| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 9 ՀՅՈՒՐԵՐ 9 ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0 |
|
Նորություններ » 2012 » Փետրվար » 1 » Ֆասիլիտացիայի հմտություններ - Ինչպես օգնել խմբին հասնել սահմանված նպատակներին
15:18 Ֆասիլիտացիայի հմտություններ - Ինչպես օգնել խմբին հասնել սահմանված նպատակներին |
Ինչպես վարել քննարկումներ և օգնել խմբերին հասնելու սահմանված նպատակներին
Մարդկանց խմբերի և թիմերի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է մարդկանց արդյունավետ հաղորդակցման, համատեղ որոշումների կայացման և միասնական ջանքերի համակարգման կարողություններից:
Այս դասընթացն ուղղված է զարգացնելու ֆասիլիտացիայի այնպիսի հմտություններր և կարողություններ, որոնք հանրավոր են դարձնում բարձրացնել տարաբնույթ ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ տիպի միջոցառումների արդյունավետությունը: Արդյունավետ ֆասիլիտացիայից է կախված, թե արդյոք խումբը կհասնի իր նպատակ(ներ)ին սահմանված ժամանակահատվածում: Դասընթացն ուղղված է`1) Հանդիպումներ/քննարկումներ/ժողովներ վարողներ/ֆասիլիտատորներ2) Բոլոր աստիճանի կառավարչական և ղեկավարման գործունեություն իրականացնողներ
3) Թիմերի առաջնորդներ 4) Խմբերի համակարգողներ5) Դասընթացավարներ
Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևակերպել հստակ պատկերացում ֆասիլիտացիոն գործընթացի կազմակերպման, իրականացման և ֆասիլիտացիայի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել հանդիպումներ վարելու որոշակի հմտություններ: Դասընթացին քննարկվելիք թեմաներ են`1) Ֆասիլիտացիա հասկացության և գործընթացի սահմանում 2) Ֆասիլիտատորի/ վարողի համար չափանիշների սահմանում3) Ծանոթացում ֆասիլիտացիայի ոճերին4) Ծանոթացում ֆասիլիտացիայի գործիքներին և ռազմավարությանը 5) Որոշակի հմտությունների ձեռքբերում` քննարկումների ժամանակ մարդկանց կառավարում:
Մանրամասները ներկայացված են ԱՅՍՏԵՂ:
|
|
Բաժին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ |
Դիտումներով: 1294 |
Ավելացրել է: Admin
|
|
|