ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության դատախազության
և Հանրային Ցանց հասարակական կազմակերպությունների
միավորման միջև համագործակցության
Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն), ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքով սահմանված դատախազի հրապարակային գործունեության, <<Հայաստանի Հանրապետության դատախազության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության>> կարգով նախատեսված դատախազության գործունեության հրապարակայնության և թափանցիկության, վստահության և փոխհամաձայնության սկզբունքների ապահովման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության, սերտ և շարունակական համագործակցության զարգացման նպատակով, վերոշարադրյալ սկզբունքների ինստիտուցիոնալ կենսագործման կարևորությունից ու անհրաժեշտությունից ելնելով` քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինքնակազմակերպվածության և կամավորության սկզբունքով ձևավորված ոչ առևտրային կազմակերպությունների <<Հանրային ցանց>> միավորման (այսուհետ` <<Հանրային ցանց>>) հետ կնքեցին սույն համագործակցության հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) ներքոհիշյալի մասին.
1. Դատախազությունը և <<Հանրային ցանցը>> (այսուհետ` Կողմեր) սույն հուշագրով ամրագրված համագործակցության
ընթացքում կարևորում են հետևյալ սկզբունքները.
- հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
- մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը,
- քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացման խթանումը,
- քրեական քաղաքականությանն առնչվող` հասարակության մեջ առկա խնդիրների վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը:
անհատական կամ քաղաքական շահերի հետապնդման անթույլատրելիությունը, ինչպես նաև Կողմերի գործունեության
իրավահավասարության ապահովման սկզբունքները, Կողմերը ամրագրում են համագործակցության իրենց
պատրաստակամությունը` հետևյալի շուրջ.
1) Դատախազության գործունեության ոլորտներին առնչվող տարատեսակ խնդիրների, հարցերի վերաբերյալ այլընտրանքային
կարծիքների, հանրային շահերից բխող առաջարկությունների ստացման նպատակով, դատախազության կամ <<Հանրային
ցանցի>> համակարգող խորհրդի նախաձեռնությամբ, կազմակերպել քննարկումներ <<Հանրային ցանցի>> խորհրդի կամ
ցանցին անդամակցող կազմակերպությունների մասնակցությամբ.
2) Դատախազության նախաձեռնությամբ ապահովել <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի կամ դրան անդամակցող
կազմակերպությունների մասնակցությունը աշխատանքային նիստերին, քննարկումներին, միջոցառումներին.
3) ապահովել դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի
կազմակերպած դատախազության գործունեությանն առնչվող քաղաքացիական ֆորումներին, սեմինարներին,
կոնֆերանսներին և քննարկումներին, ծրագրերին:
3. Դատախազության կողմից խորհրդատվական կարծիքի ուղարկված նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ գրավոր
կարծիք է ներկայացնում <<Հանրային ցանցի>> համակարգող խորհուրդը: Միաժամանակ, ցանցին անդամակցող յուրաքանչյուր
կազմակերպություն կարող է ներկայացնել իր կողմից կնքված և ստորագրված առանձին կարծիք կամ տեղեկանք, եթե այն չի
համապատասխանում խորհրդի կարծիքին:
4. Սույն հուշագրով ամրագրված համագործակցության ընթացքում <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի կամ ցանցին
անդամակցող կազմակերպությունների բոլոր առաջարկները, կարծիքները, նկատառումները ունեն բացառապես
խորհրդատվական բնույթ:
5. Առանց Կողմերի գրավոր համաձայնության <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի որևէ անդամ կամ ցանցին
անդամակցող որևէ կազմակերպություն դատախազության գործունեության վերաբերյալ չի կարող հանդես գալ ցանցի անունից`
հղում կատարելով սույն հուշագրով ամրագրված դրույթներին:
6. Հուշագրով ամրագրված համագործակցության վերաբերյալ համատեղ արվող հրապարակային հայտարարությունները նախորոք
քննարկվում և գրավոր համաձայնեցվում են Կողմերի հետ:
7. Կողմերը միմյանց անունից հայտարարությամբ հանդես գալու իրավունք չունեն:
8. Հուշագրով ամրագրված համագործակցությունը չի սահմանափակում Կողմերի Հայաստանի Հանրապետության տարածքում
գրանցված և գործող այլ հասարակական կազմակերպություններիև պետական կառույցների հետ համագործակցությունը:
9. Հուշագրով նախատեսված համագործակցության աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության
դատախազության լիազոր ներկայացուցչի և <<Հանրային ցանցի>> համակարգող քարտուղարի միջոցով:
10. Կողմերի նախաձեռնությամբ և համաձայնությամբ Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք
ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում Հուշագրի 11-րդ կետով նախատեսված
կարգով ու հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
11. Հուշագրի մեկնաբանության և կիրառման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների ու
քննարկումների միջոցով:
Հուշագրի գործողությունը դադարում է Հուշագրի պահանջները չպահպանելու դեպքում, ինչպես նաև Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին ծանուցելու պահից:
Հուշագիրը կնքվեց Երևան քաղաքում, 2010 թվականի հունիսի 10-ին, հայերեն լեզվով, անորոշ ժամանակով, բաղկացած է իրավաբանական ուժ ունեցող երկու հավասարազոր օրինակից, որոնք պահվում են յուրաքանչյուր Կողմի մոտ: