Չորեքշաբթի, 24.04.2024, 21:19
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Փետրվար » 9 » «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ»համաժողով
17:53
«Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ»համաժողով
Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը 
  Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ: 
 Կոնֆերանսում կարևորեցինք եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկու զեկույցը, որում ընդգծվեց, որ ԵՄ-ի նախաձեռնողները նախ եւ առաջ մտածում էին եվրոպական խաղաղության ու հասարակությունների մերձեցման մասին: Ըստ նրա՝ եվրաինտեգրումը կարելի է դիտարկել որպես ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ մարդկանց, հասարակության մերձեցման առումով: Յացեկ Սարիուս-Վոլսկու համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը զգալի դերակատարություն ունի խորհրդարանական կյանքի համար: «ԵՄ-ում խորհրդարանները բաց են քաղաքացիական հասարակության առջեւ, միշտ երկխոսության մեջ են նրանց ներկայացուցիչների հետ: Խորհրդարանում միշտ ձգտում են տեղեկանալ, թե հասարակությունն ինչ է մտածում, եւ այդ խնդրում խորհրդարանականներին մեծապես օգնում են քաղաքացիական հասարակության կառույցները: Պատգամավորները միշտ շփման մեջ են հասարակության ներկայացուցիչների հետ, որը հանգեցնում է ժողովրդավարության համախմբման»: Նրա խոսքով՝ եթե երկրները ցանկանում են լինել ԵՄ անդամ, ապա կարեւոր է, որ դրանց հասարակությունները շփման մեջ լինեն Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: 
  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով Հայաստանում Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմից՝ նկատեց, որ գտնվելով ճգնաժամի մեջ՝ հայկական ազգային պլատֆորմը կարողացել է հաղթահարել այն, եւ այս առումով Հայաստանի դրական փորձը կարող է կիրառելի լինել Արեւելյան գործընկերության ծրագրի` Քաղաքացիական հասարակության ֆորումի այլ մասնակից երկրների պլատֆորմներում: 
  Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսին՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, ինչպես նաեւ վեհաժողովի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին: 
  Ազգային զեկույցի մշակման գործընթացում ներառվել են նաև հասարակության կողմից  ներկայացված կարծիքներ, այդ թվում` նաև «Հանրային Ցանցից»: 
(մանրամասն տե'ս  
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 743 | Ավելացրել է: Administrator
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz