Ինչպես գրանցվել կայքում. Քայլ 1- գտնել ԳՐԱՆՑՈՒՄ ակտիվ գրառումը կայքի վերին հատվածում և մուտք գործել այդ էջ (նկար 1).
նկար 1
Քայլ 2- բացվող էջում լրացնել համապատասխան տեղեկատվությունը (նկար 2): Խնդրում ենք հաշվի առնել, որ կարմիր աստղանիշեր պարունակող տողերը ենթակա են պարտադիր լրացման... Հատուկ ուշադրության է արժանի նաև գրանցման էջում նշվող էլ փոստը, կայքի կողմից այդ հասցեով է Ձեզ ուղարկվելու անհրաժեշտ հաղորդագրությունները, այդ Էլ. հասցեով եք դուք գրանցումից հետո մուտք գործելու կայք, որպես գրանցված անձ: Ի դեպ` կայքը անվտանգության նկատառումներով թույլ չի տալիս նույն էլ. փոստով մեկ անգամից ավելի գրանցում իրականացնել, խնդրում ենք սա հաշվի առնել...
նկար 2
Նկար 2-ում ներկայացված է գրանցման էջը, որտեղ համապատասխանաբար տրված են լրացվող դաշտերը, մասնավորապես` 1-ին տող` լրացնում ենք էլ. փոստի հասցեն. 2-րդ տող` գրում ենք գաղտնաբառը. 3-րդ տող` կրկին գրում ենք նույն գաղտնաբառը. 4-րդ տող` այստեղ գրվում է գրանցվող անձի անվանումը. 5-րդ տող` գրվում է գրանցողի ազգանունը. 6-րդ տող` այս տողում գրվում է այն անվանումը, որով կայքում հանդես է գալու գրանցվող անձը` լոգինը, կազմակերպությունների պարագայում նպատակահարմար է նշել կազմակերպության անվանումը. 7-րդ տող` լրացվում է գրանցվող անձի ծննդյան տվյալները. 8-րդ տող` նշվում է գրանցվող անձի սեռը. 9-րդ տող` սեղմում ենք դաշտի աջ կողմում գտնվող փոքրիկ սլաքի վրա և բացվող ցանկից ընտրում բնակության վայրը. 10-րդ տող` այս դաշտում ցանկացողները կարող են բեռնել իրենց լուսանկարը: Տողը կարող է չլրացվել, պարտադիր չէ, սակայն լրացնելու դեպքում անհրաժեշտ է ընտրել փոքր ծավալող ու չափսերով JPG ֆորմատի նկար: 11-րդ տող` այս դաշտը ևս նախատեսված է պատկերի համար: Տրվում է հնարավորություն ընտրել կայքի կողմից տրված նկարներից որևէ մեկը, կամ համակարգչից բեռնել սեփականը: Այս դաշտը կարելի է չլրացնել: 12-րդ տող` այս տողը կարող է չլրացվել, այն նախատեսված է գրանցվողի վեբ կայքի հասցեն գրելու համար. 13-րդ տող` այս տեղում լրացվում է կից ներկայացված պատկերի տառերն ու թվերը. այն ենթակա է պարտադիր լրացման: Եթե պատկերում գրված նիշերը անընթեռնելի են, ապա սեղմելով այդ պատկերի վրա, կայքը կբերի այլ նկար, ու այդպես շարունակ, մինչև պատկերը հստակ լինի. 14-րդ տող` այս տողում կա փոքրիկ դաշտ, այն պարտադիր պետք է լրացվի: Այդ դաշտում սեղմելով նշում ենք այն ու դրանով հաստատում, որ համաձայն ենք կայքի օգտագործման պայմաններին:
Քայլ 3- Ձեր` գրանցման ժամանակ նշած էլ. հասցեով կայքի կողմից կուղարկվի նամակ, որտեղ ներկայացվում է ակտիվ տող և առաջարկվում սեղմել այն ու ակտիվացնելով ավարտել գրանցումը կայքում: Ձեզ ուղարկված նամակի մեջ հստակ կնշվի` Для окончания регистрации, пожалуйста, перейдите по этой ссылке:
Ավելացնենք, որ գրանցման ավարտին, երբ ակտիվ տողի միջոցով մուտք եք գործում կայք, Ձեզ ներկայացվում է անվտանգության կոդ պարունակող պատուհան, որի վրա կա համապատասխան դաշտ, լրացնելու երևացող նիշերն ու տառերը: Եթե այդ գրառումը անընթեռնելի է, ապա մկնիկով սեղմում եք այն ու Ձեզ է ներկայացվում այլ գրառում: Այդ կոդը անհրաժեշտ է կայքի անվտանգության համար:
նկար 3
Ահա և վերջ, հարգելի բարեկամ դուք արդեն գրանցված եք կայքում ու կարող եք ցանկացած պահին մուտք գործել որպես գրանցված անձ: Իսկ կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքի պատուհանի երկու դաշտերում համապատասխանաբար լրացնել էլ. փոստի հասցեն` որը դուք նշել եք գրանցումի ժամանակ և գաղտնաբառը ու սեղմել ՄՈՒՏՔ կոճակին (նկար 3):
Ինչպես աշխատել Ֆորում բաժնում.
Ինչպես ուղարկել նամակ.
Որտեղ են գտնվում ինձ ուղարկված նամակները.
Կայքի կանոնակարգ.
http://hanraincanc.ucoz.org կայքի
կանոնակարգ
Հարգելի բարեկամ, մենք ողջունում ենք ձեր
հետաքրքրությունը մեր աշխատանքների նկատմամբ և
այդուհանդերձ, խնդրում ենք հետևել մի քանի կանոնների.
Խնդրում ենք կայքում գրառումները կատարել
միայն ՀԱՅԵՐԵՆ:
Տեքստերում`
բացառությամբ հատուկ դեպքերի (հապավում, նախադասության սկզբնատառ և այլն),
չկատարել մեծատառերով գրառումներ:
Խստիվ արգելվում է գռեհիկ, վիրավորական
արտահայտություններն ու հայհոյանքը, սպառնալիքը, պիտակավորումը, ինչպես նաև
պոռնոգրաֆիա, ատելություն, բռնություն և խտրականություն քարոզող տեքստերն
ու նկարները, քաղաքական ու կրոնական քարոզչությունը:
Գրառումներն ու նկարները չպետք է խախտեն
հեղինակային և/կամ դրան հարկից իրավունքները:
Կայքից մեջբերումներ կատարելիս ակտիվ
հղումը պարտադիր է:
Կայքի
բոլոր նկարները պաշտպանված են հեղինակային իրավունքով:
Կայքի ադմինիստրատորն ու մոդերատորները
իրավասու են ապաակտիվացնելու, ջնջելու յուրաքանչյուր գրառում,
հայտարարություն կամ նկար, որը խախտում է սույն
կանոնակարգը, Հանրային Ցանցի Համաձայնագիրը, ՀՀօրենսդրությունը և/կամ որևէ անձի/կազմակերպության
իրավունքները:
Արգիլվում է կայքում գրանցվել կամ կատարել
գրառում, հաղորդագրություն Քարտուղար, Համակարգող, Խորհրդի անդամ, Ադմին, Ադմինիստրատոր, Մոդերատոր
անվանումներով/մականուններով, անկախ այն բանից` այդ բառերը գրվում են
մեծատառ, թե փոքրատառ, հայերեն թե այլ լեզվով, հայատառ թե այլ
տառատեսակներով:
վերոնշյալ կետերը չեն կարող դիտարկվել որպես ազատ խոսքի,
կարծիքն ազատորեն արտահայտվելու իրավունքի սահմանափակումներ` դրանք մեծապես
տարբերվում են միմյանցից:
Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ: