Համագործակցության Հուշագրի ստորագրում Քաղաքացիական հասարակության կառույցների և Լոռու մարզային ցանցի միջև
2012թ-ի հուլիսի 30-ին Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի և Լոռու մարզպետարանի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր:
Հուշագրով նախատեսվում է ՔՀԿ Լոռու մարզային ցանցի մասնակցությունը Լոռու մարզպետարանի կողմից հանրության համար կարևոր որոշումների ընդունմանը, մասնակցություն Լոռու մարզի զարգացման ծրագրերի կազմման և վերանայման գործընթացներին, փոխադարձ տեղեկատվության փոխանակում և այլ նմանատիպ համագործակցային գործառույթներ: