Admin | Дата: Շաբաթ, 19.11.2011, 01:08 | Հաղորդագրություն # 1 |
Ադմին
Խումբ: Ադմինիստրատոր
Հաղորդագրություններ: 15
Կարգավիճակ: Բացակա
| Հարգելի գործընկերներ
Բոլորիցդ շատ շնորհակալ եմ տպագրության հարցով ակտիվ քննարկման ու օգտակար խորհուդների համար, պետք է նշեմ, որ արձագանքողներից շատերը (ձայների պարզ մեծամասնությամբ 3 ավել ձայն) նախապատվությունը տվել են օրագիր-բլոկնոտների տպագրության գաղափարին` վերջում նաև ցանցի անդամ կազմակերպությունների կոնտակտային տվյալներով և ուղերձով:
Ցավով պետք է նշեմ, որ 360 օրվա համար օրագիր-բլոկնոտի տպագրությունն ըստ տպարանների անցկացված գնահարցման կարժենա + - 700.000 դրամ, ինչը մեր հնարավորությունից դուրս է: Ուստի կանգ կառնենք պատի օրացույցի տարբերակի վրա, պահպանելով ուղղերձի, կամ ուղղերձների գաղափարը, ինչպես նաև կտեղադրվի կայքի հասցեն, նշումով, որ ցանցի անդամ բոլոր կազմակերպությունների կոնտակտն ու գործունեության մասին տեղեկատվությու կարող են գտնել կայքում:
Բացի այդ կխնդրեի մտքերի մի գրոհ էլ անցկացնենք ուղղերձի և դիզայնի առումով:
Կարծում եմ, որ դիզայնը պետք է հուշի մեր առաքելության և համագործակցության նպատակների մասին:
Ուղղերձի իմ տարբերակներից են`
1. Մասնակցենք օրինաստեղծ գործընթացին
2. Հանրային ձայն Ազգային ժողովում
3. Օրենսդրությունը դեմքով դեպի քաղաքացին
4. …………………………..
Շնորհակալ կլինեմ ձեր ակտիվության համար, հիշենք, որ այս նյութը բոլորինս է և բոլորս էլ կարող ենք ավելի լավը դարձնել այն:
Օրագիր-բլոկնոտի գաղափարը կմնա ֆիկսած, որպես հետագայում լուծման առաջադրանք: Դուք էլ փորձեք գտնել ռեսուրսներ:
Հանգանքներով
Թամարա
|
|
| |