Ապրիլի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող ՀՀ դատախազության աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
• ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ներկայացրեց վերջին երկու շաբաթների ընթացքում ընտրական իրավունքի իրականացման ոլորտում դրսեւորվող հանցագործությունների քրեաիրավական բնութագրի տարբեր մեկնաբանումներին, մասնավորապես` քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հանցակազմերի (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 1542-րդ հոդվածներ) վերլուծությունը:
• Աշխատանքային խմբի ղեկավար, գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ. Փիլոյանը ներկայացրեց ստացված հաղորդումների եւ դրանց քննարկման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
• Աշխատանքային խմբի անդամ, գլխավոր դատախազության` մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանը անդրադարձավ ընտրախախտումների իրավական բնութագրին:
Աշխատանքային խմբի անդամները պատասխանեցին հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: