ՈՒրբաթ, 26.04.2024, 10:50
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2012 » Փետրվար » 14 » Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի հայտարարությունը
14:46
Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի հայտարարությունը
Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի հայտարարությունը
Բոլոր հարցերով խնդրում եմ դիմել Նանե Աբրահամյանին` nane@americancouncils.am հասցեով:

LFP ծրագրի մրցույթն այս տարի կրկին հայտարարվել է: Օն-լայն հայտն արդեն կարելի է լրացնել՝ 2012թ. աշնանը ծրագրին 
մասնակցելու համար: Ծրագրի դիմումները ներկայացնելու վեջնաժամկետը մարտի 18-ն է: Խնդրում եմ LFP ծրագրի 
հայտարարությունն ուղարկել (նամակին կից) Ձեր գործընկերներին եւ էլեկտրոնային ցանցի անդամներին:

Օրենսդրական հաստատությունների մասնագետների (Legislative Fellows Program/LFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում LFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

 

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից մինչեւ 2012 թվականի մարտի 18-ը ընդունում է օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար:

 

LFP-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: LFP-ին ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության (մշակման) հարցերով զբաղվող ՀԿ-ներում: Ծրագրի ամերիկյան կողմի մասնակիցները նույնպես կարող է հնարավորություն ունենան հետադարձ փոխադարձ այցեր կատարելու իրենց գործընկերների երկրները:

 

LFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

§  ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին

§  կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին

§  ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ

§  ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ 

մշակելու:

 

LFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում 2012թ.-ի աշնանը: LFP-ի ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

 

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
  • դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ:
  • ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
  • տիրապետեն անգլերենին՝ լեզվի իմացությունը հավաստելու համար ներկայացնելով TOEFL թեստի գնահատականը, որը պետք է 500 միավորից բարձր լինի կամ համարժեք լինի անգլերենի այլ թեստերի, օրինակ IELTS թեստի 6 միավորին: Այն դիմորդների համար, ովքեր նախկինում թեստեր չեն հանձնել, բայց անցել են LFP մրցույթի առաջին փուլը, ծրագրի շրջանակներում կհանձնեն TOEFL թեստ:

 

Դիմորդները պետք է իրենց հայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն`https://ais.americancouncils.org 

հասցեով մինչեւ 2012թ. մարտի 18-ը

 

LFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

 

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ LFP ծրագրի վեբ կայքիցhttps://lfp.americancouncils.org կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ LFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ lfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով:

Բաժին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Դիտումներով: 732 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz