Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները:
Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ: Այս գումարները տրվում են որպես նյութական օժանդակություն ուսանողներին:
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
- սոցիալապես անապահո վ (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
- միակողմանի ծնողազուրկ ուսանող,
- երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
- հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
- տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
- հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
- պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: Դիմումներն ու անհրաժեշտ փաստա թղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):