Երկուշաբթի, 23.10.2017, 03:27
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 87
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Փետրվար » 9 » Աշխատանքային քննարկում «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով»-ում
18:12
Աշխատանքային քննարկում «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով»-ում
Աշխատանքային քննարկում «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով»-ում 
  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպեց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 
  Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց չորրորդ գումարման Ազգային ժողովի եւ Հանրային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարեւորեց տարբեր ձեւաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության ակտիվացումն ու շարունակականությունը: Նա պատրաստակամություն հայտնեց` ամեն ինչ անելու, որ համագործակցությունը լինի առավել սերտ ու արդյունավետ: Այդ առումով կարեւորվեց Հանրային ցանցի` հանձնաժողովին վերապահված ոլորտներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին, տարբեր հիմնախնդիրներին վերաբերող համատեղ քննարկումներին, որտեղ նրանք հանդես կգան հիմնահարցերի լուծման իրենց առաջարկներով: Օգտակար կարող են լինել նաեւ հանրությանը, հետեւաբար նաեւ հասարակական կազմակերպություններին հուզող հարցերի վերաբերյալ կատարվելիք հետազոտություններն ու վերլուծությունները, որոնք հնարավորություն կտան գտնելու արդյունավետ լուծումներ:
  Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետային կապի ներկա պայմաններում փոխհամաձայնեցված ամենօրյա աշխատանքի կազմակերպումը պայմանավորված է լինելու առավելապես աշխատելու ցանկությամբ, առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ ու հետեւողականությամբ:
  Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք առավելապես վերաբերում էին զինվորական ծառայությանը, բանակում տեղի ունեցող արատավոր երեւույթներին, ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին հաշմադամության կարգ տալու մեխանիզմներին ու դրանց վերանայմանը:
  Կորյուն Նահապետյանն առաջարկեց բոլոր բարձրացված հարցերը ներկայացնել գրավոր հիմնավորումներով, որոնք համապատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հիմք կարող են դառնալ: 
(մանրամասն տե'ս

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 362 | Ավելացրել է: Administrator
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2017
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz