Չորեքշաբթի, 17.04.2024, 02:11
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Հուլիս » 3 » Մ Ա Մ Լ Ո Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14:53
Մ Ա Մ Լ Ո Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մ Ա Մ Լ Ո  Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սույն թվականի  հունիսի 6-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի ունեցավ Պետական կառույցների հետ համագործակցության «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ի ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ կազմակերպած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը:
Քննարկումը կազմակերպել է «ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ»-ը համակարգող «Արազա» ԲՀԿ-ն` ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Հանրային քննարկման նպատակն էր օրենքը մշակողներից ստանալ օրենքի նախագծի վերաբերյալ ցանցի հանրային փորձագետների և ՔՀԿ այլ կառույցների կողմից բարձրացված հարցադրումների  պատասխանները, հավաքագրել և քննարկել առաջարկներ միասնական  փաթեթով նախարարությանը ներկայացնելու համար: 
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, Աշխատանքի և  զբաղվածության վարչության պետ      Թադևոս Ավետիսյանը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տնօրեն Արտակ Մանգասարյանը, ՀՀ ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը,  ՀՀ ԱԺ-ի օրինաց երկիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորների օգնականներ և փորձագետներ, ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ապրեսյանը, զբաղվածության տարածքային կենտրոնների, արհեստակցական միությունների, գործատուների միության, մասնավոր զբաղվածության գործակալությունների, ՓՄՁ սուբյեկտների և ցանցի ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդհանուր թվով 72 մարդ:
Պարոն Ավետիսյանը ներկայացրեց օրենքի նախագծի փոփոխությունների  հիմնական ուղղությունները, նշեց, որ նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության հաստատմանը: Օրակարգի համաձայն պատասխանեց հարցադրումներին, ապա անդրադարձ կատարեց նաև ցանցի կողմից կանխավ ներկայացված հարցադումներին, նշեց, որ դրանցից շատերին ընթացս պատասխանել է, իսկ առաջարկների առումով նշեց, որ որոշներն արժանացել են աշխատանքային խմբի ուշադրությանը և գտնվում են քննարկման փուլում, ուստի առայժմ դրանց անդրադառնալը վաղաժամ է համարում: 
Այնուհետև ներկաները բարձրաձայնեցին և քննարկվեցին` թափուր աշխատատեղերի մասին միասնական տեղեկատվական, քաղաքացիների սոցիալական քարտի միասնական տվյալների բազաների, հաշմանդամների խնամքով զբաղվող անձանց և գյուղաբնակների զբաղվածության, ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրման խնդիրներին վերաբերվող առաջարկները: Դրանց առընչությամբ նշվեց, որ այդ խնդիրները նախարարության ուշադրության դաշտում են և լուծումները քննարկվում են:
Հարց բարձրացվեց, որ զբաղվածության տարածքային գործակալություններից,  ՔՀԿ համայնքից ներկայացված առաջարկների առընչությամբ չի ապահովվել հետադարձ կապ, հասկանալու համար թե ի՞նչ ճակատագրի են արժանացել: ՔՀԿ համայնքի մեկնաբանությունների ոչ թափանցիկ ընթացակարգը խոչընդոտում է վերջիններիս և որոշում կայացնողներին  կանխավ հասկանալու, թե արդյոք նույն հարցի շուրջ ինչպիսի դիրքորոշումներ ու լուծումներ են առաջարկվում, առկա է արդյոք շահերի բախում, ինչը նախարարությանը և որոշում ընդունողներին կխանգարի որոշում կայացնելիս, ինչպես օրինակ զբաղվածության մասնավոր գործակալությունների աշխատանքների խիստ, կամ համեմատաբար ազատական գործունեության իրավունքների ամրագրման խնդիրն է: Միևնույն ժամանա ՔՀԿ համայնքի մեկնաբանությունների ոչ թափանցիկ ընթացակարգը բացասաբար է անդրադառնում նրանց մոտիվացվածության վրա: 
Առաջարկվեց, որպեսզի նախարարությունը պատրաստի ՔՀԿ-ների առաջարկների հավաքական ցանկ` դրանց ընդունման կամ մերժման մեկնաբանություններով, որը տեղադրվի նախարարության կայքում, ինչպես նաև օրենքի նախագծի հետ ներկայացվի ՀՀ Կառառավարություն ու ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար պարոն Պետրոսյանը քննարկման եզրափակիչ խոսքում իր գոհունակությունը հայտնեց կառուցողական քննարկման համար և նշեց, որ ոգևորված է ՔՀԿ-ների շահագրգիռ և մասնագիտական մոտեցմամբ, ևս մեկ անգամ հավաստեց, որ ներկայացված և բարձրաձայնված բոլոր այն առաջարկները, որոնք համընկնում են կառավարության քաղաքականությանն ու դրված են պետական ռազմավարական ծրագրերի հիմքում` կարժանանան նախարարության բազմակողմանի քննարկմանը որպես այլընտրանքային լուծումներ: 
Ինչ վերաբերվում է վերջին առաջարկին ապա պարոն Պետրոսյանը խոստացավ, որ չնայած իրավական պահանջի բացակայությանը, այս հարցը ևս կքննարկվի նախարարությունում և հնարավորության շրջանակներում կփորձեն ընդառաջել քաղաքացիական հասարակությանը նաև այս առաջարկին:
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1133 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz