Admin | Дата: Կիրակի, 13.11.2011, 16:49 | Հաղորդագրություն # 1 |
Ադմին
Խումբ: Ադմինիստրատոր
Հաղորդագրություններ: 15
Կարգավիճակ: Բացակա
| Հանրային ցանցի հարգելի գործընկերներ.
Հանրային ցանցի քարտուղարության հզորացման Counterpart International դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ցանցի բրենդին ուղղված տպագրության գումար ունենք նախատեսված բլոկնետներ տպագրելու համար: Սակայն կարծում ենք, որ կարելի է այն ուղղել ավելի երկարաժամկետ օգտագործման ենթակա, օրինակ` 2012թ-ի օրացույցի հրատարակությանը, ինչպես առաջարկել է Նունե Պեպանյանը, կամ այլ ավելի նոր, հետաքրքիր ու ազդեցիկ բանի: Նշեմ, որ մենք այս միջացով պետք է կարողանանք տեղեկացել մեր մասին հանրությանը: Այսինքն այն պետք է պարունակի ցանցի քարտուղարության կոնտակտային տվյալները և տեսանելի դարձնի մեր առաքելությունն ու ուղերձը պաշտոնյաներին: Ուստի կխնդրեի այս մասին ևս առաջարկներ ներկայացնել: Ինչ դիզայն ունենա, ինչ լոզունգ, օրինակ Ցանցի CIM փորձագետի հետ մտածել ենք հետևյալ լոզունգը տեղադրել բլանկի նաև օրացույցի վրա` «Ապահովենք հանրային մասնակցություն օրինաստեղծ գործընթացում»:
Շնորհակալ կլինենք եթե կիսվեք մեր հետ ձեր փորձի վրա հիմնված առաջարկներով:
Հանրային ցանցի քարտուղարություն
|
|
| |