ԱՆՎՃԱՐ
իրավաբանական և հաշվապահական
խորհրդատվություն
Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցը (ՔՀԶՑ) հնարավորություն է ընձեռում հասարակական
կազմակերպություններին, հիմնադրամներին
և իրավաբանական անձանց միություններին օգտվել իր հիմնական անվճար իրավաբանական և հաշվապահական
խորհրդատվությունից: Հետագայում ցանցի կողմից կտրամադրվեն
նաև կազմակերպության կարողությունների զարգացմանն ուղղված այլ
ծառայություններ:
Իրավաբանական
և հաշվապահական խորհրդատվություններից
կարող եք օգտվել էլ. փոստի, հեռախոսի կամ անմիջական հանդիպումների
միջոցով:
Ձեր
հարցերը կարող եք ուղարկել ngolaw@gmail.com հասցեին, կամ
զանգահարել Լիլիթ
Հովհաննիսյանին
586013 հեռախոսահամարով: Էլ. փոստով կամ
հեռախոսազանգով ստացված հարցերի պատասխանները Ձեզ կտրամադրվեն
3 աշխատանքային օրվա ընթացքում:
Երես
առ երես խորհրդատվության համար կարող եք այցելել
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակ`
Պռոշյան 11/5
հասցեով.
· հինգշաբթի օրերին ժամը
11:00–13:00 հաշվապահական խորհրդատվության համար,
· երեքշաբթի օրերին ժամը
14:00–16:00 իրավաբանական խորհրդատվության համար:
Իրավաբանական
խորհրդատվությունը տրամադրվելու է միայն
կազմակերպությանը վերաբերվող իրավական հարցերի շրջանակներում
(կազմակերպության գրանցում,
լուծարում, կազմակերպության կառավարում, արձանագրությունների կազմում,
անդամների
գրանցամատյան, աշխատանքային նկարագրեր և այլն.):
Խնդրում
ենք, երես առ երես խորհրդատվությունների
համար նախապես գրանցվել 586013 հեռախոսահամարով կամ ngolaw@gmail.com Էլ. փոստով:
|