներկայացվող փոփոխությունների առաջարկները դեռ շատ հարցեր անորոշության մեջ են թողնում: 
  Քննարկման մասնակիցները սպասում էին, որ իրենց ժամանակ կտրվի` հարցեր տալու, բայց հարցերի հնարավորություն են ունեցել  միայն պարոն Աշոտյանի զեկույցից հետո, որը միայն բարի կամքի արտահայտում էր, իսկ նախագծի վերաբերյալ ելույթներից հետո, որոնց ժամանակ իրական հարցեր առաջացան, մասնակիցներին առաջարկվեց դրանք գրավոր ուղարկել, բայց ու՞մ և ինչ ձևաչափով, արդյոք նախարարությու՞ն, թե արդեն ԱԺ կրթության  և գիտության հանձնաժողով` պարզ չեղավ: Այդ հարցադրումները դարձան ցանցի քննարկման և նախագծի վերաբերյալ ցանցի կողմից եզրակացության ու առաջարկների մշակման, դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու հիմք: (մանրամասն տե'ս 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 709 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Մամլո տեղեկատվություն


  «Արազա» ՀԲԿ-ն ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որոնք կերաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի առաջին գործողության համաձայն  սույն թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 7-ին և 14-ին անցկացրեց սեմինարների շարք: Դրանք միտված էին հատուկ դասընթացի միջոցով զարգացնել շահառուների` քաղաքականությունների փաստաթղթերի վերլուծության և օրինագծերի մշակման կարողությունները: Դասընթացը կազմված էր տեսական և գործնական մասերից:

Դասընթացները վարեց իրավունքի մագիստոս, մարդու իրանվունքի և շահերի պաշտպանության փորձագետ ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 850 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 02.01.2013

Մամլո տեղեկատվություն

 

2012թ-ի հոկտեմբերի 1-ից «Արազա» ՀԲԿ-ն ԱՄՆ Դեսպանատան փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում մեկնարկել է «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որը կտևի մինչև 2013թ-ի սեպտեմբերի 31-ը:

Ռազմավարական նպատակը`

Հանրային քաղաքականությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանի և ազդեցության աճ` ապահովելու համար Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացումը:

Ծրագրի նպատակը`

Բարձրացնել հանրության մասնակցության մակարդակը օրենսդրության վերաբերյալ  որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներում` ՔՀԿ-ների կարողությունների զարգացման միջոցով: ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 771 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 02.01.2013

Press Release

 

Since October 1st 2012 til September 30th 2013 Araza BNGO with the support of the U.S. Embassy Democracy Commission Small Grant Program is realizing a project aimed at increasing CSO participation and influence on democratic decision-making processes in order to ensure equitable social and economic development in Armenia.

 

Project goals and objectives

Strategic Goal:

Increased CSOs involvement and influence in public democratic decision making processes in order to guarantee fair social and economic development in Armenia

Project Goals:

1.      To improve the quality of civil participation in public decision making through strengthening the capa ... Կարդալ շարունակությունը »

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 774 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 31.10.2012


« 1 2 3 4 5 »
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz