| Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ 
 Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ: Այս գումարները տրվում են որպես նյութական օժանդակություն ուսանողներին: Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ սոցիալապես անապահո վ (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,միակողմանի ծնողազուրկ ուսանող,երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
 Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: Դիմումներն ու անհրաժեշտ փաստա թղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): |