Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները:
Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ: Այս գումարները տրվում են որպես նյութական օժանդակություն ուսանողներին:
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
սոցիալապես անապահո վ (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
միակողմանի ծնողազուրկ ուսանող,
երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: Դիմումներն ու անհրաժեշտ փաստա թղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
Կից
ծանոթացեք Ռիո+20 խորհրդաժողովին ՀՀ Ազգային զեկույցի նախապատրաստման
համար իրականացվող հարցաշարին և լրացրեք այն, ձեր իրազեկվածության չափով:
Այս
հարցաշարին պատասխանելով և ներկայացնելով հետազոտական խմբին մենք
վերջիններիս հնարավորություն կտանք իրավիճակի ճիշտ գնահատում անցկացնել:
Հարցաշարը
բավական պարզ է և փոքրիկ նման լուրջ ու կարևոր խնդրի վերաբերյալ
իրական պատկեր ստանալու առումով: Ուստի կարծում եմ, որ մենք պարտավոր ենք
նպաստել նախաձեռնողների
իրենց նպատակին հասնելու համար:
Ներկայումս
բացառիկ հնարավորություն է ստեղծված Վանաձոր քաղաքում
կառուցելու Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքը` միջազգային
ուսումնական
ինքնատիպ մի կենտրոն մեր տարածաշրջանում, որը հաջողությամբ գործում և
զարգանում է արդեն
15 տարի: Մարդու իրավունքների հայկական դպրոցը կլինի տարածաշրջանում մարդու
իրավունքների,
խաղաղության և ժողովրդավարության գաղափարների սփռման փարոս:... Կարդալ շարունակությունը »
<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ>>
ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ/ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ, ԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան
կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան
գրասենյակի
աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 4-ին, 10-ին և 14-ին Հրազդանում, Գավառում և
Դիլիջանում
կազմակերպեց կլոր սեղան/քննարկումներ <<Փախստականների իրավունքները>>
թեմայով: Քննարկումներին մասնակցեցին համապատասխան համայնքների կրթության և
մշակույթի
գործիչներ, ուսուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կլոր սեղան/
քննարկում
Դիլիջանում
Կլոր սեղանների ընթացքում
բուռն քննարկումներ ծավալվեցին, բարձրացվեցին փախստականների սոցիալական
վիճակին վերաբերվող
բազմաթիվ ընդհանուր և մասնավոր բնույթի խնդիրներ. Գավառում քաղաքից դուրս
փախստականների
համար կառուցված շենքը գազաֆիկացված չէ, Հրազդանում և Դիլիջանում առկա էին
միևնույն`
բնակարանային և լեզվական խնդիրները: Դիլիջանում առաջարկություն եղավ և
քննարկվեց
փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական
կազ
... Կարդալ շարունակությունը »
Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ: