Կիրակի, 22.12.2024, 19:21
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Ապրիլ » 12 » Արձանագրություն
17:04
Արձանագրություն

Արձանագրություն

 

Ս.թ. մարտի 29-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի ունեցավ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումը, որի կազմակերպիչը Պետական կառույցների և Ազգային ժողովի հետ համագործակցության «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ն էր` ի դեմս «Արազա» ԲՀԿ-ի:

 

Ցանցը համակարգող «Արազա» ԲՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում` ծրագրի աշխատակազմը, Ցանցի կրթության, գիտության, մշակույթի, երիտա-սարդության եւ սպորտի հարցերի հանձնախմբի փորձագիտական խումբը կանխավ`

 

§   իրականացրել են օրենքի նախագծի հանրային փորձաքննություն,

 

§   բարձրացրել օրենքի հստակ ընկալմանը  և կիրառելիությանը խոչընդոտող հարցեր, դիտարկումներ,

 

§   դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև հանրային քննարկման առաջարկով, Ցանցի հարցադրումներն ու դիտարկումները կից գրությամբ ներկայացվել են  ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ ԱԺ խմբակցություններին,

 

§   օրենքի նախագիծը, ցանցի կողմից արված համեմատական վերլուծության նյութերը և քննարկման մասնակցության հրավերը ուղարկվել էին նաև քննարկման թիրախ լսարանին, այսինքն օրենքի սուբյեկտներին, շուրջ 300 կազմակերպության, որոնցից արձագանքել էին մոտ 70 կրթական հաստատություն և կազմակերպություն:

 

Օրենքի նախագծի հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Ալեքսանյան Կարինեն և հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը,  ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովների ղեկավար և ՀՀ ԱԺ Հանրապետական, ՀՅԴ, Ժառանգություն, Բարգավաճ Հայաստան խմբակցությունների պատգամավորներ` Ռուզաննա Մուրադյանի, Աղվան Վարդանյանի, Ռուբեն Հակոբյանի, Նաիրա Զուրաբյանի օգնականները,  զանգվածային լրատվամիջոցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ` շուրջ հարյուր մարդ: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը` մոտ 80 մարդ, օրենքի սուբյեկտներն էին` մայրաքաղաքի, Արագածոտնի և Արարատի մարզերի դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, հոգեբաններ, սուրդոմանկավարժներ, լոգոպեդներ, կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողներ և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչներ:

 

Քննարկման ընթացքում ներկայացվեց, որ օրենքի փոփոխությունները միտված են երկու հիմնահարցի լուծմանը: Դրանք են` «Հավասար կրթություն բոլորի համար» քաղաքականության ներդրումը բոլոր հանրակրթական հաստատություններում` առանց խտրականության և  դպրոցի կառավարման համակարգի բարելավումը:

 

Առաջին հարցի առումով օրենքի նախագծում հիմնական փոփոխություններն ու լրացումները ներկայացված են օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետում և միտված են  բոլոր հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման իրավական երաշխիքներն ամրագրող  հատուկ հանրակրթական դպրոց,  կրթության առանձնահատուկ պայմաններ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ, ներառական կրթութուն, կրթությանն աջակցող  ծառայությունների մատուցում, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, հոգեբանամանկավարժական կենտրոն, ֆինանսավորման բարձրացված չափաքանակ   հասկացությունների սահմանմանը:

Երկրորդ հարցը վերաբերում է դպրոցի կառավարմանն ուղղված  6-10-րդ հոդվածներում ամրագրված «հանրակրթական հիմնական ծրագրեր» հասկացությունների նոր սահմանումներին, պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման, պետական ուսումնական հաստատության տնօրենի  նշանակման, տվյալ ուսումնական տարվա  հանրակրթական հիմնական ծրագիրը  չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, տնային ուսուցման կազմակերպման ընթացակարգի բարելավմանն ուղղված առաջարկներին: Մյուս փոփոխությունները վերաբերում են կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների, դրանց տրամադրման, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի   գնահատման կարգերի սահմանմանը:

 

Այս փոփոխություններից շատերը «Հանրային ցանցի» հանրային փորձագետների կարծիքով նախագծում բավարար հստակ չեն ներկայացված, տարընկալման և կիրառման մակարդակում խնդիրների առաջ հայտնվելու հիմքեր են ստեղծում, իսկ քննարկման փուլում խոչընդոտում են նախագծի վերաբերյալ հստակ դիրքորոշման ձևավորմանն ու հասցեական առաջարկների ներկայացմանը:

 

            Քննարկման ընթացքում ՀՀ Կրթության նախարարության ներկայացուցիչները «Հանրային ցանցի» կողմից բարձրացված հարցերին տվեցին սպառիչ/կողմնորոշիչ/ պատասխան, իսկ դիտարկումներն ու առաջարկները խորհուրդ տվեցին ներկայացնել Ազգային ժողով մինչև օրենքի երկրորդ ընթերցումը` չմերժելով դրանց քննարկումը:

 

Հարց ու պատասխանին հաջորդեց օրենքի նախագծում առաջարկված փոփոխությունների առընչությամբ  հանրային փորձագետների դիրքորոշման քննարկումը ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք մեկնաբանում էին օրենքի նախագծում ամրագրված կառավարության դիրքորոշման հիմնավորումը, նախապատմությունը, համաձայն որի  գործող օրենսդրությամբ ներառական կրթության կազմակերպման համար առանձին   դպրոցների հատուկ կարգավիճակի տրամադրումն ու ֆինանսավորումը անհավասար պայմաններ է ստեղծում դպրոցների միջև, երեխաների համար չի ապահովում մատչելիության հարցը, առաջացնում է դպրոցի մատչելիության, տրանսպորտի  ապահովման լրացուցիչ ծախսեր, կարգավիճակ ստանալու գործընթացում ծնում է կոռուպցիոն ռիսկեր: Մինչդեռ մի քանի մարզերում իրականացված պիլոտային ծրագրերի արդյունքները հիմք են տվել եզրակացնելու, որ այս փոփոխություններով կլուծվեն այդ խնդիրները, ինչպես նաև` միջազգային պարտավորությունների կատարման պայմանը:

            Ցանցի և քննարկման մասնակիցների կողմից օրենքի նախագծի առընչությամբ ներառական կրթության երաշխիքներն ապահովող դրույթների վերաբերյալ դիտարկումներն ուղղված էին

 

ü  կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ներառական կրթության կազմակերպմանը զուգահեռ հատուկ կրթական դպրոցներում  այլընտրանքային կրթության համակարգի պահպանման պարտադիր նախապայմանի ապահովմանը,

ü  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի` երեխայի թեթև, միջին և բարդ կատեգորիաների դասակարգմանը, դրա համար բժշկափորձագիտական կենտրոնների փորձաքննության գնահատման չափորոշիչների սահմանմանը, համաձայն այդ չափանիշերի, կենտրոնի կողմից երեխայի կարողության, կարիքի գնահատման արդյունքների հիման վրա ծնողի հետ միասին կրթական հաստատության ընտրության մեխանիզմի կիրառմանը,

 

ü  ներառական կրթության հաստատություններում և հատուկ դպրոցներում կրթությունը կազմակերպող աշխատակիցների` սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, հատուկ աշխատողի, ուսուցչի օգնականի և այլն հաստիքների, նրանց գործառույթների, աշխատավարձի, արձակուրդների և վճարման համաչափ կարգի սահմանմանը,

 

ü  կրթական հաստատությունների մատչելի միջավայր հասկացության սահմանման մեջ` նաև հաստատության շենքային, նյութատեխնիկական, երեխայի կարողությանն ու կարիքին համապատասխանեցված ծրագրերի, դասագրքերի, նախապատրաստված մասնագետների չափազանց կարևոր բաղադրիչների ներառմանը,

 

ü  խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործառույթ-ների շրջանակում երեխաների սոցիալ-տնտեսական աջակցության կազմակերպման համար համայնքային սոցիալական ծառայությունների համագործակցության պարտադիր պայմանի ամրագրմանը և մեխանիզմների սահմանմանը,

 

ü  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներով դասարանների աշակերտների թվի սահմանափակումը` ոչ ավելի քան 20 հոգանոց դասարաններ,

 

ü  ներառական կրթության արդյունավետ կազմակերպման ֆինանսավորման և դրա հասցեականության ապահովմանը, մասնավորապես տնային ուսուցման կազմակերպման համար համարժեք ֆինանսավորման  հիմնահարցին,

 

ü  որպես օրենքի կրառման երաշխիք 2013-2025թթ-ի Հեռահար ռազմավարական ծրագրում, միջնաժամկետ ծախսերի ծրագրում հանրակրթության ծախսերի ՀՆԱ-ի համեմատ համաչափ աճի սահմանմանը:  

 

Հաջորդ խումբ դիտարկումներն ուղղված էին գործող օրենքում հանրակրթական հաստատությունների կառավարման բարելավմանն ուղղված    առաջարկներին`

 

ü  դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդում  դպրոցի` երկուսից ավելի  ներկայացուցչի առկայության բացառման,

 

ü  մասնավոր ուսումնական հաստատության  տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար), ընտրվելու (նշանակվելու)  համար սույն օրենքով սահմանված կարգով  ուսումնական հաստատության   ղեկավարման իրավունք ստանալու պարտադիր նախապայմանի անիրավաչափ լինելու,

 

ü  ուսումնական պարապմունքներից բացակայություններ  ունեցող  սովորողների  համար բացակայությունների հարգելի և անհարգելի սահմանումների բացակայության և այդ պատճառով վերջիններիս հետագա ուսումնառության կարգի սահմանումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնին փոխանցելու աննպատակահարմա-րության հիմնահարցերը:

 

Քննարկումն առավել բուռն ընթացավ,  մասնավորապես` հատուկ հանրակրթական դպրոց,  կրթության առանձնահատուկ պայմաններ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ, ներառական կրթություն, կրթությանն աջակցող  ծառայությունների մատուցում, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, հոգեբանամանկա-վարժական կենտրոն սահմանումների շուրջ: Պատճառն այն էր, որ մասնակիցների կարծիքով դրանք չեն ներկայացնում բոլոր այն անհրաժեշտ հիմքերը, որոնք կերաշխավորեն հատուկ կրթության կարիք ունեցող երեխայի իրական կարիքին ու պահանջարկին ուղղված միջավայրի ձևավորմանն ու  համարժեք ծառայությունների  մատուցմանը: Ավելին, նշված հոդվածներում չկա հղում այլ իրավական ակտերով օրենքի նշված դրույթների կատարումն  ապահովող իրավական ակտերի ընդունմանը: Միևնույն ժամանակ խիստ  կարևորվեց հատուկ դպրոցների ինստիտուտի պահպանման հարցն առավել բարդ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ընդ որում, այս խնդիրն առավելապես բարձրաձայնում էին նմանօրինակ երեխաների առողջապահության և կրթության խնդիրներով զբաղվող բազմամյա փորձ ունեցող մասնագետները և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները:

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներն այս դիտարկումների առընչությամբ պարզաբանեցին, որ նախարարությունը պլանավորում է հիշյալ հարցադրումների կարգավորման մեխանիզմներն ապահովող իրավական ակտերի, կանոնակարգերի մշակում, որոնք մասամբ արդեն ընթացք են ստացել, և ուրախ կլինեն դրանց մշակման գործընթացում համագործակցելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և փորձագետների հետ, առավել ևս, որ ներկաներից շատերի հետ այդ փորձն արդեն ունեն: Ուստի, կազմակերպիչներին խորհուրդ տրվեց հավաքագրված առաջարկներից գործադրին վերաբերող նյութերն առանձնացնել կամ նույնիսկ ամբողջությամբ  ներկայացնել նաև նախարարություն` դրանց հեղինակներին հետագա աշխատանքներում ներգրավելու համար:

 

Քննարկման կազմակերպիչներն, ամփոփելով առաջարկները, մասնակիցներին հավաստիացրեցին, որ ներկայացված դիտարկումները, դրանց լուծմանն ուղղված հավաքագրված առաջարկները կամփոփվեն «Հանրային ցանցի» հանրային փորձագիտական խմբի կողմից և ըստ պատկանելիության կներկայացվեն ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը և բոլոր մասնակիցներին` ի գիտություն:

 

Առաջարկվեց նաև հետադարձ կապ պահել առաջարկների հեղինակների հետ` ցանկության դեպքում «Հանրային ցանցի» կողմից նախատեսվող մամուլի ասուլիսին,  ԱԺ-ում օրենքի նախագծի երկրորդ լսմանը մասնակցելու  համար: 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1923 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz