Մարդու իրավունքների շենքի համար բարեգործական համերգ-երեկո
Հարգելի՛
բարեկամներ,
Ներկայումս
բացառիկ հնարավորություն է ստեղծված Վանաձոր քաղաքում
կառուցելու Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքը` միջազգային
ուսումնական
ինքնատիպ մի կենտրոն մեր տարածաշրջանում, որը հաջողությամբ գործում և
զարգանում է արդեն
15 տարի: Մարդու իրավունքների հայկական դպրոցը կլինի տարածաշրջանում մարդու
իրավունքների,
խաղաղության և ժողովրդավարության գաղափարների սփռման փարոս:
2011թ.
դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ին <Արամ Խաչատրյան>
մեծ համերգասրահում ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆԻ
ղեկավարած
<ՆԱԶԱՆԻ> ժողգործիքների համույթը կազմակերպում է բարեգործական
համերգ-երեկո`
<Իմ բաժին քարը Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքին> նշանաբանով:
Համերգից և նվիրատվություններից գոյացած հասույթը կտրամադրվի դպրոցի
շենքի կառուցմանը:
Ձեր
աջակցությունն այս ծրագրին կարող է լինել սույն տեղեկատվությունը
ձեր շահառուների (երիտասարդներ, վետերաններ, տարեցներ, հաշմանդամներ,
դպրոցականներ,
մանկատան սաներ և այլն) շրջանում տարածելով, նրանց համար տոմսեր գնելով
և/կամ պարզապես
ձեր բաժին քարը նվիրաբերելով կառուցվող շենքին` մեկ քարի համար հատկացնելով
ընդամենը
250 դրամ:
Վանաձորում
կազմակերպված շարունակական մարաթոնի ընթացքում մինչ
այժմ հանգանակվել է 3 363 540 դրամ կամ 13 454 քար: Ձեզնից շատերն էլ
աջակցական նամակներով (տպագրվել են <Իրավական մշակույթ> թերթում) ու
տասնյակ
քարերով արդեն իսկ աջակցել են ծրագրին: ՄԻՀԴ շենքի կառուցման համար
անհրաժեշտ է
440.880.000 դրամ կամ 1763520 քար (նվիրատուների ցանկին կարելի է ծանոթանալ
http://www.acrpc.am/am/maraton.htm
կայքէջում):
Հարգելի’
բարեկամներ,
Ձեր
օգնությամբ ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր
կարևորում են մարդու իրավունքների իմացությունն ու հարգանքը, արժևորում
շենքի կառուցումը,
մտահոգ են մեր երկրի հավասարաչափ զարգացմամբ, մասնակցել համերգ-երեկոյին`
նպաստելով
Հայաստանում մարդու իրավունքների միջազգային ուսումնական կենտրոնի ստեղծման
նվիրական
գործին:
Տոմսեր կարելի է գնել համերգասրահի տոմսարկղից կամ մեր
կամավորների
միջոցով, ովքեր տոմսերը կբերեն ձեզ: Ներդրում
կարելի է կատարել կանխիկ` համերգ-երեկոյի ընթացքում կամ փոխանցումով`
համերգից առաջ
կամ հետո մինչև տարեվերջ` 241011034139 (հայկական դրամ) բանկային
հաշվեհամարին
ՅՈՒՆԻԲԱՆԿ-ում, ստացող՝ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ
ՀԿ), նպատակ՝
<ՄԻՀԴ շենքի համար>:
Տեղեկությունների համար զանգահարել (0322)22967 կամ
091 200-965 հեռախոսահամարներով:
Հարգանոք,
Գևորգ
Մանուկյան
ՀՍԻԿ
նախագահ
|