ՈՒրբաթ, 29.03.2024, 17:49
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2012 » Մարտ » 5 » Համայնքների մշակութային զարգացում ծրագրի հայտարարություն
19:48
Համայնքների մշակութային զարգացում ծրագրի հայտարարություն
Համայնքների մշակութային զարգացում ծրագրի հայտարարություն

՞Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով՞

ծրագրի հայտարարություն

Ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության, և Ուկրաինայի ՛՛ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն՛՛-ի կողմից` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագրի խնդիրներն են`

- Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում:

- Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները:

- Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:

- Հզորացնել ՈՒկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն 20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն դասընթացներ հետևյալ թեմաներով`

-Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում;

Միջմշակութային կառավարում;

Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում;

Առաջնորդություն և համագործակցության հաստատում;

Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ;

Ծրագրի կառավարում:

 Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք շահագրգիռ մարզային համայնքներին լրացնել հայտը, որը կարելի է գտնել այս ԷՋԻ հայտարարության մեջ: Հայտերը պետք է ներկայացնել  ՔԶՀՀ գրասենյակ՝ ք. Երևան, Պռոշյան 11/5 հասցեով կամ ուղարկել Մարիա Պողոսյանին maria@cdpf.am էլ. հասցեով մինչև ս.թ. մարտի 12-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մարիա Պողոսյանին 010 586012, 586013, 096 212696 հառախոսահամարներով:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը համայնքների մշակութային զարգացման գործում:

"Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագիրը իրականացվում է "ԳՈՒՐՏ" ռեսուրս կենտրոնի կողմից. ՔԶՀՀ-ի և ՀԿ Կենտրոնի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ":


Բաժին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Դիտումներով: 718 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz