Չորեքշաբթի, 24.04.2024, 13:29
ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑ/PUBLIC NETWORK
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ [30]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [4]
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [37]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [3]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [1]
ԻՐԱՎՈՒՆՔ [2]
ԱՅԼ [0]
ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք կայքը
Բոլոր պատասխանները: 95
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ
Նորություններ » 2013 » Հուլիս » 1 » Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 23-24.05.2013
22:28
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 23-24.05.2013
«Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում 
սույն թվականի մայիսի 23-ին և 24-ին «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ  նիստերի դահլիճում 
կայացած ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկումների 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցը» համակարգող «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Օրենսդրական գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության բարձրացում»  ծրագրի շրջանակներում «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» ամփոփման նպատակով մայիսի 23-ին և 24-ին 12.00-15.00 անցկացրեց ֆոկուս խմբային երկու կլոր սեղան քննարկում: 
  Կլոր սեղաններին հրավիրված էին բոլոր նախարարությունների (բացի Պաշտպանության և  Արտակարգ իրավիճակների) և Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ, այդ թվում նաև` հանրային կապերի պատասխանատուները, խնդրով շահագրգիռ «Հանրային ցանցի» անդամ և գործընկեր կազմակերպությունները: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության, Առողջապահության նախարարության 7, ՀՀ ԱԺ-ի` 2  և ՔՀԿ-ների` 44 ներկայացուցիչ:
  Ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփել «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» արդյունքներն ու մշակված առաջարկները:

  Կլոր սեղանները վարեց «Հանրային ցանցի» համակարգող, ծրագրի քաղաքականությունների փորձագետ Թամարա Աբրահամյանը: Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատման: Մայիսի 24-ի քննարկման ժամանակ առաջարկվեց, որպեսզի միջազգային փորձը ներկայացնի CIM փորձագետը, որն իրականացրել էր ուսումնասիրությունը, իսկ համեմատական վերլուծությունը` հայաստանյան փորձագետը: Առաջարկն ընդունվեց,  CIM փորձագետը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը, ապա պատասխանեց հարցերին:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ
12.00 -12.15    -  Մասնակիցների գրանցում 
12.15 – 12.30  -  Բացման խոսք, ծրագրի նպատակի ներկայացում
Ծրագրի քաղաքականությունների մշակման փորձագետ` Թամարա Աբրահամյան
12.30 – 14.00  -   Հետազոտության արդյունքների  ներկայացում
  Ծրագրի մոնիթորինգի փորձագետ` Նարինե Մայիլյան, CIM փորձագետ`   
   Լենարտ Լեհման
14.00  – 14.15  -  Հարց և պատասխան
14.15  – 14.50  -  Քննարկում, առաջարկությունների ներկայացում և հավաքագրում
14.50  – 15.00  -  Քննարկման ամփոփում

  Թամարա Աբրահամյանը ներկայացրեց "Քաութերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության և ֆոկուս խմբային կլոր սեղան քննարկման նպատակը: Նշեց նաև ԱԺ-ի և ՀՀ կառավարության/ նախարարությունների  կայքերի ամենօրյա մոնիթորինգի իրականացման և վերջիններիս օրակարգում գտնվող օրենքների, ռազմավարական ծրագրերի նախագծերի, դրանց շուրջ կազմակերպվելիք խորհրդարանական լսումների և հանրային քննարկումների ժամանակացույցի մասին տեղեկատվության հավաքագրման և տարածման աշխատանքների մասին, ընդգծելով, որ կայքերի ամենօրյա մշտադիտարկման ընթացքում ծառացած խնդիրները և զարգացման դինամիկան ևս դիտարկման առարկա է եղել և նյութ ծառայել գնահատման համար: 

Ծրագրի մոնիթորինգի փորձագետներ Նարինե Մայիլյանը և Լենարտ Լեհմանը  ներկայացրեցին իրականացված ուսումնասիրության, հետազոտության և համեմատական վերլուծության արդյունքները, պատասխանեցին հարցերի:

Քննարկման ընթացքում մասնակիցներն առաջարկեցին`
1. Ապահովել վերլուծության և քննարկման արդյունքում հավաքագրված առաջարկների ներկայացումը պատկան մարմիններին և կազմակերպել դրանց իրականացման  հետագա աշխատանքները,

2. Մշակել պետական կառույցների, այդ թվում նաև` հանրային կապերի բաժինների հետ ՔՀԿ-ների համագործակցության հայեցակարգ: Որպես պիլոտային նախաձեռնություն` մշակման փուլից համագործակցություն սկսել ՀՀ Սփյուռքի նախարարության հետ,

3. Պատրաստել  քաղաքականությունների և օրինաստեղծ գործընթացի, այդ թվում նաև` հանրային նախաձեռնությունների մասին մեկ աղբյուրից տեղեկատվություն ստանալու հարթակ,

4. Բարձրացնել հանրային մասնակցության իրավական հիմքերի կիրառման մեխանիզմների բարելավման և մշակույթի ձևավորման, այդ թվում նաև` օրենսդրորեն, և միջազգային ու տեղական այլ իրավական ակտերով սահմանված իրավունքների իրացման հանրային պահանջարկի ձևավորման հարցը` ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանում այս իրավունքի իրացման պաշտպանության հայտերով հանդես գալու միջոցով,

5. Բարձրացնել պետական կառույցների կայքերի միասնական ձևաչափի ներդրման և բաժանորդագրության սկզբունքով տեղեկատվություն ապահովելու հարցերը,

6. Բարձրացնել պետական կառույցների հետ ՔՀԿ-ների հովանի կառույցների միջոցով համագործակցության   ձևաչափի ներդրման և մշակույթի զարգացման հարցերը,

7. Բարձրացնել պետական կառույցների կայքերում ՔՀԿ-ների հովանի կառույցների (օր`. Բնապահպանական դաշինք, Հանրային ցանց, Մոր և մանկան առողջության դաշինքի և այլն) կայքերին հղումներ անելու հարցը` ըստ ոլորտների,
 
8. Նշվեց, որ «Արազա» ԲՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացչության աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրի շրջանակներում պատրաստում է «Օրենսդրական օրակարգ» կայքէջը, որի նպատակն է միասնական հարթակում ներկայացնել տեղեկատվություն`ԱԺ-ի և ՀՀ կառավարության/ նախարարությունների  օրակարգում գտնվող օրենքների, ռազմավարական ծրագրերի նախագծերի, դրանց շուրջ կազմակերպվելիք խորհրդարանական լսումների և հանրային քննարկումների ժամանակացույցի, ինչպես նաև` հանրային օրենսդրական նախաձեռնությունների ու հետազոտությունների մասին,

9. Առաջարկվեց նաև ստեղծել առցանց ֆորում, որը հնարավորություն կտա օպերատիվ կերպով առցանց քննարկումներ իրականացնել ինչպես նախագծերի, այնպես էլ` հրատապ հանրային կարևորություն ունեցող իրադարձությունների շուրջ, ինչպես, օրինակ, օրերս իրականացվող գազի սակագնի բարձրացման հարցը`ստանալով տեղեկատվություն, կազմակերպելով ստորագրահավաքներ,

10. Մշակել և կիրառել համագործակցության տարբերակված մոտեցում` օրինաստեղծ գործընթացներում մայր օրենքների և առանձին հեղինակային փոփոխությունների մշակման ընթացքում ՔՀԿ-ների ներգրավման համար,
 
11. Նվազագույնի հասցնել օրենքների հաճախակի փոփոխությունների ընդունման արատավոր մշակույթը, (մասնավորոպես` հարկային, մաքսային, կրթական, սոցիալական ոլորտներում) ինչպես նաև դրանց ընդունումից հետո կիրառման համար սահմանել  առնվազն մեկ տարի ժամանակ, որպեսզի օրենքի սուբյեկտները և կիրառողները պատրաստ լինեն դրանց կիրառմանը, այլ ոչ թե  հայտնվեն խոցելի վիճակում, որը ծնում է կոռուպցիոն ռիսկեր, խաթարում աշխատանքների կատարման բնականոն ընթացքը,

12. Օրենքների և պետական քաղաքականություններն ամրագրող փաստաթղթերի հանրային քննարկման համար սահմանել ոչ պակաս, քան 15-օրյա ժամկետ` ինչպես սահմանված է կառավարության համար,

13. ԱԺ կանոնակարգ օրենքում`
պարտադիր պահանջ սահմանել օրենքների նախագծերի հանրային 
          քննարկման  եզրակացությունների փաթեթի առկայությունը, 
ԱԺ նիստերին, հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին 
          հանրության մասնակցության ազատականացում /կանխավ գրանցվելուց հետո/,
ԱԺ քառօրյա նիստերի, հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական 
          լսումների օրակարգի և ժամանակացույցի մասին տեղեկատվության 
         տրամադրում ոչ պակաս, քան 15 օր առաջ,

