Շաբաթ, 27.04.2024, 02:46
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՀ օրենսդրության խախտում ՀՀ կառավարության կողմից - ՖՈՐՈՒՄ | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
[ Նոր հաղորդագրություն · Մասնակիցներ · Ֆորումի կանոնակարգը · Փնտրում · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
ՖՈՐՈՒՄ » Հանրային Ցանցի քարտուղարություն » Քննարկումներ » ՀՀ օրենսդրության խախտում ՀՀ կառավարության կողմից (Բնապահպանական քննարկում.)
ՀՀ օրենսդրության խախտում ՀՀ կառավարության կողմից
AdminДата: Հինգշաբթի, 15.03.2012, 22:11 | Հաղորդագրություն # 1
Ադմին
Խումբ: Ադմինիստրատոր
Հաղորդագրություններ: 15
Կարգավիճակ: Բացակա
«Եթե պետական ինստիտուտներն իրար չեն հարգում, ինչպե՞ս կարող են հարգանք պահանջել սովորական քաղաքացիներից»

23:01, 6 մարտի, 2012

ՀՀ կառավարությունը հերթական անգամ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, հերթական անգամ նիստի քննարկման է դրել ՀՀ մի շարք օրենքների, ՀՀ միջազգային կոնվենցիաների, ՀՀ նախագահի Հրամանագրի ու ՀՀ Սահմանադրության պահանջները խախտող որոշման նախագիծ` «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին»:

Բացի այն, որ Դալմայի այգիներում ընդհանրապես կառուցապատում իրականացնելու վերաբերյալ սկզբնաղբյուր հանդիսացող ՀՀ կառավարության 2003/4/թ. մարտի27(29) 1941-Ա որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական և Սոցիալական Հանձնաժողովը կայացրել է որոշում (ECE/MP.PP/IR/2008/Arm 4April 2008), կոնկրետ տվյալ որոշման վերաբերյալ բացակայում են հենց ՀՀ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների դրական կարծիքները, իսկ եղածներն էլ` անորոշ են ու ոչ-դրական:

Նախագծին կցված ամփոփագրից պարզվում է, որ.

բնապահպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններն ընդհանրապես չեն ներկայացրել իրենց դիրքորոշումը Երևանի ցածրադիր մասում, միաժամանակ 4 վարչական տարածքների (և հատկապես այն տարածքների, որոնք ամենաաղտոտված օդային ավազանն ունեն) թթվածնով ապահովելու հնարավորություն ունեցող միակ զանգվածային կանաչ տարածքը խաչաձև, բարաբարոսաբար ավերելու վերաբերյալ: Եվ դա այն դեպքում, երբ նման որոշման կայացման համար ամենաորոշիչ դերը պետք է խաղան հենց այս 3 առանցքային նախարարությունների կողմից տրված կարծիքը;
նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացնողի կողմից հաշվի չեն առնվել անգամ ներկայացված դիտողություններն ու ոչ-դրական կարծիքները.

2.1.անգամ ոչ մասնագետ, ոչ-իրավաբան անձանց համար, ամփոփագրին նույնիսկ թռուցիկ ծանոթանալու դեպքում պարզ կլինի, որ բազմաթիվ էական հարցեր մնացել են անպատասխան: Օրինակ`«-ավտոմայրուղու կառուցման համար անհրաժեշտ հողամասը ներկայումս ինչ նպատակային և գործառնական նշանակություն ունի,-ծրագրի իրականացմամբ ավտոմայրուղու հարակից տարածքների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումները, ավտոմայրուղու կառուցման և հետագա շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրները, նկատի ունենալով այն, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի անմիջական հարևանությամբ: Ավտոմայրուղու կառուցման ծրագիրը ավելացնում է դրան հարող հողամասերի շուկայական արժեքը, և դրանց վաճառքը աճուրդային կարգով ավելի արդարացված կլինի», և այլն:

Հաշվի առնելով այս հարցերի կարևորությունը`ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անգամ տեղեկացրել է, որ…«ներկայացվող նախագծերի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կարող է հայտնել …հարցադրումների պատասխանը ստանալու դեպքում»:

