ՈՒրբաթ, 26.04.2024, 17:57
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2011 » Նոյեմբեր » 23 » Մարդու իրավունքների շենքի համար բարեգործական համերգ-երեկո
22:29
Մարդու իրավունքների շենքի համար բարեգործական համերգ-երեկո
Մարդու իրավունքների շենքի համար բարեգործական համերգ-երեկո

Հարգելի՛ բարեկամներ,

Ներկայումս բացառիկ հնարավորություն է ստեղծված Վանաձոր քաղաքում կառուցելու Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքը` միջազգային ուսումնական ինքնատիպ մի կենտրոն մեր տարածաշրջանում, որը հաջողությամբ գործում և զարգանում է արդեն 15 տարի: Մարդու իրավունքների հայկական դպրոցը կլինի տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և ժողովրդավարության գաղափարների սփռման փարոս:

2011թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ին <Արամ Խաչատրյան> մեծ համերգասրահում ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆԻ ղեկավարած <ՆԱԶԱՆԻ> ժողգործիքների համույթը կազմակերպում է բարեգործական համերգ-երեկո` <Իմ բաժին քարը Մարդու իրավունքների հայկական դպրոցի շենքին> նշանաբանով: Համերգից և նվիրատվություններից գոյացած հասույթը կտրամադրվի դպրոցի շենքի կառուցմանը:

Ձեր աջակցությունն այս ծրագրին կարող է լինել սույն տեղեկատվությունը ձեր շահառուների (երիտասարդներ, վետերաններ, տարեցներ, հաշմանդամներ, դպրոցականներ, մանկատան սաներ և այլն) շրջանում տարածելով, նրանց համար տոմսեր գնելով և/կամ պարզապես ձեր բաժին քարը նվիրաբերելով կառուցվող շենքին` մեկ քարի համար հատկացնելով ընդամենը 250 դրամ:

Վանաձորում կազմակերպված շարունակական մարաթոնի ընթացքում մինչ այժմ հանգանակվել է 3 363 540 դրամ կամ 13 454 քար: Ձեզնից շատերն էլ աջակցական նամակներով (տպագրվել են <Իրավական մշակույթ> թերթում) ու տասնյակ քարերով արդեն իսկ աջակցել են ծրագրին: ՄԻՀԴ շենքի կառուցման համար անհրաժեշտ է 440.880.000 դրամ կամ 1763520 քար (նվիրատուների ցանկին կարելի է ծանոթանալ http://www.acrpc.am/am/maraton.htm կայքէջում):

Հարգելի’ բարեկամներ,

Ձեր օգնությամբ ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր կարևորում են մարդու իրավունքների իմացությունն ու հարգանքը, արժևորում շենքի կառուցումը, մտահոգ են մեր երկրի հավասարաչափ զարգացմամբ, մասնակցել համերգ-երեկոյին` նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների միջազգային ուսումնական կենտրոնի ստեղծման նվիրական գործին:

Տոմսեր կարելի է գնել համերգասրահի տոմսարկղից կամ մեր կամավորների միջոցով, ովքեր տոմսերը կբերեն ձեզ: Ներդրում կարելի է կատարել կանխիկ` համերգ-երեկոյի ընթացքում կամ փոխանցումով` համերգից առաջ կամ հետո մինչև տարեվերջ` 241011034139 (հայկական դրամ) բանկային հաշվեհամարին ՅՈՒՆԻԲԱՆԿ-ում, ստացող՝ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ ՀԿ), նպատակ՝ <ՄԻՀԴ շենքի համար>:

Տեղեկությունների համար զանգահարել (0322)22967 կամ 091 200-965 հեռախոսահամարներով:

Հարգանոք,

Գևորգ Մանուկյան

ՀՍԻԿ նախագահ
Բաժին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Դիտումներով: 789 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz