Հինգշաբթի, 28.03.2024, 19:27
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Մայիս » 14 » Արձանագրություն 18.04.2013
00:01
Արձանագրություն 18.04.2013

Կլոր սեղան քննարկումների

ԱՄՓՈՓՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 18-ին և ապրիլի 26-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ-ի (Մերգելյան) նիստերի դահլիճում տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ` ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի շրջանակներում` "Տարածքային  զարգացման և սոցիալական ծառայությունների ծրագրերի ներդրման” և "Տարածքային անհավասարությունների նվազեցմանն ու սոցիալ-տնտեսական ներդաշնակության ապահովմանն” ուղղված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ:

Քննարկման թեմաներն էին`

Ø  Եվրոպական չափանիշերին համապատասխան տեղական ինքնակառավարման, ներառյալ` համայնքային ծառայությունների ինստիտուտների ամրապնդումը

Ø  Վարչական կառույցների և ընթացակարգերի ամրապնդմամբ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորումը և շահագրգիռ մարմինների գործունեության համակարգման ապահովումը

Ø  Շրջաններում ձեռներեցության ընդլայնումը

Ø  Գործարար միջավայրի բարելավումը, մասնավորապես ՓՄՁ զարգացումը

Ø  Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների գործադրման արդյունավետությունն  առևտուրն ավելացնելու համար:

 

Կլոր սեղանն անցկացվեց «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ի կողմից`  ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ   իրականացվող «Բարձրացնել ՔՀԿ-ների մասնակցությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին, որպեսզի երաշխավորեն արդար, սոցիալական եւ տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Քննարկման համար հրավիրված էին և իրենց մասնակցությունն էին հաստատել ՀՀ Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների համապատասխան վարչությունների և գերատեսչու-թյունների 3-4 ներկայացուցիչ, ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների պատգամավորներ ու փորձագետներ, Երևանի քաղաքապետարանը, լրատվամիջոցներ և Հանրային ցանցի համապատասխան հանձնախմբերի անդամ կազմակերպություններ:

 

Քննարկմանը մասնակցեց 72 մարդ, որոնցից 32-ը` «Հանրային ցանցի» անդամ, 5-ը`  միջազգային  կազմակերպության, Արագածոտնի, Արարատի մարզպետարանների և Երևանի  համատիրություների` 9, լրատվամիջոցների` 4, պետական կառույցների` 14 ներկայացուցիչ և 8 ուսանող:

 

Կլոր  սեղանի նպատակն էր`

Ծանոթանալ ԵՄ-Հայաստան ԵՀՔ 2007-2010թթ. գործողությունների  պլանի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքներին

1.    Ծանոթանալ ԵՄ-Հայաստան ԵՀՔ  2011-2013թ. գործողությունների պլանի ընթացքին և զարգացումների միտումներին

2.    Ստացված տեղեկատվության և քննարկումների արդյունքների հիման վրա հստակեցնել այս գործընթացներում ցանցի մասնակցության մարտավարությունը, ինչպես նաև ՀԶԾ նախագծի աշխատանքային խմբին և կառավարությանը հղվելիք առաջարկները

 

Քննարկման ընթացքում Եվրոպական չափանիշերին համապատասխան տեղական ինքնակառավարման, ներառյալ` համայնքային ծառայությունների ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին, մասնավորապես օրենսդրական մակարդակում, այդ թվում նաև  հանրային և համայնքային ծառայողների պաշտոնների դասակարգման, տեղեկատվական բազաների ստեղծման և դրանց արդյունքում ակնկալվող դրական  զարգացումների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ Տարածքային նախարարությունից` Աննա Իվանյանը, Կարեն Բակոյանը,  ՀՀ ԱԺ-ի տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի Ազգային ինստիտուտի տնօրեն Գառնիկ Նալբանդյանը: Վերջիններս տվեցին մանրամասն տեղեկատվություն` տարածքային կառավարման, համայնքների խոշորացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման, տարածքային համաչափ զարգացման,  ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ համակարգի, համայնքների ինքնուրույնության և տնտեսական անկախության երաշխիքների ստեղծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, այդ թվում նաև ԱԺ հաստատմանը ներկայացված մեկ տասնյակին հասնող օրենսդրական փոփոխությունների ու լրացումների նախագծերի մասին: Նշվեց, որ կառավարության օրակարգում հաստատման են դրված ոլորտի տարածքային կառավարման և համաչափ զարգացման պետական ռազմավարության/հայեցակարգի, հանրային և համայնքային ծառայությունների   պաշտոնների դասակարգման իրավական ակտի նախագծերը: Այդ թվում զուգահեռ ձևավորվում է էլեկտրոնային միասնական տվյալների բազան, բարելավվում և ընդլայնվում են զբաղվածության ակտիվ ծրագրերը և դրանց մշակման ու իրականացման գործընթացում համայնքի, պետական գործակալությունների, համայնքային ՔՀԿ ներկայացուցիչների միջև խորանում է սոցիալական գործընկերությունը:

 

Քննարկման մասնակիցները հարց բարձրացրեցին համայնքների տնտեսական անկախությանը խոչընդոտող, ժողովրդավարական կառավարման ֆորմալ մակարդակի, ինչպես նաև սրացող անհամաչափ զարգացման հիմնախնդիրների մասին: Նշեցին նաև, որ համայնքների արդյունավետ կառավարման համար մի քանի տարի առաջ ՀՀ-ում շրջանառվել է միջհամայնքային միավորների ձևավորման մոդելի կիրառման գաղափարը, որի ուղղությամբ նախատեսված էին պիլոտային ծրագրեր: Արդյո՞ք այդ ծրագրերը փորձարկում և ազդեցության գնահատում անցել են, կատարվե՞լ է նոր մոդելի հնարավորությունների համեմատական վերլուծություն և վերջինս Հայաստանի համար ճանաչվե՞լ է ավելի արդյունավետ: Եթե ոչ, ապա արդյո՞ք նպատակահարմար չէ համակարգային փոփոխություն իրականացնելուց առաջ զուգահեռաբար փորձարկվեն երկու մոդելները, իրականացվի դրանց ազդեցության գնահատում և համեմատական վերլուծություն և միայն դրանց արդյունքների հիման վրա կատարվի ՀՀ-ում համայնքային արդյունավետ կառավարման նոր մոդելի  ընտրություն:

 

 Հարց բարձրացվեց նաև այն մասին, թե ինչո՞ւ Տարածքային կառավարման նախարարությունը չի վարում համայնքների համաչափ զարգացմանը նպաստող քաղաքականություն, չեն մշակվում և իրականացվում համարժեք ծրագրեր, չի ապահովվում միջազգային կազմակերպությունների կողմից այս ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգում և համապատասխանեցում, մշտադիտարկում և ազդեցության գնահատում:

 

Արդյո՞ք Տարածքային կառավարման նախարարությունը ՀԶԾ նախագծի ոլորտային բաժնում առաջարկել է ամրագրել ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը, դրանց արդյունքային ցուցանիշները և մասնավորապես տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունը, որն այսօր օրակարգային հարց է ինչպես աղքատության նվազեցման, այնպես էլ` ժողովրդագրության և ազգային անվտանգության տեսանկյունից: 

 

ՔՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկեցին, որ կառավարությունը վերանայի համատիրությունների միջոցով 

բազմաբնակարան շենքերի կառավարման գործող համակարգը և այն վերադարձնի ՏԻՄ-երի, 

քաղաքապետարանների   կառավարման դաշտ:

 

Քննարկումներին «Գործարար միջավայրի բարելավումը,  մասնավորապես ՓՄՁ զարգացումը» զեկույցներով 

հանդես եկան` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ վարչությունից Գայանե Մելիքսեթյանը, Երևանի 

քաղաքապետարանից` Տատյանա Մարկարյանը: Առաջինը,  խոսելով  ՓՄՁ զարգացման հիմնադրամ ՊՈԱԿ-ի 

կողմից իրականացվող ծրագրերի մասին, շեշտեց, որ մասնավորապես վերապատրաստման, խորհրդատվական և 

պետական երաշխիքով վարկերն ուղղորդվում են մարզային ձեռներեցության զարգացմանը, ավելին, նշեց, որ այս 

տարի նախատեսվում է նոր ծրագիր, որն ուղղորդվելու է տարածաշրջանում նույնատիպ կուլտուրաների մշակման 

և վերամշակման տնտեսությունների զարգացմանը:

 

Քաղաքապետարանի աշխատանքներից օրակարգային հարցերի շրջանակում քաղաքապետարանը նպատակահարմար էր գտել զեկուցել ոչ թե իրականացված, այլ պլանավորման գործընթացում գտնվող ներդրումային  ծրագրի մասին, որն ուղղորդվելու է համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գործընթացում փոխշահավետ հիմունքներով բիզնես համայնքի ներգրավմանը:

ՓՄՁ ոլորտին վերաբերող երկու զեկույցներն էլ կրում էին ավելի շատ տեղեկատվական, քան` հաշվետու և վիճակագրական բնույթ, ուստի քննարկումը ևս խորը մասնագիտական ուղղվածություն չունեցավ, մնացին բազմաթիվ անպատասխան հարցեր:

 

Մասնավորապես, հարց բարձրացվեց, որ հաշվետվողականության թափանցիկության ցածր մակարդակով կամ  ֆինանսատնտեսական  ճգնաժամով  պայմանավորված ձևավորվել է կարծիք, որ 2010-2012թթ-ի ընթացքում 2007-2009թթ-ի համեմատությամբ ՓՄՁ ծրագրերի ծավալն անկում է ունեցել: Միևնույն ժամանակ հարց բարձրացվեց, թե արդյո՞ք նախարարությունը մշակել է ԵՄ Հայաստան ԵՀՔ 2011-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիր` ուղղված

Ø  Շրջաններում ձեռներեցության ընդլայնմանը

Ø  Գործարար միջավայրի բարելավմանը, մասնավորապես ՓՄՁ զարգացմանը

Ø  Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների գործադրման արդյունավետությանն ու առևտրի ավելացմանը

Ø  Շրջաններում աշխատանքի տեղավորման հնարավորությունների ավելացմանն  ուղղված քաղաքականության ապահովման ծրագրեր կամ համապատասխան իրավական ակտեր և արդյո՞ք դրանք ամրագրված են ՀԶԾ փաստաթղթում:

Թեպետև կլոր սեղանների հրավերը պատկան կառույցներին հղվել էր մեկ ամիս առաջ` օրակարգը և ժամանակացույցը համատեղ մշակելու առաջարկով, առնվազն երկու շաբաթ առաջ ստացվել էր մասնակցության հաստատումն ու մասնակիցների կազմը, որոնց հետ հեռախոսակապով համաձայնեցվել է կլոր սեղանի օրակարգը, այնուամենայնիվ, ոչ բոլոր պաշտոնյաները ներկա գտնվեցին կլոր սեղանին, ինչպես նաև ոչ բոլոր մասնակիցներն էին օրակարգին համարժեք տեղեկացված ու պատրաստված: Այդ իսկ պատճառով քննարկված թեմաները ցանկալի խորությամբ չընթացան, իսկ օրակարգի փոփոխության այդյունքում մենք չունեցանք քննարկում հետևյալ թեմաների շուրջ. 

Ø  Վարչական կառույցների և ընթացակարգերի ամրապնդմամբ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորումը և շահագրգիռ մարմինների գործունեության համակարգման ապահովումը

Ø  Շրջաններում ձեռներեցության ընդլայնումը

Ø  Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների գործադրման արդյունավետությունն`  առևտուրն ավելացնելու համար:

 

Քննարկման ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շահերի պաշտպանության հարցադրմամբ խոսեց «Ասորիների միջազգային միության» նախագահ Իրինա Գասպարյանը: Վերջինս նշեց, որ   նախարարությունների, կառավարության և ԱԺ-ի կայքերում ռուսալեզու տեղեկատվության բացակայությունը խախտում է հասարակության 3% կազմող  ռուս, լեհ, հրեա, հույն, ուկրաինացի և այլ ազգային փոքրամասնություն հանդիսացող հայաստանի քաղաքացիների, այդ թվում նաև Ադրբեջանից բռնագաղթած փախստականների իրազեկվածության իրավունքը, նպաստում նրանց մեկսուսացվածությանն ու օտարմանը հանրային կյանքից, դարձնում է նրանց մարգինալ խմբեր:

 

Քննարկման ողջ ընթացքում ՔՀԿ-ների կողմից անդրադարձ էր արվում նույն հիմնա հարցին, որ կառավարությունը լիարժեք պատրաստ չէ մասնակցային ժողովրդավարական կառավարմանը, որ կառավարության և քաղաքացիական հասարակության ընկալումներն այս հարցի վերաբերյալ խիստ տարբեր են` անկախ ընդունված և ընդունվող առաջադեմ օրենքներից ու բազմաթիվ իրավական ակտերից: Պետական կառույցները ոչ միայն հաշտվել են բացառապես երկխոսության ֆորմատի հետ, այլև գերադասում են, որ նախաձեռնությունը բխի պետական կառույցի կողմից,   հատկապես նաև շեշտադրելով, որ ՔՀԿ-ները չպետք է մոռանան, որ իրենց առաջարկները կրում են բացառապես խորհրդատվական բնույթ:

Քննարկումներն ամփոփելով` որոշվեց հղել համապատասխան ուղերձներ կլոր սեղանին հրավիրված և մասնակցած բոլոր շահագրգիռ կողմերին:

 

ՈՒՂԵՐՁ

ՀՀ Կառավարությանը

1.   2013-2025թթ. երկրի Հեռահար Զարգացման Ծրագրում ամրագրել ԵՄ Հայաստան ԵՀՔ 2011-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի համապատասխան ոլորտային քաղաքականությունների իրականացումը երաշխավորող ռազմավարական ծրագրեր` հստակ արդյունքային ցուցանիշներով:

 

2.   Նախարարությունների և քաղաքապետարանների կայքերում տեղադրել համապարփակ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան ԵՀՔ  2011-2013թ. գործողությունների պլանի համաձայն ոլորտում իրականացվող, այդ թվում նաև` միջազգային կազմակերպությունների ծրագրերի մասին, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքներն ու  հաշվետվությունները, այդ թվում` հայերենով և ռուսերենով:

 

3.   ՀՀ Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի  նախարարությունները և  քաղաքապե-տարանները  պետք է    

ü  համակարգեն և մոնիթորինգի ենթարկեն ոլորտում իրականացվող ծրագրերն, այդ թվում նաև`  միջազգային կազմակերպությունների կողմից,

ü  նպաստեն միջազգային, ազգային և տեղական մակարդակներում մշակվող և իրականացվող ծրագրերի ներդաշնակեցմանն ու շղթայական կապի պահպանմանը,

ü  նպաստեն միջազգային, պետական, համայնքային ու ներդրումային միջոցների մոբիլիզացմանն ու արդյունավետ կառավարմանը

ü  ապահովեն հանրային մասնակցություն ծրագրերի մշակման, այլ ոչ թե դրանց հաստատումից հետո` իրազեկման փուլում:

 

4.   Ձեռնարկել քայլեր հանրային ժողովրդավարական կառավարման և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կայացման պետական քաղաքականության` վավերացված միջազգային ակտերի և ընդունված օրենքների կիրառման և մշակույթի  մակարդակը:

 

ՈՒՂԵՐՁ

 ՀՀ Ազգային Ժողովին

1.   ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական,  Տարածքային կառավարման, Տնտեսական Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները պետք է դիտարկեն օրենքների նախագծերը` ելնելով ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների պլանի, ՀԶԾ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման իրավական երաշխիքների ապահովման և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցման տեսանկյունից:

 

2.   Ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք երաշխավորում են անհրաժեշտ իրավական հիմքեր` փորձարկված և ազդեցության գնահատում անցած  համակարգերի ներդրման համար:

 

3.   Բարձրացնել օրենքների ընդունման գործընթացում հանրային մասնակցության  մակարդակը` բարելավելով առկա ինստիտուցիոնալ համակարգը և մշակույթը:

 

4.   Բարելավել տեղեկատվության փոխանակման և վաղաժամ հանրային իրազեկման ներկա ընթացակարգերը:  

ՈՒՂԵՐՁ

 ՔՀԿ համայնքին

1.   Նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը

 

2.   Ներգրավվել ոլորտում իրականացվող ծրագրերի և քաղաքականության ազդեցության գնահատման մոնիթորինգի աշխատանքներում, այդ թվում` իրականացնել անկախ հետազոտություններ:

 

3.   Ներգրավվել երկրում ժողովրդավարական կառավարման մշակույթի ձևավորմանը:

 

Նպաստել պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից մասնակ-ցային կառավարման ներդաշնակ ընկալման ձևավորմանն ու որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության միասնական առցանց հարթակի ստեղծմանը:

Նշվեց, որ կազմակերպական աշխատանքների ընթացքում արձանագրվել է պետական կառույցների կողմից «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի կիրառման խախտումներ, գործավարական ընթացակարգում տեղեկատվության փոխանակման խնդիրներ: 
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1583 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz