«Երևանի
բյուջեի մոնիթորինգ» ծրագրի շնորհանդես
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երևանի
բյուջեի մոնիթորինգ» ծրագրի շնորհանդեսին, որը տեղի կունենա 2012թ. մարտի
7-ին, ժամը 14:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» դահլիճում (Երևան, Ամիրյան 14):
Ծրագիրը իրականացրել
է Համայնքների ֆինանսիստների միավորումը`
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսավորմամբ:
Շնորհանդեսին կներկայացվեն Երևան քաղաքի 2010 և 2011 թթ. բյուջեների մոնիթորինգի
արդյունքները և համայնքային բյուջեների մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը:
Ակնկալում ենք
Ձեր մասնակցությունը շնորհանդեսին:
Հարգանքներով`
ՀՖՄ
նախագահ Վահան Մովսիսյան
|