Մամլո տեղեկատվություն «Արազա» ՀԲԿ-ն ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որոնք կերաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի առաջին գործողության համաձայն սույն թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 7-ին և 14-ին անցկացրեց սեմինարների շարք: Դրանք միտված էին հատուկ դասընթացի միջոցով զարգացնել շահառուների` քաղաքականությունների փաստաթղթերի վերլուծության և օրինագծերի մշակման կարողությունները: Դասընթացը կազմված էր տեսական և գործնական մասերից:
Դասընթացները վարեց իրավունքի մագիստոս, մարդու իրանվունքի և շահերի պաշտպանության փորձագետ, ԱԺ պատգամավոր Էդնոն Մարուքյանը: Պրակտիկ աշխատանքների ֆասիլիտատորներն էին ցանցի անդամ «Սոցիալ-տնտեսական եւ իրավական բարեփոխումների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Եվրազիա համալսարանի դասախոս("Իրավունք” առարկա) Նունե Ջոմարդյանը և «Արազա ՀԲԿ-ի» իրավաբան-խորհրդատու Նարե Սիմոնյանը: Սեմինարին մասնակցեց «Հանրային ցանցի» անդամ կազմակերպությունների 60 ներկայացուցիչ, որոնք «Արազա» ՀԲԿ-ի կողմից ստացանսեմինարի նյութերը և վկայականներ մասնակցության համար: Կազմակերպության նախագահ` Թամարա Աբրահամյան
Հեռ`. (010)22-29-68; բջջ. (093)69-04-67 Էլ. փոստ` araza@arminco.com
|