«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում 
սույն թվականի մայիսի 31-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ  նիստերի դահլիճում 
կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման 
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
  Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով
մայիսի 31-ին, 17.00-18.30 անցկացրեց երրորդ կլոր սեղան քննարկումը: 
  Կլոր սեղաններին մասնակցում էին ցանցի խորհրդի անդամները և ծրագրի աշխատակազմը` 18 մարդ:
  Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» մշակված ու ֆոկուս խմբային նախորդ 2 քննարկման ընթացքում հավաքագրված առաջարկները:
  Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Զեկուցողներ` Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   Լենարտ Լեհմանը և տեղական փորձագետ Նարինե Մայիլյանը:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
17.00 – 17.05  -  Բացման խոսք, քննարկման նպատակի ներկայացում
Ծրագրի քաղաքականությունների մշակման փորձագետ Թամարա Աբրահամյան
17.05 – 17.15  -   Հետազոտության արդյունքների  ներկայացում
  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   
   Լենարտ Լեհման
17.15  – 17.25  -  Հարց և պատասխան