ՀՐԱՎԵՐ
«Հանրային ցանց» իրավաբանական անձանց միությունը,Քաութերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ես մասնակցում եմ» ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է Հայաստանի և այլ երկրների գործադիր իշխանության համակարգում գործող խորհրդակցական մարմինների (կոլեգիաներ, խորհուրդներ) գործունեությունը, զարգացման հեռանկարները՝ մշակելով Հայաստանում որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության խթանմանն ուղված առաջարկությունների փաթեթ:
Միաժամանակ, «Հանրային ցանցը» ստեղծել է www.orensdrakan-orakarg.am կայքը, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մեկ աղբյուրից տեղեկանալ Հայաստանում օրենսդրական գործըթացների, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի օրակարգում քննարկվող օրենսդական և քաղաքականությունների բարեփոխումների մասին՝ ժամանակին առաջարկություններ ներկայացնելու նպատակով
Սույն թվականի մայիսի 23-ին, ժամը 11։00-13։00-ը Անի պլազա հյուրանոցում կկայանա բարեփոխված www.orensdrakan-orakarg.am կայքի շնորհանդեսը, որին կհաջորդի «Մասնակցային կառավարման հիմնախնդիրները Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում, կներկայացվի խորհրդակցական մարմինների գործունեության վերաբերյալ ՀՑ ուսումնասիրությունը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը։ Խնդրում ենք մասնակցությունը հաստատել pncddunion@gmail.comէլ.փոստի հասցեով կամ ստորև նշված հեռախոսահամարներով։
Շնորհակալ կլինենք համագործակցության համար։
Հարգանքով՝
Մերի Ալեքսանյան
Ծրագրի ղեկավար
|