Ռազմավարական պլանավորում դասընթաց
Քաղաքացիական
զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)
հրավիրում է ձեզ մասնակցել
Ռազմավարական պլանավորում
դասընթացին
Դասընթացի նկարագիրը
Տվյալ դասընթացը հասցեագրված է
հասարակական և առևտրային
կազմակերպությունների այն ներկայացուցիչներին,
որոնք ցանկանում են ծանոթանալ
ռազմավարական պլանավորման գաղափարին, օգտագործել ռազմավարական
մտածելակերպի առավելությունները, ձեռք բերել պլանավորման
որոշակի գործիքներ և խուսափել
առավել տարածված սխալներից:
Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.
-իրավիճակի և կազմակերպության
կարողությունների գնահատում,
-ուժեղ և թույլ
կողմերի (SWOT) վերլուծություն,
-կազմակերպության առաքելության և հեռանկարի
սահմանում,
-ռազմավարական նպատակների և խնդիրների
սահմանում,
-գործողությունների պլանավորում և բյուջետավորում:
Դասընթացն իրականացվում է ինտերակտիվ
մեթոդների օգնությամբ, անհատական և խմբային
գործնական աշխատանքների, վարժությունների միջոցով, պլանավորման մի
շարք գործիքների կիրառմամբ:
Դասընթացը կիրականացվի Ժիրայր Էդիլյանի կողմից, ով ոչ-առեւտրային կազմակերպությունների ռազմավարության
մշակման, դասընթացների ու խորհրդատվությունների
տրամադրման բազմամյա փորձ ունի:
Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի
80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն
մասնակցության հավաստագրեր:
Տևողությունը և վայրը
Դասընթացը տեղի կունենա մարտի
15-16-ին,
ժամը
10.00-17.00-ը,
Քաղաքացիական զարգացման և համագործակցության
հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան
11/5 հասցեով:
Դասընթացի արժեքը և գրանցման կարգը
Դասընթացի արժեքը 32'600 դրամ է առանց
ԱԱՀ (39'120 ՀՀ դրամ
ներառյալ ԱԱՀ-ն),
ներառյալ բաժանվող նյութերը, ճաշի
և սուրճի ընդմիջումները:
Նույն կազմակերպությունից երկու և ավելի
անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10%
չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում
ենք լրացնել և
ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև ս.թ. մարտի 13-ը:
|