14. Փորձագիտական կադրերի վերարտադրողական կարողությունների բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների ուղղորդված քաղաքականության,

15. Օրենքների և պետական քաղաքականություններն ամրագրող փաստաթղթերի 
      վերաբերյալ երկկողմանի հետադարձ կապի բարելավման մոտիվացիայի բարձրա-
      ցում`
պետական կառույցների կողմից օրենքները և պետական քաղաքականություն-ներն ամրագրող նախագծերը հանրությանը հասանելի դարձնել` օգտագործել ոչ միայն էլեկտրոնային, այլ նաև տեղեկատվական բազմազան միջոցներ, այդ թվում նաև` փոստային, իսկ հովանի կառույցներին ուղարկել էլեկտրոնային փոստով, 
հեռուստատեսային բանավեճեր կազմակերպելով,
հանրային առաջարկների ընդունման կամ մերժման մասին պատկան 
     կառույցի եզրակացության ներկայացում հեղինակին,
կառավարության և ԱԺ-ի հաստատմանը ներկայացվող օրենքների և պետական քաղաքականություններն ամրագրող նախագծերի փաթեթում հանրային առաջարկների ընդունման կամ մերժման մասին պատկան կառույցի եզրակացության ներառում: 
     
Ամփոփելով քննարկումը` նախաձեռնողների և մասնակիցների կողմից 


Ո Ր Ո Շ Վ Ե Ց

1. «Հայաստանում օրինաստեղծ գործընթացում առկա մասնակցային համակարգի կիրառելիության և արդյունավետության գնահատման» արդյունքներն ու մշակված առաջարկները գնահատել որպես բոլոր կողմերի համար պահանջված, կարևոր և օգտակար, ներկայացված ու քննարկման ընթացքում բարձրացված առաջարկները դիտարկել  արդիական և առաջիկայում բոլոր կողմերի համար միանգամայն իրատեսորեն ենթակա կիրառելիության, մասնավորապես, եթե համապատասխան կառույցների համար մշակվի և ներկայացվի առանձնացված կոնկրետ առաջարկների փաթեթ` հեռահար/օրենսդրական, կիրառման կարգերի, ընթացիկ/տեխնիկական և կազմակերպական մակարդակի   փոփոխությունների առաջարկներով:

2. Կլոր սեղանի արձանագրությունը ուղարկել մասնակիցներին եռօրյա ժամկետում` հաստատման և լրացումների համար, ապա առաջարկել «Հանրային ցանցի» խորհրդին փորձագիտական խմբի հետ համատեղ կազմել համապատասխան առաջարկների փաթեթը և մեկամսյա ժամկետում դրանք ներկայացնել  պատկան կառույցների քննարկմանը:

3. Առաջարկել «Հանրային ցանցին» հետևողական լինել ներկայացված առաջարկների ընդունման և այդ մասին տեղեկատվության տարածման գործում նույնիսկ ծրագրի ավարտից հետո` ամենամսյա կամ եռամսա պարբերականությամբ:

4. Առաջարկել «Հանրային ցանցին» կապ պահպանել ՀՀ Սփյուռքի նախարարության հանրային կապերի և իրավաբանական բաժինների հետ` Նախարարության և ՔՀԿ-ների միջև համագործակցության Հայեցակարգի մշակման գործընթացում ներգրավվելու և այդ փորձը մյուս նախարարություններում տարածելու նպատակով:



Թամարա Աբրահամյան
Ցանցի համակարգող/քարտուղար
Կլոր սեղանի վարող

Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆՑԻՑ | Դիտումներով: 1152 | Ավելացրել է: Admin
ԼԵԶՈՒՆԵՐ        
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
  • ԹԻՎ 1
  • ԹԻՎ 2
  • ԹԻՎ 3
  • ԹԻՎ 4
  • ԹԻՎ 5
  • ԹԻՎ 6
  • ԹԻՎ 7
  • ԹԻՎ 8
  • ԹԻՎ 9
  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • 2012-2016
  • ԶՐՈՒՑԱՐԱՆ
    ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

    Երևան, Հակոբ Հակոբյան 3, 3-րդ մասնաշենք, 213 սենյակ
    Հեռախոս` 22.29.68; բջջ. 077.69.04.67
    Էլ. փոստ` araza@arminco.com
    Կայքի ադմինիստրատոր` +374.322.2-71-19, 094-09-71-19
    Copyright MyCorp © 2024
    Կայքը պատրաստվել և սպասարկվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ: Կայքի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:
      
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Создать бесплатный сайт с uCoz