Հինգշաբթի, 28.03.2024, 23:12
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Հուլիս » 1 » Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 31.05.2013
22:30
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 31.05.2013
«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում 
սույն թվականի մայիսի 31-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ  նիստերի դահլիճում 
կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով
մայիսի 31-ին, 17.00-18.30 անցկացրեց երրորդ կլոր սեղան քննարկումը: 
  Կլոր սեղաններին մասնակցում էին ցանցի խորհրդի անդամները և ծրագրի աշխատակազմը` 18 մարդ:
  Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» մշակված ու ֆոկուս խմբային նախորդ 2 քննարկման ընթացքում հավաքագրված առաջարկները:

  Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Զեկուցողներ` Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   Լենարտ Լեհմանը և տեղական փորձագետ Նարինե Մայիլյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
17.00 – 17.05  -  Բացման խոսք, քննարկման նպատակի ներկայացում
Ծրագրի քաղաքականությունների մշակման փորձագետ Թամարա Աբրահամյան
17.05 – 17.15  -   Հետազոտության արդյունքների  ներկայացում
  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ, CIM փորձագետ   
   Լենարտ Լեհման
17.15  – 17.25  -  Հարց և պատասխան
17.25 – 17.45   -  Հետազոտության արդյունքում մշակված առաջարկությունների, ֆոկուս  
                            խմբային քննարկման առաջարկների, դրանց համեմատական վերլուծության 
                            ներկայացում 
                            Ծրագրի մոնիթորինգի փորձագետ Նարինե Մայիլյան
17.45  - 18.30 -   Քննարկում, առաջարկությունների ներկայացում  
18.30 – 18.45  -   Քննարկման ամփոփում
Սուրճի ընդմիջումն` ընթացքում
  Թամարա Աբրահամյանը ներկայացրեց "Քաութերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության և ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակը: Նշեց նաև ԱԺ-ի և ՀՀ կառավարության/ նախարարությունների  կայքերի ամենօրյա մոնիթորինգի իրականացման և վերջիններիս օրակարգում գտնվող օրենքների, ռազմավարական ծրագրերի նախագծերի, դրանց շուրջ կազմակերպվելիք խորհրդարանական լսումների և հանրային քննարկումների ժամանակացույցի մասին տեղեկատվության հավաքագրման և տարածման աշխատանքների մասին`ընդգծելով, որ կայքերի ամենօրյա մշտադիտարկման ընթացքում ծառացած խնդիրները և զարգացման դինամիկան ևս դիտարկման առարկա է եղել և նյութ ծառայել գնահատման համար: 

  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ Լենարտ Լեհմանը  ներկայացրեց իրականացված ուսումնասիրության, հետազոտության արդյունքները, պատասխանեցին հարցերի :

  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ Նարինե Մայիլյանը ներկայացրեց հետազոտության արդյունքում մշակված առաջարկությունները, ինչպես նաև` երկու ֆոկուս խմբային քննարկման առաջարկները, դրանց համեմատական վերլուծությունը: Հարց ու պատասխանից հետո սկսվեցին քննարկումները:
Քննարկման ընթացքում ցանցի խորհրդի անդամ մասնակիցները հանդես եկան հետևյալ առաջարկներով.
1. հետազոտության առաջարկները հարկավոր է բացել, օրինակ` ի՞նչ է նշանակում «լոբինգի ցուցակ»,
2. նշեցին, որ ֆոկուս խմբի մասնակիցների առաջարկները հետազոտության առաջարկներից  տարբերվում են նրանով, որ նախորդի տեղայնացված առաջարկ-ներն են և, որոշ դեպքերում, շատ կոնկրետ ու հստակ(օր`. Սփյուռքի նախարարության և ԱԺ-ի կայքում հղում ունենալու կամ պատրաստվող օրենսդրական օրակարգ կայքը ):
3. Առաջարկեցին  հետազոտության վերջնական ամփոփման կառուցվածքը դարձնել այնպիսին, որ այդ տրամաբանությունը տեսանելի դառնա և հստակ երևա` օրենսդրի, կառավարության և ՀԿ մակարդակում: Վերջնական նյութն էլ առաջարկեցին ընդլայնված  հանրային քննարկման առարկա դարձնել արդեն որոշում կայացնողների հետ:
4. Առաջարկվեց գրություն պատրաստել  բոլոր նախարարություններին` ճշտելու համար

կոնկրետ պաշտոնյաներին, որոնց գործառույթն է  համակարգել  ՔՀԿ-ների հետ աշխատանքները,
ՔՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների և դրամաշնորհային ծրագրերի տրամադրման ընթացակարգերը,
քաղաքականությունների մշակման կոլեգիաների գործառույթները,
քաղաքականությունների մշակման կոլեգիաներում ՔՀԿ-ների ընտրության ընթացակարգերը,
5. կազմակերպել  աշխատանքային հանդիպում Սփյուռքի նախարարության հետ` հայեցակարգի մշակման աշխատանքային խմբում առաջադրելով  Կարինե Մովսիսյանի և Թամարա Աբրահամյանի ներգրավման հարցը,
6. Առաջարկվեց  հետազոտության ամփոփումից հետո պետական կառույցների` որոշում ընդունող ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջարկների ընդլայնված հանրային քննարկում:  

Ո Ր Ո Շ Վ Ե Ց

1. Հանձնարարել ծրագրի աշխատանքային խմբին առաջարկներն ամփոփելիս առաջնորդվել նաև խորհրդի առաջարկներով:
2. Հանձնարարել Թամարա Աբրահամյանին 5 օրվա ընթացքում պատրաստել նախարարություններին հղվելիք նամակի նախագիծը, ուղարկել խորհրդի անդամներին, վերջիններիս հանձնարարել մեկ շաբաթվա ընթացքում լրացումներ կատարել:
3. Հանձնարարել Թամարա Աբրահամյանին կապվել Սփյուռքի նախարարության հետ` աշխատանքային հանդիպման և աշխատանքային խմբում ներգրավվելու պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
4. ԱԺ-ին հղել  պաշտոնական գրություն`օրենսդրի մակարդակում անհրաժեշտ փոփոխությունների առաջարկներով:

Թամարա Աբրահամյան
Ցանցի համակարգող/քարտուղար

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1100 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz