ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Էներգետիկայի կայուն զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է չորս շաբաթվա դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 1-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մասնագիտացված հաստատություններում: Ուսուցման լեզուն ռուսերենն է: Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի երկու թեկնածություն: Մասնակցության հայտերը պետք է մինչև 2012 թվականի մայիսի 15-ը երկու օրինակից ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին:
Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ: