ՈՒրբաթ, 26.04.2024, 16:01
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Փետրվար » 09

Թափանցիկությունը Տեղական կառավարման մեջ GIZ
  
  ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային համագործակցության Գերմանական ընկերության /GIZ/ կազմակերպած տարեկան համաժողովը` «Թափանցիկությունը Տեղական կառավարման գործընթացներում» թեմայով: Հրավիրված էին ՀՀ կառավարման ոլորտի պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների և տվյալ  ոլորտում աշխատող քաղաքացիական  հասարակության կառույցների ներկայացուցիչներ: «Հանրային ցանցը» ևս հրավիրված էր համաժողովին: Ցանցից համաժողովին մասնակցեց 9 կազմակերպության ներկայացուցիչ:
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 802 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Աշխատանքային քննարկում «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով»-ում 
  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպեց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 
  Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց չորրորդ գումարման Ազգային ժողովի եւ Հանրային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարեւորեց տարբեր ձեւաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության ակտիվացումն ու շարունակականությունը: Նա պատրաստակամություն հայտնեց` ամեն ինչ անելու, որ համագործակցությունը լինի առավել սերտ ու արդյունավետ: Այդ առումով կարեւորվեց Հանրային ցանցի` հանձնաժողովին վերապահված ոլորտներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին, տարբեր հիմնախնդիրներին վերաբերող համատեղ քննարկումներին, որտեղ նրանք հանդես կգան հիմնահարցերի լուծման իրենց առաջարկներով: Օգտակար կարող են լինել նաեւ հանրությանը, հետեւաբար նաեւ հասարակական կազմակերպություններին հուզող հարցերի վերաբերյալ կատարվելիք հետազոտություններն ու վերլուծությունները, որոնք հնարավորություն կտան գտնելու արդյունավետ լուծումներ:
  Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետային կապի ներկա պայմաններում փոխհամաձայնեցված ամենօրյա աշխատանքի կազմակերպումը պայմանավորված է լինելու առավելապես աշխատելու ցանկությամբ, առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ ու հետեւողականությամբ:
  Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք առավելապես վերաբերում էին զինվորական ծառայությանը, բանակում տեղի ունեցող արատավոր երեւույթներին, ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին հաշմադամության կարգ տալու մեխանիզմներին ու դրանց վերանայմանը:
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 832 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

«ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը» նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ 
  ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ: 
  «Հանրային ցանցից» նիստին մասնակցեց 4 կազմակերպության ներկայացուցիչ: Զեկույցով հանդես եկավ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ, թեև անելիքները դեռ շատ են: Մասնավորապես կարգավորված չեն ոստիկան-վարորդ հարաբերության, նրանց իրավունքների ու պարտականությունների համաչափության խնդիրները, տեխզննության բացակայության պայմաններում համապատասխան կտրոնների համար վճարումները դարձել են ինքնանպատակ: Նա կարեւորեց նաեւ օրենքների մի շարք դրույթների համապատասխանեցումը միջազգային կոնվենցիաների առաջադրած պահանջներին: 
(մանրամասն տե'ս 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 765 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

«Սերմերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը խորհրդարանական լսումների օրակարգում 
  
  Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 
«Հանրային ցանց»-ից այս լսմանը մասնակցեց 4 հոգի: Զեկույցով հանդես եկավ «Հանրային ցանց»-ի` գյուղատնտեսության հանձնախմբի համակարգող Վարդան Համբարձումյանը(Գյուղատնտեսական Ասոցիացիաների Ֆեդերացիա իրավաբանական անձանց միություն):
(մանրամասն`
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 965 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով

  ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ս/թ նոյեմբերի 28-ին, ժամը 12.00-ին Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» թեմայով: Լսումներին մասնակցեցին ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպություններ: Զեկույցով հանդես եկան  Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը և «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության տնօրեն Ալեքս Սարդարը:
 Լսումների վերաբերյալ ամբողջական նյութին կարող էք ծանոթանալ այստեղ՝ http://www.parliament.am/committee_docs_5/TT/TIM.pdf 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 795 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալած անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով
  ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության` ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների 
վիճակի վերաբերյալ» թեմայով:
(մանրամասն տե'ս 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 760 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը 
  Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ: 
 Կոնֆերանսում կարևորեցինք եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկու զեկույցը, որում ընդգծվեց, որ ԵՄ-ի նախաձեռնողները նախ եւ առաջ մտածում էին եվրոպական խաղաղության ու հասարակությունների մերձեցման մասին: Ըստ նրա՝ եվրաինտեգրումը կարելի է դիտարկել որպես ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ մարդկանց, հասարակության մերձեցման առումով: Յացեկ Սարիուս-Վոլսկու համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը զգալի դերակատարություն ունի խորհրդարանական կյանքի համար: «ԵՄ-ում խորհրդարանները բաց են քաղաքացիական հասարակության առջեւ, միշտ երկխոսության մեջ են նրանց ներկայացուցիչների հետ: Խորհրդարանում միշտ ձգտում են տեղեկանալ, թե հասարակությունն ինչ է մտածում, եւ այդ խնդրում խորհրդարանականներին մեծապես օգնում են քաղաքացիական հասարակության կառույցները: Պատգամավորները միշտ շփման մեջ են հասարակության ներկայացուցիչների հետ, որը հանգեցնում է ժողովրդավարության համախմբման»: Նրա խոսքով՝ եթե երկրները ցանկանում են լինել ԵՄ անդամ, ապա կարեւոր է, որ դրանց հասարակությունները շփման մեջ լինեն Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: 
  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով Հայաստանում Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմից՝ նկատեց, որ գտնվելով ճգնաժամի մեջ՝ հայկական ազգային պլատֆորմը կարողացել է հաղթահարել այն, եւ այս առումով Հայաստանի դրական փորձը կարող է կիրառելի լին ... Կարդալ շարունակությունը »
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 743 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
  Ազգային ժողովի` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:  
  «Հանրային ցանց»-ից ներկա էր անդամ 4 կազմակերպություն: Ելույթ ունեցավ Ասորիների միության նախագահ Իրինա Գասպարյանը` նշելով, որ վերոհիշյալ փոփոխությունը հիմնականում նպատակաուղղված է եզդիների և քրդերի համայնքների պահանջին: Եվ, եթե այդ պահանջը կա, որը պետք է հիմնավորված լինի համարժեք հետազոտություններով, ապա, գտնում է, որ ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկությունները հարգելու` ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները բավարարելու տեսանկյունից կառավարության նախաձեռնությունը հիմնավորված է և միանգամայն ընդունելի:
(մանրամասն տե'ս  

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 683 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով

 
   
  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով: (մանրամաս տե'ս ու  հղումը,  տուր ԱԺ-ի կայքին, ինչպես մի օրինակ արել ես ստորև)
 Այս Խորհրդարանական լսումներին «Հանրային ցանցից» մասնակցեց 4 ներկյացուցիչ` «Վորլդ Վիժն Հայաստան» և «Արազա» կազմակերպություններից:  
 Հանրակրթության մասին օրենքի մեջ փոփոխությունները շատ կարևոր են ներառական կրթության և նոր կառավարման ու կրթական համակարգի ներդրման ու իրականացման ընթացքում առկա բացերը լրացնելու համար, սակայն ներկայացվող փոփոխությունների առաջարկները դեռ շատ հարցեր անորոշության մեջ են թողնում: 
  Քննարկման մասնակիցները սպասում էին, որ իրենց ժամանակ կտրվի` հարցեր տալու, բայց հարցերի հնարավորություն են ունեցել  միայն պարոն Աշոտյանի զեկույցից հետո, որը միայն բարի կամքի արտահայտում էր, իսկ նախագծի վերաբերյալ ելույթներից հետո, որոնց ժամանակ իրական հարցեր առաջացան, մասնակիցներին առաջարկվեց դրանք գրավոր ուղարկել, բայց ու՞մ և ինչ ձևաչափով, արդյոք նախարարությու՞ն, թե արդեն ԱԺ կրթության  և գիտության հանձնաժողով` պարզ չեղավ: Այդ հարցադրումները դարձան ցանցի քննարկման և նախագծի վերաբերյալ ցանցի կողմից եզրակացության ու առաջարկների մշակման, դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու հիմք: (մանրամասն տե'ս 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտարկում: 659 | Ավելացրել է: Administrator | Ամսաթիվ: 09.02.2013

ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz