Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական
ծրագրերի շրջանակումհայտարարում է "Լեզուն հայրենիք է" թեմայով էսսեների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի
շրջանակներում արտերկրում իրականցվողմիջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.
- էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) "Լեզուն հայրենիք է" թեմայով:
Մրցույթի պայմանները.
-Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձնագրի պատճենը,
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն
(հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am