Կիրակի, 22.12.2024, 15:02
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դատախազության հետ համագործակցության հուշագիր | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության դատախազության
և Հանրային Ցանց հասարակական կազմակերպությունների
միավորման միջև համագործակցության

  Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն), ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, <<Դատախազության մասին>> ՀՀ օրենքով սահմանված դատախազի հրապարակային գործունեության, <<Հայաստանի Հանրապետության դատախազության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության>> կարգով նախատեսված դատախազության գործունեության հրապարակայնության և թափանցիկության, վստահության և փոխհամաձայնության սկզբունքների ապահովման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության, սերտ և շարունակական համագործակցության զարգացման նպատակով, վերոշարադրյալ սկզբունքների ինստիտուցիոնալ կենսագործման կարևորությունից ու անհրաժեշտությունից ելնելով` քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինքնակազմակերպվածության և կամավորության սկզբունքով ձևավորված ոչ առևտրային կազմակերպությունների <<Հանրային ցանց>> միավորման (այսուհետ` <<Հանրային ցանց>>) հետ կնքեցին սույն համագործակցության հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) ներքոհիշյալի մասին.

   1. Դատախազությունը և <<Հանրային ցանցը>>
(այսուհետ` Կողմեր) սույն հուշագրով ամրագրված համագործակցության
       ընթացքում կարևորում են հետևյալ սկզբունքները.
  • հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
  • մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը,
  • քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացման խթանումը,
  • քրեական քաղաքականությանն առնչվող` հասարակության մեջ առկա խնդիրների վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը:
  2. Ընդունելով համագործակցության ընթացքում <<Հանրային ցանցում>> ընդգրկված առանձին կազմակերպությունների
     անհատական կամ քաղաքական շահերի հետապնդման անթույլատրելիությունը, ինչպես նաև Կողմերի գործունեության
     իրավահավասարության ապահովման սկզբունքները, Կողմերը ամրագրում են համագործակցության իրենց
     պատրաստակամությունը` հետևյալի շուրջ
.
  1) Դատախազության գործունեության ոլորտներին առնչվող տարատեսակ խնդիրների, հարցերի վերաբերյալ այլընտրանքային
     կարծիքների, հանրային շահերից բխող առաջարկությունների ստացման նպատակով, դատախազության կամ
<<Հանրային
     ցանցի
>> համակարգող խորհրդի նախաձեռնությամբ, կազմակերպել քննարկումներ <<Հանրային ցանցի>> խորհրդի կամ
     ցանցին անդամակցող կազմակերպությունների մասնակցությամբ.

  2) Դատախազության նախաձեռնությամբ ապահովել <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի կամ դրան անդամակցող
     կազմակերպությունների մասնակցությունը աշխատանքային նիստերին, քննարկումներին, միջոցառումներին.

  3) ապահովել դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի
     կազմակերպած դատախազության գործունեությանն առնչվող քաղաքացիական ֆորումներին, սեմինարներին,
     կոնֆերանսներին և քննարկումներին, ծրագրերին:

  3. Դատախազության կողմից խորհրդատվական կարծիքի ուղարկված նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ գրավոր
     կարծիք է ներկայացնում
<<Հանրային ցանցի>> համակարգող խորհուրդը: Միաժամանակ, ցանցին անդամակցող յուրաքանչյուր
       կազմակերպություն կարող է ներկայացնել իր կողմից կնքված և ստորագրված առանձին կարծիք կամ տեղեկանք, եթե այն չի
       համապատասխանում խորհրդի կարծիքին:
  4. Սույն հուշագրով ամրագրված համագործակցության ընթացքում
<<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի կամ ցանցին 
      անդամակցող կազմակերպությունների բոլոր առաջարկները
, կարծիքները, նկատառումները ունեն բացառապես
    խորհրդատվական բնույթ:

  5. Առանց Կողմերի գրավոր համաձայնության <<Հանրային ցանցի>> համակարգող խորհրդի որևէ անդամ կամ ցանցին
     անդամակցող որևէ կազմակերպություն դատախազության գործունեության վերաբերյալ չի կարող հանդես գալ ցանցի անունից`
     հղում կատարելով սույն հուշագրով ամրագրված դրույթներին:
  6. Հուշագրով ամրագրված համագործակցության վերաբերյալ համատեղ արվող հրապարակային հայտարարությունները նախորոք
     քննարկվում և գրավոր համաձայնեցվում են Կողմերի հետ:
  7. Կողմերը միմյանց անունից հայտարարությամբ հանդես գալու իրավունք չունեն:
  8. Հուշագրով ամրագրված համագործակցությունը չի սահմանափակում Կողմերի Հայաստանի Հանրապետության տարածքում
    գրանցված և գործող այլ հասարակական կազմակերպություններիև պետական կառույցների հետ համագործակցությունը:
  9. Հուշագրով նախատեսված համագործակցության աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության
    դատախազության լիազոր ներկայացուցչի և
<<Հանրային ցանցի>> համակարգող քարտուղարի միջոցով:
  10. Կողմերի նախաձեռնությամբ և համաձայնությամբ Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք
     ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում Հուշագրի 11-րդ կետով նախատեսված
     կարգով ու հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
  11. Հուշագրի մեկնաբանության և կիրառման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների ու
     քննարկումների միջոցով:

  Հուշագրի գործողությունը դադարում է Հուշագրի պահանջները չպահպանելու դեպքում, ինչպես նաև Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմին ծանուցելու պահից:

  Հուշագիրը կնքվեց Երևան քաղաքում, 2010 թվականի հունիսի 10-ին, հայերեն լեզվով, անորոշ ժամանակով, բաղկացած է իրավաբանական ուժ ունեցող երկու հավասարազոր օրինակից, որոնք պահվում են յուրաքանչյուր Կողմի մոտ:


 
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz