| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0 |
|
Նորություններ » 2011 » Նոյեմբեր » 16 » <<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ>> ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ/ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ, ԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
19:56 <<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ>> ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ/ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ, ԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ |
<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ>>
ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ/ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ, ԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան
կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան
գրասենյակի
աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 4-ին, 10-ին և 14-ին Հրազդանում, Գավառում և
Դիլիջանում
կազմակերպեց կլոր սեղան/քննարկումներ <<Փախստականների իրավունքները>>
թեմայով: Քննարկումներին մասնակցեցին համապատասխան համայնքների կրթության և
մշակույթի
գործիչներ, ուսուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կլոր սեղան/
քննարկում
Դիլիջանում Կլոր սեղանների ընթացքում
բուռն քննարկումներ ծավալվեցին, բարձրացվեցին փախստականների սոցիալական
վիճակին վերաբերվող
բազմաթիվ ընդհանուր և մասնավոր բնույթի խնդիրներ. Գավառում քաղաքից դուրս
փախստականների
համար կառուցված շենքը գազաֆիկացված չէ, Հրազդանում և Դիլիջանում առկա էին
միևնույն`
բնակարանային և լեզվական խնդիրները: Դիլիջանում առաջարկություն եղավ և
քննարկվեց
փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական
կազմակերպության ստեղծման
հարցը:
 Կլոր սեղան/
քննարկում ԳավառումԲարձրացված
հիմնախնդիրները
կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն պատկան ատյաններին և
կհրապարակվեն:
Մինչև տարեվերջ կլոր
սեղան / քննարկումներ կկազմակերպվեն նաև Սևանի և Վանաձորի Մարդու
իրավունքների
գրադարաններում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՀՍԻԿ-ի համացանցի էջ` www.acrpc.am: Դիմել Գևորգ Մանուկյանին
Հեռ.` (0322)
2-29-67
բջջ.`
(091) 20-09-65
--------------------------------------------------------------------
ROUND TABLE DISSCUSSIONS ON
"REFUGEES’ RIGHTS” TOOK PLACE IN HRAZDAN , GAVAR AND DILIDJAN
On November 4, 10 and 14,
2011 the Armenian Constitutional Right-Protective Centre (ACRPC) with
the
support of the UNHCR
Armenian office organized round table / discussions on "Refugees’
Rights” in Hrazdan, Gavar and
Dilidjan. The actors of the sphere of education and culture, civil
society
representatives, teachers of secondary schools and jurnalists from the
corresponding communies took part in the meetings. During
the round tables the
participants were actively engaged in the discussions, raised many
general and
specific problems concerning
refugees’ social situation
 Round table discussions in Dilidjan and
made several suggestions: the building
for refugees in Gavar, which is far from
the town still doesn’t have gasification. In Hrazdan and Dilidjan the
same housing
and linguistic problems exist. A suggestion was made and discussed to
found an
NGO for refugees’ rights protection in Dilidjan.
After the round table
disscussion in Gavar Human Rights library
The problems raised
will be summed up, presented to the relevant structures and published.
By the end of the year
round table / discussions will be organized in Sevan and Vanadzor Human
Rights
libraries as well.
For
additional information please visit the ACRPC website: www.acrpc.am.
Contact
Gevork Manoukian
E-mail: gmanoukian@acrpc.am
Tel. :
(0322) 2-29-67
Fax :
(0322) 4-47-81
|
|
Բաժին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ |
Դիտումներով: 1007 |
Ավելացրել է: Admin
|
|
|