Մամլո տեղեկատվություն
2012թ-ի հոկտեմբերի 1-ից «Արազա» ՀԲԿ-ն ԱՄՆ Դեսպանատան փոքր դրամաշնորհային մրցույթի
շրջանակներում մեկնարկել է «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը
ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար,
սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որը կտևի մինչև 2013թ-ի
սեպտեմբերի 31-ը:
Ռազմավարական նպատակը`
Հանրային
քաղաքականությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական
հասարակության ներգրավվածության աստիճանի և ազդեցության աճ` ապահովելու համար
Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացումը:
Ծրագրի նպատակը`
Բարձրացնել
հանրության մասնակցության մակարդակը օրենսդրության վերաբերյալ որոշումների կայացման ժողովրդավարական
գործընթացներում` ՔՀԿ-ների կարողությունների զարգացման միջոցով:
- Բարձրացնել
ՔՀԿ-ների ակտիվությունը հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման
մեջ,
- Զարգացնել
հանրային աջակցության ձևավորման և համապատասխան պետական ատյաններին պատշաճ
ձևով հայտ ներկայացնելու` ՔՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունները:
Ծրագրի շահառուներն են ՔՀԿ համայնքի, մասնավորապես, պետական կառույցների և Ազգային ժողովի հետ
համագործակցության քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող
«Հանրայինց ցանցի» և այլ ոլորտային ցանցերի անդամ կազմակերպությունների երիտասարդները:
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակներն իրագործելու համար նախատեսված է երեք գործողություն`
սեմինարների շարք, հանրային իրազեկում, հանրային
քննարկումների և լսումների կազմակերպում: Գործողությունների շահառուներն են
սոցիալական, տնտեսական և կրթական ոլորտներում գործող շահերի պաշտպանության
ուղղվածություն ունեցող հայաստանյան ՔՀԿ-ների
ներկայացուցիչները:
Դասընթացը կազմված է լիելու տեսական և գործնական
մասերից, և մասնակիցներին տրամադրվելու է հետևյալ
տեղեկատվությունն և տրվելու են հետևյալ
առաջադրանքները.
- Քաղաքականությունների
փաստաթղթերի` մասնավորապես, օրինագծերի
վերծուծության տեսական ասպեկտները,
·
Հիմնական տեղեկատվություն,
·
Ուսումնասիրության ու
վերանայման ենթակա փաստաթղթերը,
·
Որտեղ և ինչպես գտնել
փաթեթների վերաբերյալ համեմատական տեղեկատվությունը
·
Օրինագծերի վերլուծության
գործնական վարժություններ,
·
ՀԿ-ների ոլորտի օրինագծերի
լրացումների և փոփողությունների մշակման եղանակներ,
·
ՀԿ-ների համաձայնեցված
դիրքորոշումն արտահայտող փաստաթղթի մշակում:
Կազմակերպության նախագահ` Թամարա
Աբրահամյան
Հեռ`. (010)22-29-68; բջջ. (093)69-04-67
Էլ. փոստ` araza@arminco.com
|