Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ձեւավորվել էր ՀԿ-ներից եւ կուսակցություններից ստացված հարցադրումներից:Մասնավորապես քննարկվեցին ընտրողի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու պարագայում տեղեկանքի տրման կարգի կիրառման ոչ միասնական դրսեւորումները: Որոշվեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սահմանված կարգով կդիմի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` պարզաբանումներ ստանալու եւ միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի կարգը բոլոր համայնքներում գործի համանման` ըստ օրենքի պահանջի:
Մոնիթորինգային խմբի անդամներին մտահոգել էր այն հարցը, թե ինչու չի կիրառվում 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայող քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգը: ԱԺ նախագահը, մատնանշելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրեքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, տեղեկացրեց, որ ՀՀ տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի քաղաքացին ինքն է պարտավոր այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթն օրվա ժամկետում այդ մասին պաշտոնապես հայտնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
&nb
...
Կարդալ շարունակությունը »