Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) հայաստանյան գրասենյակը ընտրողների
իրազեկման և մոտիվացմանծրագրի շրջանակներում մեկնարկել է www.armelections.info ինտերնետային կայքը:
Կայքը հայ ընտրողներին կարևոր տեղեկատվություն է տրամադրում ընտրական գործընթացների վերաբերյալ՝
կապված մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների հետ: Կայքը ներառում է տեղեկատվություն
ընտրական գործընթացների (նախընտրական քարոզչություն,քվեարկություն և քվեների
հաշվարկի/ընթացակարգեր), ընտրողների գրանցման և ընտրողների ցուցակների փոփոխման, ինչպես նաև
քաղաքականկուսակցությունների, դաշինքների և թեկնածուների վերաբերյալ:
ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը պատրաստել և կայքում է տեղադրել սոցիալական գովազդներ, ինչպես նաև պաստառներ, որոնք
լուսաբանում են ընտրողներիցուցակների ստուգման և փոփոխման միջոցները և քվեարկության ընթացակարգերը
(ներառյալ ստացիոնար բուժում անցնող, ըստ գտնվելու վայրիքվեարկող քաղաքացիները, արձակման մեջ գտնվող
ժամկետային զինծառայողները և Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացիները): Դրանքանդրադառնում են
նաև բողոքների ներկայացման ու դրանց քննարկման ընթացակարգերին համապատասխան ընտրական վարչարարությանմարմիններում:
Կայքն ունի հավելված, որը հնարավորություն է տալիս ընտրողներին պարզել, թե որ քաղաքական կուսակցությունը
կամ դաշինքն է ամենալավըհամապատասխանում նրանց նախասիրություններին:
Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ունենալ ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի՝ ընտրողների իրազեկման վերաբերյալ
սոցիալական գովազդների և պաստառներիէլեկտրոնային տարբերակները, ապա խնդրում ենք կապվել
ԱՅ ԷՖ Ի ԷՍ - Հայաստանյան գրասենյակ՝հեռ՝ (37410) 26 83 57, 21 03 57 Ֆաքս՝ (37410) 26 83 57, 21 03 57 ներքին՝
11, հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0019, Պռոշյան փող. 10 www.ifes.org