Կիրակի, 22.12.2024, 14:42
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱԺ-ի և ՀՑ-ի միջև համագործակցության հուշագիր | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4
ՀՅՈՒՐԵՐ 4
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային Ժողովի
և քաղաքացիական հասարակության ինստիտուտների
միավորում հանդիսացող Հանրային Ցանցի միջև.


  Սույն հուշագրով Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային Ժողովը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով) և Հանրային Ցանց միավորման մեջ ընդգրկված քաղաքացիական հասարակության ինստիտուտները`

  կարևորելով երկրում քաղաքացիական հասարակության կառուցման ու զարգացման խնդիրները.

  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների իրավաստեղծ և օրենսդրական գործունեության ընթացքում հանրային և փորձագիտական կարծիքների ու առաջարկությունների ներգրավման անհրաժեշտությունը.

  ընդունելով համագործակցության ընթացքում Հանրային Ցանցի,
  դրանում ընդգրկված առանձին կազմակերպությունների անհատական կամ քաղաքական շահերի հետապնդման անթույլատրելիությունը, ինչպես նաև մշտական հանձնաժողովների կողմից համագործակցող կազմակերպությունների հանդեպ գործունեության ազատության և իրավահավասարության ապահովման սկզբունքները.

 

  առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գործունեության հրապարակայնության, թափանցիկության ապահովման և սոցիալական տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության սկզբունքներով.

  Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար ամրագրում են համագործակցության իրենց պատրաստակամությունը` հետևյալի շուրջ.

  ա. ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող օրենքների նախագծերի տրամադրում Հանրային Ցանցի համապատասխան ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին` սահմանված ժամկետներում փորձագիտական, խորհրդատվական և հանրային շահերից բխող առաջարկությունների և կարծիքների ստացման նպատակով.

  բ. ըստ նպատակահարմարության` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ Հանրային Ցանցում ընդգրկված կազմակերպությունների մասնակցության ապահովում հանձնաժողովի նիստերին և հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդարանական լսումներին.

  գ. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկված հանրային նշանակություն ունեցող այլ հարցերի վերաբերյալ հասարակական նախաձեռնությունների առաջադրման նպատակով Հանրային Ցանցի կամ նրանում ընդգրկված կազմակերպության(ների) կողմից կազմակերպված քաղաքացիական ֆորումներին, սեմինարներին, կլոր սեղաններին և քննարկումներին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցության ապահովում:

  Սույն հուշագրի շրջանակներում նախատեսվող համագործակցությունը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համագործակցությունը Հանրային Ցանցում չընդգրկված այլ հասարակական կազմակերպությունների հետ:

  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փորձագիտական և խորհրդատվական կարծիքի ուղարկված օրենքների նախագծերի վերաբերյալ Հանրային Ցանցի յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել իր կողմից կնքված և ստորագրված առանձին կարծիք կամ տեսակետ, եթե Հանրային Ցանցում իրականացված քննարկումների արդյունքում դրանց շուրջ չկա միասնական տեսակետ:

  Համագործակցության ընթացքում Հանրային Ցանցի կամ դրանում ընդգրկված կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ու կարծիքները ունեն բացառապես խորհրդատվական բնույթ:

  Սույն հուշագիրը ստորագրված է 2010 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում:


ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz