ՀՀ փաստաբանների պալատը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 2012թ. փետրվարի 24 և 25-ին իրականացված վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփումից հետո ուրախ է շահագրգիռ հանրությանը ներկայացնել ԶԼՄ ներկայացուցիչների այն ցուցակը, որոնք պատրաստակամություն են հայտնել համագործակցել Պալատի հետ 2012թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին նվիրված ծրագրի շրջանակում: Համագործակցությունը ենթադրում է լրագրող-փաստաբան-ընտրող օղակների միջև տեղեկատվության տրամադրումը և փոխանակումը, փաստաբանների կողմից իրավաբանականխորհրդատվության տրամադրումը լրագրողներին և ընտրողներին, ծրագրային միջոցառումներին մասնակցելը և այլն: Այսուհետ, բոլոր հետաքրքրվողները կարող են ստորև ներկայացված ցուցակում ընգրկված լրագրողներին դիմել 2012թ. ՀՀ Ազգային
ժողովի ընտրություններին նվիրված գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և այլ հարցերով:
Ցուցակը կարելի է գտնել ԱՅՍՏԵՂ.
|