«Սերե´ք պոետի գույները» խորագրով սեմինար մանկավարժների համար
2012թ. ապրիլի 6-ին, ժամը 1300-ին Գեղագիտության ազգային կենտրանի Փոքր թատրոնի դահլիճում (հասցե. Երևան, Աբովյան 13),մանկավարժներին մեթոդական աջակցության նպատակով, տեղի կունենա Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդմրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսված մեթոդական սեմինարը: Սեմինարին կարող են մասնակցել գեղարվեստի դպրոցների, ստուդիաների, նկարչական խմբակների մանկավարժներ: Մասնակցելու ցանկացողներին, խնդրում ենք, SEMINAR վերնագրով կարճ հաղորդագրություն ուղարկել nkarchakan@yahoo.com էլեկտրոնայինհասցեով` նշելով հաստատությունը և մանկավարժ(ներ)ի անունն ու ազգանունը: Սեմինարի օրակարգն է (նախագիծ). 1300-1315 Մուտքի խոսք (ՀՀ ԿԳՆ-ի կողմից) 1315-1415 "Արվեստի ընկալումը զարգացնող մեթոդները մանկապատանեկան հասակում" - Հ.Հակոբյան, ԳԱԿ Ելույթ, հարցեր, քննարկում 1415-1445Սրճի ընդմիջում 1445-1545"Գույնը Տերյանի, Մեծարենցի, Վարուժանի և Չարենցի ստեղծագործություններում" - բ.գ.թ. Մ.Խաչատրյան Ելույթ, հարցեր, քննարկում 1545-1615Ասմունք
|