Իսկ ինչպես է վարվել նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացնողը…: Կարծում եմ` արհամարհաբար: Քանզի, քաջատեղյակ լինելով ՄԱԿ-ի ԵՏՍՀ որոշման մասին, չէր կարող` ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության հարցադրման, գրել, թե` «ՀՀ կառավարության կողմից 2005թ. հաստատվելուց հետո հողամասը համարվում է բնակավայրի հող և ձեռք է բերել ընդհանուր օգտագործման գործառնական նշանակություն»:

Եթե քաղաքապետարանն ԱՌ ԱՅՍՕՐ տեղյակ չէ այդ որոշման գոյության մասին, ու չի արել համապատասխան հետևությունները, ապա, դա նշանակում է, որ մեր երկիրը դժբախտություն ունի ունենալ ոչ-կոմպետենտ պետական ծառայողներ:

Ի լրումն այս ամենի, քաղաքապետարանը հարկ է համարել նաև նշել, որ. –«բարձրացված խնդիրները կհստակեցվեն մայրուղու աշխատանքային նախագծի մշակման ընթացքում և սահմանված կարգով կներկայացվի փորձաքննության»:

Եվ դա այն դեպքում երբ ՀՀ գործող օրենսդրությունը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, որ նախատեսվող տնտեսական գործունեության ազդեցության ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ իրականացվի ամենա-ամենա-ամենա-նախնական փուլում:

Իսկ ՀՀ կառավարություն ցանկացած որոշման նախագիծ պետք է ուղարկվի արդեն իսկ արված փորձաքննության ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ հետ միասին:

Շահագրգիռ ազդակիր համայնքի կարծիքի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա:

Որպես ամփոփում ասեմ, որ, երբ Օրհուսի Կոնվենցիայի խախտմամբ ընդունված որոշման կապակցությամբ, ինքս ժամանակին փորձեցի հրավիրել քաղաքապետարանի ուշադրությունն այն փաստի վրա, որ նույն Դալմայի այգիների նկատմամբ շարունակվում են խախտվել նույն Կոնվենցիայի նույն դրույթները` անտեսելով վերը նշված … որոշման հանձնարարականները, և նշեցի, որ այդ վարքագծով, ստացվում է, որ ՀՀ պատկան մարմիններն իսկապես արհամարհական, թքած վերաբերմունք են ցուցաբերում ՄԱԿԻ ԵՏՍ Հանձնաժողովի, այսինքն հենց ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի որոշումների վրա, -ինձ դիտողություն արվեց, թե` «տ-ն Ղազարյան, լավ կլիներ հարգալից վերաբերմունք ունենալ պետական ինստիտուտների նկատմամբ»: Անշուշտ` լավ կլիներ: Բայց ինչպե°ս:

Նշված որոշման առկայությունը ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում /կետ.29/ արդեն իսկ, մեկ անգամ ևս վառ ապացույց է հանդիսանում նման վերաբերմունքի` ՄԱԿ-ի, ինչպես նաև մեր պետության Սահմանադրության ու օրենքների նկատմամբ:

Միաժամանակ, եթե պետական ինստիտուտներն իրար չեն հարգում, ինչպե°ս կարող են հարգանք պահանջել սովորական քաղաքացիներից:

Հարգանքով`
Ռուզաննա Ղազարյան
«Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ
 
AdminДата: Հինգշաբթի, 15.03.2012, 22:28 | Հաղորդագրություն # 2
Ադմին
Խումբ: Ադմինիստրատոր
Հաղորդագրություններ: 15
Կարգավիճակ: Բացակա
Հեղինակի կոնտակտները՝

Republic of Armenia Yerevan Zeytun Gercen str. 3
Mobile:+374(094874070)
Phone:+37410(247-059),(281-502)
E-mail: birdlovers@rambler.ru ,ecodashinq_ecodashinq@yahoo.com
 
ՖՈՐՈՒՄ » Հանրային Ցանցի քարտուղարություն » Քննարկումներ » ՀՀ օրենսդրության խախտում ՀՀ կառավարության կողմից (Բնապահպանական քննարկում.)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
Էլ. փոստ` araza@arminco.com
Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
Copyright MyCorp © 2024
Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
  
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Создать бесплатный сайт с uCoz