ՀՐԱՎԵՐ
Հարգելի գործընկերներ,
«Պրոֆեսիոնալները
հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն հրավիրում է Ձեզ մասնակցել §Քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն. Գործընկերության հեռանկարները¦ ֆորումին: Հանդիպումը/ֆորումը նպատակ ունի
·
Ներկայացնել "Դեպի ինֆորմացված մասնակցություն" ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները:
·
ԱԺ
ընտրություններում
առաջադրված
կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել կուսակցությունների դիրքորոշումը` քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ:
·
Քննարկել քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող հիմնախնդիրները:
·
Սահմանել դաշտի բարելավմանն ուղված անհրաժեշտ քայլերը:
·
Կուսակցությունների կողմից մտադրությունների հռչակագրի
ստորագրում, որը հավաստելու է կուսակցության պատրաստակամությունը` ընտրվելու դեպքում
աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Հուսով ենք, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռի Հայաստանի բոլոր մարզերի 150 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին անմիջական տեղեկատվություն ստանալ ՀՀ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների և նախապատվությունների մասին նշված հարցերի վերաբերյալ:
Հանդիպումը տեղի կունենա`
- Վայր.
ք. Երևան, Անի պլազա հյուրանոց, Անի դահլիճ
- Օր/ժամ.
28 ապրիլի, 2012թ. 12:00 – 14:30
- Թեմա.
§Քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն գործընկերության հեռանկարները¦
Վարող.
*Նունե Պեպանյան, Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության
հասարակական
կազմակերպության ծրագրի ղեկավար
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով Աննա Եղոյանին հետևյալ հեռախոսահամարներով մինչև 25-ը
ապրիլի, 2012թ.:
Բջջային 091. 874.423, 055
639.779
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ
Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ:
Մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար նախատեսված է
տրանսպորտի ծախսերի փոխհատուցում:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը քաղաքացիական հասարակության զարգացման և կայացման համար այս կարևոր հանդիպմանը: Հարգանքով`
Նոննա Մարգարյան
Պրոֆեսիոնալները հանուն
քաղաքացիական հասարակության հկ նախագահ
Հեռ.091 369818
|